Վիսագինաս

Վիսագինաս
լիտ.՝ Visaginas
ռուս.՝ Снечкус
ռուս.՝ Висагинас
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼիտվա Լիտվա
ՆահանգՈւտենայի նահանգ
ՇրջանՎիսագինասի շրջան
ՀամայնքVisaginas Municipality?
Հիմնադրված է1975 թ.
Առաջին հիշատակում1975
Այլ անվանումներՍնեչկուս
Տվյալ կարգավիճակում1994 թվականից
Մակերես8,96 կմ²
ԲԾՄ≈150 մ
Կլիմայի տեսակբարեխառն-մայրցամաքային
Բնակչություն21359[1] մարդ (2012)
Ազգային կազմռուսներ (56%),
լիտվացիներ (16%),
բելառուսներ (10%),
լեհեր (9%),
ուկրաինացիներ (1%)
Կրոնական կազմուղղափառներ (40%),
կաթոլիկներ (28 %),
հնահավատներ (3%)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+370) 386[2]
Փոստային դասիչLT-31001, LT-31007[3]
Պաշտոնական կայքvisaginas.lt
Վիսագինաս (Լիտվա)##
Վիսագինաս (Լիտվա)

Վիսագինաս (լիտ.՝ Visaginas, մինչ 1992 թվականի սեպտեմբերի 22-ը՝ Սնեչկուս, մինչ 1994 թվականը եղել է գյուղ), քաղաք Լիտվայի հյուսիս-արևելքում՝ Ուտենայի նահանգում։ Ժամանակակից Լիտվայի միակ քաղաքն է, որտեղ գերակշռում են սլավոնացիները՝ ռուսներն ու ռուսալեզու անձինք։ 2003 թվականից քաղաքը հանդիսանում է Վիսագինի ինքնավարության վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն

Քաղաքը տեղակայված է Լիտվայի սահմանին մոտ՝ Վիլնյուսից 152 կմ դեպի հյուսիս-արևելք[4]։ Այն գտնվում է Ուտենայի նահանգի արևելքում՝ Վիսագինաս լճի ափին։ Տեղակայված է սոճիների անտառում։ Քաղաքի շրջակայքում շատ են լճերը։ Քաղաքը Լիտվայի ու Բելառուսի սահմանից հեռու է մոտ 10 կմ։

Պատմություն

Քաղաքի կառուցումն սկսվել է 1975 թվականին։ Այն հիմնադրվել է որպես Իգնալինայի ատոմակայանին կից բնակավայր։ Օգոստոսի 10-ը հայտարարվել է Քաղաքի օր։

Մինչ 1992 թվականը քաղաքը կոչվել է Սնեչկուս (Sniečkus) ի պատիվ Անաստաս Սնեչկուսի, ով 1940—1974 թվականներին եղել է Լիտվայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։

Վիսագինասը հենց սկզբից կառուցվել է որպես ժամանակակից քաղաք. այնտեղ շատ են բազմահարկ շենքերը, լավ նախագծված են ճանապարհային հանգույցները, կոմունիկատիվ համակարգերը, հասարակական կազմակերպությունները՝ դպրոցները, բուժարանները, այգիները, մշակութային-վարչական շինությունները։ Քաղաքի ճարտարապետական նախագիծն ու կառույցների մեծ մասն ստեղծել է լենինգրադցի ճարտարապետ Յուրի Վասիլևիչ Վույման։

2009 թվականի դեկտեմբերի 31-ին ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է և այն փակվել է[5]։ Սակայն նախագիծ կա Վիսագինասի շրջակայքոմ նոր ատոմակայան կառուցել Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի ու ճապոնական Hitachi ընկերության համագործակցությամբ 2021 թվականին[6]։

Վիսագինասում կան 15 փողոցներ, այդ թվում՝ Սեդուլինոս ծառուղին ու Տոյկոս մայրուղին, որն ունի 2,6 կմ երկարություն։ Բոլոր փողոցների երկարությունը կազմում է շուրջ 45 կմ։

1991 թվականին Վիսագինասում սկսել է գործել ուղղափառական Հովհաննես Մկրտչի ծննդյան եկեղեցին։

1998 թվականին կառուցվել է Սուրբ Պողոսի կաթոլիկական եկեղեցին։

Բնակչություն

2011 թվականի տվյալներով՝ նախորդ 10 տարիների ընթացքում քաղաքի բնակչությունը նվազել է 25%-ով[7]։ Ըստ բնակչության խտության (1 քառակուսի կիլոմետրում 3723 բնակիչ)՝ 1998 թվականին Վիսագինասը Լիտվայում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Տարի Բնակչություն
1979 6212
1981 9800
1985 22000
1989 32438
1996 33100
2001[8][9] 29554
2011 22361
2012[10] 21359
2014 20532
Բնակելի շենքեր
Վիսագինասի հիմնադրման քարը
Ինգալինայի ատոմակայան

Բնակչության ազգային կազմը

Վիսագինաս Լիտվայի միակ քաղաքն է, որտեղ գերակշռում է ռուս ու ռուսալեզու բնակչությունը։ Քաղաքի բնակչության ազգային կազմն է.

Սեռ

  • Տղամարդիկ – 14.035 (47,49 %)
  • Կանայք – 15.519 (52,51 %)

Բնակչության կրոնական կազմը

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. Prie gydymo įstaigų prirašytų gyventojų skaičius už statistinį gyventojų skaičių gerokai didesnis Panevėžyje, Visagine ir Utenoje | 15min.lt
  2. Վիսագինաս քաղաքի ու Լիտվայի Վիսագինասի ինքնավարության հեռախոսային կոդը
  3. Ուտենայի նահանգի փոստային ինդեքսները
  4. Distances between Lithuanian towns, km Արխիվացված 2014-10-10 Wayback Machine; Lietuvos automobilių kelių direkcijos prie Susisiekimo ministerijos duomenys
  5. БиБиСи: «Литва закрывает АЭС, дающую ей 80 % электроэнергии»
  6. Литва закрывает АЭС Արխիվացված 2011-12-17 Wayback Machine | euronews.net
  7. Предварительные итоги переписи 2011 года в официальном пресс-релизе Департамента статистики Արխիվացված 2011-12-15 Wayback Machine.
  8. Перепись населения Литвы 2001 г. Национальный состав Արխիվացված 2009-05-05 Wayback Machine(անգլ.)
  9. Национальный состав регионов Литвы по переписи населения 2001 г.|accessdate = 2014-09-09(անգլ.)
  10. «Prie gydymo įstaigų prirašytų gyventojų skaičius už statistinį gyventojų skaičių gerokai didesnis Panevėžyje, Visagine ir Utenoje». Еженедельник «15min». 2013 թ․ մարտի 18. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսագինաս» հոդվածին։