Վյաչեսլավ Կովալենկո (ռուս.՝ Вячеслав Евгеньевич Коваленко,մարտի 27, 1946(1946-03-27)), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանին կից Արևելյան լեզուների ինստիտուտը (1972), ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտուրա (1999)։ Պատմական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է արաբերեն, ֆրանսերեն և բելառուսերեն լեզուներին։
1972 թվականից դիվանագիտական ծառայության մեջ է։
1973— 1978 թվականներ, աշխատել է ԽՍՀՄ դեսպանությունում Լիբանանում։
1983— 1988 թվականներ, ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից Թունիսում։
1992— 1997 և 1999-2003 թվականներ, աշխատել Բելառուսում՝ Ռուսաստանի դեսպանատանը։
2004—2006 թթ․ Ռուսաստանի արտաքին գործերի ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն, ով պատասխանատու էր Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ հարաբերությունների համար։
2006 թվականի հուլիսի 7— 2009 թվականի հուլիսի 8, Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վրաստանում[1][2]։ Հարավային Օսիայի պատերազմի շրջանում Վրաստանում շարունակում է աշխատանքը։ Վրաստանի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հայտարարություններից հետո Կովալենկոն 2008 թվականի սեպտեմբերի 30-ին վերադարձավ Մոսկվա։
2006 թվականի հուլիսի 7— 2009 թվականի հուլիսի 8, Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում[3][4]։
Մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար II աստիճանի մեդալի շքանշանակիր (սեպտեմբերի 21-ին 2002թ.)՝ երկարամյա արդյունավետ աշխատանքի և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական ոլորտում ակտիվ մասնակցություն ունենալու համար[5]։
Պատվո շքանշան ( փետրվարի 2, 2009 թ.), Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական ոլորտում մեծ ներդրման և երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[6]։
Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (նոյեմբերի 10, 1995 թ.)[7]
1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (ապրիլի 13, 1999 թ.)[8]
Արտակարգ և լիազոր դեսպան (հոկտեմբերի 25, 2008 թ.)[9]
Արտաքին հղումներ
Նախորդող՝ Վլադիմիր Չխիկվիշվիլի
Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վրաստանում 2006 թվականի հուլիսի 7— 2009 թվականի հուլիսի 8
Հաջորդող՝ դիվանագիտական հարաբերությունները խզվել են սեպտեմբերի 30 2008