Վիհանդու (էստ․՝ Võhandu jõgi), Էստոնիայի տարածքով հոսող ամենաերկար գետն է։ Գետը սկիզբ է առնում Սավեռնա գյուղի մոտակայքում, հատում է Յիկսի լիճը և թափվում է Վիիպսու գյուղական ավանի մոտակայքում գտնվող Տյոպլոե լիճ։ Վիհանդու գետի երկարությունը կազմում է 162 կիլոմետր, ավազանի մակերեսը՝ 1420 կմ²։ Վագուլա լճից վեր ընկած հոսանքներում գետը կրում է նաև Պյուհայիգի անունը, իսկ ներքև ընկած հոսանքում Վոո անունը[2]։