Վիտոր Ռոքե
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 28, 2005 (19 տարեկան) | ||
Ծննդավայր | Timóteo, Մինաս Ժերաիս, Բրազիլիա | ||
Հասակ | 172 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վիտոր Հուգո Ռոքե Ֆերրեյրա (պորտ.՝ Vitor Hugo Roque Ferreira․ փետրվարի 28, 2005, Timóteo, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի հունվարի 1-ին նա կդառնա իսպանական «Բարսելոնա» ակումբի խաղացող։
Ակումբային կարիերա
Տասը տարեկանից մարզվել է «Ամերիկա Մինեյրո» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի կազմում[1]։ 2019 թվականի մարտին միացել է Կրուզեյրո ակումբի ֆուտբոլային ակադեմիային։ 2021 թվականի մայիսի 25-ին ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Կրուզեյրո» ակումբի հետ[2]։ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին նշել է իր նորամուտը «Կրուզեյրոյի» հիմնական թիմում՝ Բրազիլիայի առաջնության B Սերիայի «Բոտաֆոգո» ակումբի դեմ խաղում[3][4]։ 2022 թվականի փետրվարի 20-ին խփել է իր առաջին գոլը Մինեիռո Լիգայում «Վիլիա-Նովայի» դեմ խաղում[5]։ Երեք օր հետո կրկնակի գոլ է խփել Բրազիլիայի գավաթի Սերժիպի դեմ խաղում[6]
2022 թվականի ապրիլի 13-ին «Ատլետիկո Պարանաենսեն» ակտիվացրեց ֆուտբոլիստին 24 միլիոն բրազիլական ռեալով գնելու տարբերակը, ինչը ռեկորդային տրանսֆեր դարձավ ակումբի պատմության մեջ[7]։ Վիտոր Հուգոն ստորագրել է հինգ տարվա պայմանագիր «Ատլետիկո Պարանաենսեի» հետ[8]։ 2022 թվականի ապրիլի 17-ին նորամուտը նշել է իր նոր ակումբում Բրազիլիայի Սերիա A-ի «Ատլետիկո Մինեյրո» դեմ խաղում[9]։ 2022 թվականի մայիսի 29-ին խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում «Կույաբի» դեմ խաղում[10]։
Հաղթական գոլը է «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում խփել է Կոպա Լիբերտադորես 2022-ի 1/4 եզրափակչում «Էստուդիանտեսի» դեմ խաղում։ Հարձակվողը դուրս է եկել փոխարինման 60-րդ րոպեին, և միակ գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը խաղի վերջնաժամկետի վեցերորդ րոպեին։ Բրազիլական ակումբին հաջողվեց 2005 թվականից ի վեր առաջին անգամ դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ (այն ժամանակ «կարմիր-սևերը» եզրափակիչում պարտվեցին Սան Պաուլոյին)[11].
2023 թվականի հուլիսի 12-ին իսպանական «Բարսելոնա» ակումբը հայտարարել է Վիտորի տրանսֆերի շուրջ պայմանավորվածության մասին, որը կկայանա 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը[12]։
Հավաքականի կարիերա
2022 թվականի նոյեմբերին նորամուտը նշել է Բրազիլիայի Մ20 հավաքականի կազմում Չիլիի իր հասակակիցների հետ խաղում[13]։
2023 թվականի մարտի 25-ին նորամուտը նշել է Բրազիլիայի գլխավոր հավաքականի կազմում Մառոկկոյի հավաքականի դեմ ընկերական խաղում[14]։.
Ձեռքբերումներ
Թիմային ձեռքբերումներ
Բրազիլիայի հավաքական (մինչև 20 տարեկան)
- Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող՝ 2023 թվական։
Անձնական ձեռքբերումներ
- Լիբերտադորես գավաթի առաջնության թիմի անդամ․ 2022 թ[15]։
- Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկու՝ 2023 (6 գոլ՝ Անդրեյ Սանտոսի հետ միասին)։
Ծանոթագրություններ
- ↑ «América-MG aciona Cruzeiro no Ministério Público do Trabalho por suposto assédio a joia da base». ge.globo.com (պորտուգալերեն). 2019 թ․ ապրիլի 12.
- ↑ «Cruzeiro anuncia contrato profissional com Vitor Roque, promessa de 16 anos da base». ge.globo.com (պորտուգալերեն). 2021 թ․ մայիսի 25.
- ↑ «Com apenas 16 anos, Vitor Roque estreia pelo profissional do Cruzeiro». uol.com.br (պորտուգալերեն). 2021 թ․ հոկտեմբերի 13.
- ↑ «Cruzeiro vs. Botafogo». Soccerway.com (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 13.
- ↑ «Vitor Roque segue passos de Ronaldo e marca primeiro gol pelo Cruzeiro aos 16 anos». ge.globo.com (պորտուգալերեն). 2022 թ․ փետրվարի 20.
- ↑ «Cruzeiro tem segundo tempo avassalador, goleia Sergipe e avança na Copa do Brasil». ge.globo.com (պորտուգալերեն). 2022 թ․ փետրվարի 23.
- ↑ «Maior contratação da história do Athletico, Vitor Roque é anunciado com a camisa de Bruno Guimarães». ge.globo.com (պորտուգալերեն). 2022 թ․ ապրիլի 13.
- ↑ «Talento e juventude! Vitor Roque é o novo reforço do Furacão». athletico.com.br (պորտուգալերեն). 2022 թ․ ապրիլի 13.
- ↑ «Athletico Paranaense vs. Atlético Mineiro». Soccerway.com (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 17.
- ↑ «Cuiabá vs. Athletico Paranaense». Soccerway.com (անգլերեն). 2022 թ․ մայիսի 29.
- ↑ «Heroico! Athletico vence o Estudiantes nos acréscimos e se classifica às semifinais da Libertadores» (պորտուգալերեն). Globo. 2022 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «FC Barcelona sign Vitor Roque» (անգլերեն). FC Barcelona. 2023 թ․ հուլիսի 12.
- ↑ «Convocação Seleção Sub-20: Ramon chama 23 jogadores para amistosos contra o Chile» (պորտուգալերեն). globo.com. 2022 թ․ հոկտեմբերի 28.
- ↑ «Morocco vs. Brazil» (անգլերեն). Soccerway. 2023 թ․ մարտի 25.
- ↑ «(FOTO) El 11 ideal de la Copa Libertadores 2022» (իսպաներեն). OneFootball. 2022 թ․ հոկտեմբերի 31.
Արտաքին հղումներ
- Профиль футболиста на сайте oGol.com.br(պորտ.)