Վլադիսլավ Օլեարչիկ
Քաղաքացիությունը | Լեհաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 8, 1898 | ||
Ծննդավայր | Պշեմիսլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] | ||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 21, 1970 (71 տարեկան) | ||
Մահվան վայր | Ցեշին, Katowickie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վլադիսլավ Ռոբերտ Օլեարչիկ (լեհ.՝ Władysław Robert Olearczyk, հունիսի 8, 1898, Պշեմիսլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] - փետրվարի 21, 1970, Ցեշին, Katowickie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ ֆուտբոլիստ, պաշտպան։
Կենսագրություն
Ծնվել է 1898 թվականի հունիսի 8-ին Պշեմիսլայում։ Լվովի «Պոգոն» ֆուտբոլային ակումբի կազմում խաղացել է 1921-1929 թվականներին։ Խաղացել է պաշտպանի դիրքում։ Չորս անգամ դարձել է ֆուտբոլի Լեհաստանի չեմպիոն[2]։ Ակումբի կազմում խաղացել է 70 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել 1923 թվականի սեպտեմբերի 23-ին։ Հելսինկիում լեհ ֆուտբոլիստները պարտվեցին 3:5 հաշվով Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ Երկու տարի անց խաղացել է հավաքականում իր վերջին չորրորդ խաղը։ Կրակովում ուժեղ գտնվեցին հյուրերը՝ Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (0:2)։ Այդ մրցավեճում մասնակցել են Լվովի թիմի 9 խաղացողներ՝ Էմիլ Գյորլիցը, Վլադիսլավ Օլեարչիկը, Բրոնիսլավ Ֆիխտելը, Կարոլ Գանկեն, Յուզեֆ Սլոնեցկին, Մեչիսլավ Բաչը, Վացլավ Կուխարը, Յուզեֆ Գարբենը, Լյուդվիգ Շաբակևիչը և Կրակովի «Վիսլա» ֆուտբոլային ակումբի երկու խաղացողներ[3]։
Մահացել է 1970 թվականի փետրվարի 21-ին՝ կյանքի 72-րդ տարում Ցեշինում։
Նվաճումներ
- Լեհաստանի չեմպիոն (4)։ 1922, 1923, 1925, 1926
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Чемпионат Польши на сайте RSSSF (անգլ.)
- ↑ Статистика сборной Польши на сайте Eu-Football.info
Արտաքին հղումներ
|