Վլադիմիր Յավրումով
Վլադիմիր Յավրումով | |
---|---|
օգոստոսի 11, 1922[1] - հունվարի 12, 1945[1] (22 տարեկան) | |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] |
Մահվան վայր | Ստոպնիցա, Busko County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[1] |
Գերեզման | Լեհաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | ավագ լեյտենանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Վլադիմիր Հակոբի Յավրումով (օգոստոսի 11, 1922[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] - հունվարի 12, 1945[1], Ստոպնիցա, Busko County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[1]), խորհրդահայ սպա, Խորհրդային Միության հերոս (հուլիսի 27, 1945, հետմահու), Հայրենական մեծ պատերազմի մասնակից՝ 1-ին ուկրաինական ճակատի 5-րդ գվարդիական բանակի 9-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի 28-րդ գվարդիական օդադեսանտային հրաձգային գնդի վաշտի հրամանատար, գվարդիայի ավագ լեյտենանտ։
Կենսագրություն
Վլադիմիր Յավրումը ծնվել է 1922 թվականի օգոստոսի 11-ին Բաքվում՝ աշխատավորի ընտանիքում։ Ազգությամբ հայ է։ 1944 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ է։ Ստացել է 8-ամյա կրթություն։ Աշխատել է լեյտենանտ Շմիդտի անվան մեքենաշինական գործարանում, ձեռք բերել էլեկտրաեռակցողի մասնագիտություն։ Ուսումը շարունակել է ռաբֆակում։
1941 թվականի հոկտեմբերին զորակոչվել է Կարմիր բանակ։ 1942 թվականին գերազանցությամբ ավարտել է Կույբիշևի օդադեսանտային ուսումնարանը, ստացել սպայի կոչում և միացել զորքերին։
Լեյտենանտ Յավրումովը հրաձգային դասակի հրամանտարի կոչումը ձեռք է բերել 1942 թվականի ապրիլին Հյուսիս-արևմտյան ճակատում։ Առաջին իսկ մարտից հետո վայելել է զինակիցների հարգանքը։ Ենթակաների նկտամամբ զգայունության, քաջության, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակության շնորհիվ երիտասարդ հրամանատարը ձեռք է բերել մեծ հեղինակություն։ Այդ հատկանիշներն առավել վառ դրսևորվել են Վոլգայի և Կուրսկի մարտերում։
Հուլիսի 14-ին՝ Բելգորոդի հյուսիս-արևելյան հատվածի Պրոխորովի ճակատամարտում, Յավրումովը իր դեսանտայինների հետ բազմիցս անցել է հարձակման։ Ծանր վնասվածք է ստացել և գիտակցության եկել միայն հիվանդանոցում։ Ապաքինվելուց հետո միացել է Կրեմենչուգի շրջանի մարտերին և Դնեպրի գրավման ժամանակ նորից վիրավորվել։ Կրկին հայտնվել է հիվանդանոցում, ապա վերադարձել զորամաս։
Աչքի է ընկել լեհական հողերի ազատագրման համար մղվող պայքարում, մասնավորապես՝ Վիսլայի ճակատամարտում։ 1945 թվականի հունվարի 12-ին սկսվել է հարձակումը Սանդոմիրի պլացդարմի վրա։ Ավագ լեյտենանտ Յավրումովը վարել է մարտական գործողություններ Ստոպնիցա բնակավայրի շրջանում։ Հենց այդ ճակատամարտում էլ մահացել է։
1945 թվականի հունիսի 27-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանով գերմանաֆաշիստական ուժերի դեմ մղած մարտերում հրամանատարության առաջադրանքների օրինակելի իրականացման և դրսևորած քաջության ու հերոսության համար գվարդիայի ավագ լեյտենանտ Վլադիմիր Հակոբի Յավրամովին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Պարգևատրման փաստաթղթում նշված է․
1945 թվականի հունվարի 12-ին, Ստոպնիցա քաղաքի շրջանում ճեղքելով հակառակորդի տևական դիմադրությունը, հրաձգային վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Յավրումովը ցուցաբերել է հերոսություն և քաջություն։ Յավրումովի վաշտի խնդիրն էր առաջ անցնել մայրուղու երկայնքով, դուրս բերել թշնամուն իր պաշտպանական դիրքերից։ Գնահատելով պահի լրջությունը և գիտակցելով, որ իր վաշտին հանձնարարված է ամենապատասխաանտու առաջադրանքը, Յավրումովը շղթայաշար է կազմել։ Ոգևորելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին՝ հակառակորդի փոթորկային կրակոցների ներքո նա «Առա՛ջ, արծիվներ», «Հանուն հայրենիքի» կոչերով նետվել է առաջ։ Հաղթահարելով կրակոցները՝ վաշտի նպատակային գրոհով հասել է թշնամու պաշտպանական սահմանի առաջին գծին։ Այս ուժգին պայքարում ոչնչացվել է թշնամու 48 զինվոր, 6 սպա, 4 հաստոցային և 8 ձեռքի գնդացիր, որից անձամբ լեյտենանտը ոչնչացրել է հակառակորդի 15 զինվոր, 1 հաստոցային և 2 ձեռքի գնդացիր։
Այդ կերպ, հակառակորդի հիմնական հրետանային ուժը, որը կենտրոնացած էր մայրուղու երկայնքում տեղակայված հենակետերում, արագ չեզոքացվել է, որն էլ իր հերթին նպաստել է ամբողջ գումարտակի մարտական գործողությունների հաջողությանը։ Այդ ժամանակ վաշտի աջ թևը հայտնվել է ականապատ դաշտում և կանգ առել։ Լեյտենանտ Յավրումովը, չնայած ուսի շրջանում ստացած ծանր վնասվածքին, հավաքելով վերջին ուժերը՝ անցել է իր վաշտի աջ թևը և առաջնորդել այն։ Աջ թևի կարճատև մարտի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 13 զինվոր և երկու ձեռքի գնդացիր։ Ինքը՝ Յավրումովը, ոչնչացրել է հակառակորդի 2 զինվոր և ընկել հերոսի մահով։ Այսպիսով՝ լեյտենատի առջև դրված խնդիրը՝ այդ հատվածում ճեղքել հակառակորդի հենակետային գիծը, Յավրումովի հերոսության շնորհիվ կատարված էր։ Այդ առաջադրանքի համար Յավրումովը չի խնայել անգամ իր կյանքը[2]։ |
Վլադիմիր Յավրումովը թաղվել է Լեհաստանի Ստոպնիցա քաղաքի զինվորական պանթեոնում (Կոստյուշկո 2 փողոց)։
Պարգևներ
- Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» շքանշան
- Լենինի շքանշան
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
Հիշատակ
- Ադրբեջանի Շամախի շրջանի Մատրասա ավանում տեղադրվել է Հերոսի կիսանդրին։
- Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը կանգնեցվել է նրա կենոտաֆը։
Ծանոթագրություններ
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 121)։ |