Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը Ավետ Ավետիսյան փողոցում, Երևան
1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1965 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում։ 1966-1969 թվականներին եղել է ՀՀ դատական փորձաքննությունների լաբորատորիայի տնօրեն, 1983-1988 թվականներին` ԵՊՀ պետական վարչական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ։ 1988-1990 թվականներին` ՀԽՍՀ դատախազ, 1995-2001 թվականներին` ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետ, 2001 թվականից` ՀՀ Սահմանադրական դատարանի գիտական կենտրոնի խորհրդական։ Մասնակցել է ՀՀ Սահմանադրության, քաղաքացիական և քաղաքացիական դատավարական օրենսգրքերի նախագծերի կազմման աշխատանքներին։
Աշխատությունները վերաբերում են պետական իրավունքի տեսության հարցերին[1][2][3]։
Երկեր
Հայաստանի Հանրապետության սահմանադրության կոնցեպցիան, Ե., 1992:
Իրավաբանական անձինք, Ե., 1999 :
Очерки проблемы законодательной техники, Эшборн, 1999 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
↑Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.