Վյասչեսլավ Գոժան
Վյասչեսլավ Գոժան | |||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |||||||||||||||||||||||||
Քաղաքացիություն | Մոլդովիա | ||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 18, 1983 (41 տարեկան) | ||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Grimăncăuți, Briceni District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||
Քաշային կարգ | թեթևագույն (մինչև 53,525 կգ) | ||||||||||||||||||||||||
Հասակ | 162 սմ | ||||||||||||||||||||||||
Պրոֆեսիոնալ կարիերա | |||||||||||||||||||||||||
Մարտերի թիվ | 180 | ||||||||||||||||||||||||
Հաղթանակների թիվ | 163 | ||||||||||||||||||||||||
Պարտություն | 17 | ||||||||||||||||||||||||
Մեդալներ
|
Վյաչեսլավ Գոժան (մայիսի 18, 1983, Grimăncăuți, Briceni District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի բռնցքամարտիկ, միջազգային կարգի վարպետ, 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011 թվականի Եվրոպայի չեմպիոն։
Կենսագրություն
Վյասչեսլավ Գոժանը բռնցքամարտով զբաղվել սկսել է 11 տարեկանում Պետրու Կադուկի ղեկավարությամբ։
2002 թվականի Եվրոպայի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի նվազագույն քաշային կարգում։
2008 թվականի Մոսկվայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է արծաթե մեդալակիր։
2008 թվականի Պեկինում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում նվաճել է Մոլդովայի ազգային հավաքականի միակ մեդալը` բրոնզե մեդալ 54 կգ քաշային կարգում։
Պեկինի օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալի շնորհիվ Գոժանը ներկայացվել է «Մոլդովայի տարվա մարզիկ» անվանակարգում, որը սահմանվել է Մոլդովայի սպորտային մամուլի ասոցիացիայի կողմից[1]։
2011 թվականի հունիսի 24-ին Անկարայում (Թուրքիա) անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակչում Գոժանը հաղթել է ռուսաստանցի Դմիտրի Պոլյանսկուն 16-14 (4-3, 7-6, 5-5 ըստ տուրերի) միավորներով։
Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 180 մարտ, որից 163-ում հաղթանակ է տարել։ Ութ անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն, բազմիցս դարձել միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր։
Իր ձեռքբերումների համար արժանացել է Մոլդովայի կառավարության մրցանակին` Գլորիա Մունչիի շքանշանի։
Ներկայում հանդես է գալիս գերմանական «German Eagles» ակումբում, որի կազմում տարել է երեք հաղթանակ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Վյաչեսլավ Գոժան Արխիվացված 2012-12-17 Wayback Machine ի օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Վյաչեսլավ Գոժանի էջը moldova.sports.md կայքում
|