Վիկտոր Գրիշին (ռուս.՝ Ви́ктор Васи́льевич Гри́шин, սեպտեմբերի 5 (18), 1914, Սերպուխով, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 25, 1992(1992-05-25)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1939)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։
Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1937-1950 թվականներին ղեկավար աշխատանք է կատարել Սերպուխովում, ապա՝ Մոսկվայում։ 1956 թվականից եղել է ՀԱՄԽ-ի նախագահ, 1967 թվականից՝ ԽՄԿԿ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար։ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ 1952 թվականից, 1961 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի Նախագահության, 1966 թվականից՝ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1971 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 3-9-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, 1967 թվականից՝ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։
Կոնստանտին Չերնենկոյի կյանքի վերջին ամիսներին Գրիշինը համարվել է գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու հավանական հավակնորդ և հնարավոր այլընտրանք Միխայիլ Գորբաչովին։
Պարգևատրվել է Լենինի 3 և «Պատվո նշան» շքանշաններով։
Ծանոթագրություններ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 230)։
|