Վլադիմիր Սոլովյով (լրագրող)
Այս հոդվածը ռուս լրագրողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վլադիմիր Սոլովյով (այլ կիրառումներ)։
Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյով Влади́мир Рудо́льфович Соловьёв | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1963[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հրեա |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան (1986)[2] և Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ (1990) |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու[2] (1990) |
Երկեր | Evening with Vladimir Solovyov? և Poedinok? |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար |
Աշխատավայր | Ռոսիա 1 և Եվրոնյուզ |
Ամուսին | Elga Sepp? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Soloviev.Live? |
Երեխաներ | Polina Solovyova?, Aleksandr Solovyov? և Ekaterina Solovyova? |
![]() |
Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյով (ռուս.՝ Влади́мир Рудо́льфович Соловьёв, հոկտեմբերի 20, 1963[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), ռուսաստանյան լրագրող, հեռուստա- և ռադիովարող, հրապարակախոս, երգիչ, հասարակական գործիչ, ռուսական քարոզչության կարկառուն ներկայացուցիչ[9], տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի հրեական հանձնաժողովի նախագահության անդամ[10]։
Կենսագրություն
Վլադիմիր Սոլովյովը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում՝ հրեական ընտանիքում։ Հայրը՝ Ռուդոլֆ Նաումի Սոլովյով (Մենինսկովսկի), մայրը՝ Իննա Սոլոմոնի Սոլովյովա (Շապիրո)[11]։
Դպրոցական առաջին տարին Վլադիմիրը անց է կացրել Մոսկվայի թիվ 72 դպրոցում։ Երկրորդ դասարանից սովորել է էլիտար թիվ 27 հատուկ դպրոցում մի շարք առարկաների անգլերեն ուսուցումով, որտեղ սովորել են ԽՄԿԿ ԿԿ անդամների, դիվանագետների երեխաները և թոռները (այժմ՝ անգլերենի խորացված ուսուցումով թիվ 1232 միջնակարգ դպրոց)։
Զբաղվել է ֆուտբոլով և կարատեով։
1980 թվականին ընդունվել է և 1986-ին կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը։
Ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտուրան։ Պաշտպանել է «Նոր նյութերի արտադրության հիմնական տենդենցները և արդյունավետության գործոնները և դրանց օգտագործումը ԱՄՆ-ի և Ճապոնիայի արդյունաբերոթյունում» թեմայով դիսերտացիան և ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Մինչև 1990 թվականը ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն է դասավանդել թիվ 27 դպրոցում, որտեղ որ ժամանակին սովորել է։
1990 թվականից Ալաբամա նահանգի համալսարանում տնտեսագիտություն է դասավանդում։
1992 թվականին Ռուսաստան է վերադարձել, սկսեց զբաղվել բիզնեսով, և ըստ իր խոսքերի գործարաններ է ունեցել Ռուսաստանում և Ֆիլիպիններում, որտեղ 1990-ականներին դիսկոտեկի սարքավորումներ էին արտադրում և վաճառում ամբողջ աշխարհով։ Մոսկվայում ունեցել է աշխատանքի տեղավորման գործակալություն։
1998 թվականի հուլիսի 10-ից[12] մինչև 2010 թվականի հուլիսը «Սերեբրյանի դոժդ» ռադիոկայանում վարել է «Սոխակի գեղգեղանքները» (վերջին եթերը տեղի է ունեցել հուլիսի 29-ին[13])։ 2010 թվականի սեպտեմբերից «Վեստի-FM» ռադիոկայանում Աննա Շաֆրանի հետ վարում է «Ամբողջական կոնտակտ» ռադիոհաղորդումը։
Ֆուտբոլ է խաղում Ռուսաստանի հրեական հանձնաժողովի թիմում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://24smi.org/celebrity/522-vladimir-soloviov.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://lenta.ru/lib/14159311/
- ↑ 3,0 3,1 3,2 https://xn--n1ag.xn--b1aew.xn--p1ai/Sostav_Obshhestvennogo_soveta/Sostav/item/1347665/
- ↑ https://www.currenttime.tv/a/putit-nagradil-solovieva/31945211.html
- ↑ https://vestikavkaza.ru/news/Televedushchiy-Vladimir-Solovev-nagrazhden-armyanskim-Ordenom-Pocheta.html
- ↑ https://ostankino.ru/persons/vladimir-rudolfovich-solovev
- ↑ https://tass.ru/obschestvo/19088247
- ↑ https://www.kommersant.ru/doc/6296118
- ↑ Orlova, Karina (2017 թ․ հոկտեմբերի 31). «The Case for Sanctioning Putin's Propagandists». The American Interest. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Ռուսաստանի հրեական հանձնաժողովի կառուցվածքը Արխիվացված 2017-02-24 Wayback Machine // ՌՀՀ պաշտոնական կայքը
- ↑ «Панорама TV» СПб, № 37 (894) 2010.
- ↑ «Վլադիմիր Սոլովյովը և Եկատերինա Շվեցովան տոնում են «Սոխակի գեղգեղանքները» հաղորդման ծննդյան օրը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Վլադիմիր Սոլովյովը Moskva.fm կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
Արտաքին հղումներ
- Վլադիմիր Սոլովյովի
- Վլադիմիր Սոլովյովի «Մանիպուլացիաներ. հարձակվի՛ր և պաշտպանվի՛ր» գիրքը
- Վլադիմիր Սոլովյովի ելույթը Արխիվացված 2011-09-07 Wayback Machine
- Հոդվածներ Սոլովյովի վերաբերյալ peoples.ru կայքում
- Վլադիմիր Սոլովյովի «Поединок» հաղորդման երկրպագուների կայք Արխիվացված 2013-06-16 Wayback Machine
- Հյուր Վլադիմիր Սոլովյովին
- Евгений Минин. Выездное ток-шоу с Владимиром Синичкиным // Литературная Россия, 2017, №11
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սոլովյով (լրագրող)» հոդվածին։ |
|