Վինդոուզ XP (Windows XP) օպերացիոն համակարգ, որը Windows օպերացիոն համակարգ ընտանիքի կողմից է Microsoft ստեղծվել և թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 25-ին։ XP անվանումը գալիս է անգլերենից։ eXPerience («փորձ», «տպավորություններ»)[2]։
Այն փոխարինեց Վինդոուզ 2000 և ME տարբերակներին։ Օպերացիոն համակարգը մշակվում էր 1990-ականների վերջին և օգտագործում էր «Whistler» ծածկագիրը։ Այս օպերացիոն համակարգն ուներ օգտագործողի համար ավելի հարմար ինտերֆեյս, քան մյուսները։ Այն նաև Վինդոուզ-ի առաջին տարբերակն էր, որը հիմնված չէր MS-DOS-ի վրա։ Վինդոուզ XP-ը հետագայում փոխարինվեց Վինդոուզ Վիստա-ով 2007-ին։ Օպերացիոն համակարգին աջակցությունն ավարտվել է 2014 թվականի ապրիլի 8-ին[3]։ Այնուամենայնիվ, Վինդոուզ XP-ը դեռ շատ տարածված է որոշ երկրներում, ինչպես, օրինակ, Հայաստանում, որտեղ համակարգիչների ավելի քան 50%-ը օգտագործում է այս օպերացիոն համակարգը[4]։
Տարբերակները
Վինդոուզ XP-ը հասանելի էր 2 տարբերակով` պրոֆեսիոնալ և տնային։ Կար նաև 64-բիթանոց համակարգիչների համար հատուկ պատրաստված «Windows XP Professional x64 Edition» տարբերակը[5] և ավելի ցածր գնով «Starter Edition» տարբերակը[6], որն ուներ որոշ հատկություններ և հասանելի էր միայն որոշ երկրներում, ինչպիսիք են Թաիլանդը, Վիետնամը, Թուրքիան, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Կոլումբիան, Բրազիլիան, Արգենտինան, Պերուն, Բոլիվիա, Չիլի, Մեքսիկա, Էկվադոր, Ուրուգվայ, Մալայզիա և Վենեսուելա։ Օպերացիոն համակարգը հասանելի էր նաև շատ լեզուներով[7]։
Տեխնիկական պահանջները
Սրանք Վինդոուզ XP-ի հետևյալ համակարգի պահանջներն են[8]
Տես նաև
Ծանոթագրություններ
|
---|
| | | MS-DOS հիմքով | • Վինդոուզ 1.0 • Վինդոուզ 2.0 • Վինդոուզ 2.1x • Վինդոուզ 3.0 • Վինդոուզ 3.1x | |
---|
| Windows 9x | |
---|
| Վինդոուզ ԷնԹի | Սկզբնական տարբերակներ | |
---|
| Օգտագործողների համար նախատեսված տարբերակներ | |
---|
| Windows Server սերվերային օպերացիոն համակարգ | • Server 2003 • Home Server • Server 2008 • EBS 2008 • HPC Server 2008 • Server 2008 R2 • Home Server 2011 • Server 2012 • MultiPoint Server • Server Essentials |
---|
| Առանձնահատուկ | • Windows Preinstallation Environment |
---|
|
---|
| Windows Embedded | • Embedded Compact • CE 5.0 • Embedded CE 6.0 • Embedded Compact 7 • Embedded Automotive • Embedded Industry • Embedded 8 |
---|
| Windows Mobile բջջային օպերացիոն համակարգ | • Pocket PC 2000 • Pocket PC 2002 • Mobile 2003 • Mobile 5.0 • Mobile 6.0 • Mobile 6.1 • Mobile 6.5 |
---|
| Windows Phone բջջային օպերացիոն համակարգ | |
---|
| Դադարեցված | • Cairo • Nashville • Neptune • Odyssey |
---|
| • Տարբերակների ցանկ • Համեմատություն • Category • Commons |
|