Վոյցեխ Եժի Հաս
Վոյցեխ Եժի Հաս լեհ.՝ Wojciech Jerzy Has | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4][5] |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2000[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Լոձ, Լեհաստան[6] |
Կրթություն | Կրակովի արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ուսուցիչ |
Ամուսին | Jadwiga Has? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0367860 |
Վոյցեխ Եժի Հաս (լեհ.՝ Wojciech Jerzy Has, ապրիլի 1, 1925[1][2][3][…], Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4][5] - հոկտեմբերի 3, 2000[1][2][3][…], Լոձ, Լեհաստան[6]), լեհ կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։
Կենսագրություն
Վոյցեխ Եժի Հասը ծնվել է 1925 թվականին Կրակովում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին ուսումն ընդհատվել է, որը շարունակվել է պատերազմի տարիներին։ Կոմերցիա է սովորել է Կրակովի ուսումնական հաստատություններից մեկում, ապա գրաֆիկա Գեղարվեստի դպրոցում (Szkołа Przemysłu Artystycznego): Երբ ավարտել է ուսումը, աշխատանքի է անցել հանքում։ 1943 թվականին կարճ ժամանակով աշխատել է գրքի հչրատարակչությունում։ 1945 թվականին ընդունվել է Կրակովի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է մինչև 1947 թվականը։ Նույն ժամանակ Վոյցեկ Հասը հաճախել է կինոարտադրության դասընթացի, որն ավարտել է 1946 թվականին և սկսել է աշխատել վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ 1951-1956 թվականներին Լոձի «Լուսավություն» կինոստուդիայում նկարահանել է վավերագրական ֆիլմեր։ 1955 թվականից աշխատել է կինոռեժիսորների՝ «Ջրահարս» (լեհ.՝ «Syrena»), ապա «Իլյուզիա» (լեհ.՝ «Iluzjon»), իսկ 1958 թվականից «Տեսախցիկ» խմբերի հետ։ Լոձի՝ Շիլլերի անվան թատրոնի, հեռուստատեսության ու կինեմատոգրաֆիայի պետական բարձրագույն դպրոցի (լեհ.՝ Państwowa Wyższa Szkoła Filmowa, Telewizyjna i Teatralna im. Leona Schillera w ŁodziIluzjon) գիտաշխատող է եղել։ 1989-1990 թվականներին եղել է դպրոցի ֆակուլտետի դեկան, իսկ 1990-1996 թվականներին՝ նույն դպրոցի ռեկտորը։ Այստեղ հիմնադրել է «Ինդեքս» գեղարվեստական ստուդիան և տնօրինել այն։
Մահացել է 2000 թվականին, թաղված է Լոձի Դոլի գերեզմանատանը։
Ստեղծագործական ուղի
Ռեժիսորի դեբյուտային գործը գեղարվեստական կինեմատոգրաֆում եղել է «Հարմոնիա» ֆիլմը (1947)։ Հետագայում ռեժիսորը նկարահանել է վավերագրական ու գիտահանրամատչելի ֆիլմեր։ «Հանգույց» ֆիլմը (1957), որ նկարահանվել է Մարեկ Հլասկոյի համանուն ստեղծագործության մոտիվներով, ճանաչում է բերել դերասան Գուստավ Հոլոուբեկուին, որը հետագայում նկարահանվել է Հասի շատ ֆիլմերում։ «Հանգույցը» ողբերգական պատմություն է մի հարբեցողի մասին, որն արտացոլում է Հասի ոճի հիմնական առանձնահատկությունները՝ կենցաղային ու էքզիստենցիալ սկզբի համադրումը և արտաքին էքսպրեսիոնիզմ։ 1958 թվականին էկրան բարձրացած «Ներում» ֆիլմը՝ նկարահանված Ստանիսլավ Դիգատիի պատմվածքի հիման վրա, Լոկարնոյի կինոփառատոնում արժանացել է մրցանակի։ Հետագայում ռեժիսորն էկրանավորել է դասական գրականության մի շարք գործեր, որոնք միջազգային ճանաչում ունեն։
Մահվան թեման Հասի ստեղծագործության առանցքային թեմաներից է, որն առանձնակի արտահայտչականությամբ է դրսևորվել նրա վերջին ժապավենում՝ «Բալթազար Կոբերի կարճ ճամփորդությունը» ֆիլմում։ Այն էզոթերիկ շեշտադրմամբ այլաբանություն է։
Լեհ քննադատը Վոյցեկ Հասի մասին
Ժամանակակից լեհ քննադատ Թադեուշ Սոբոլևսկին այսպես է արտահայտվել կինոռեժիսորի մասին.
Վոյցեկ Հասը ստեղծագործական փոխադրումների վիրտուոզ է. նա լեհական կինեմատոգրաֆի երևի թե ամենից ինքնատիպ ու նշանակալի ռեժիսորն է։ Մարսել Պրուստն ասել է, որ իդեալական ընթերցողը միշտ կարդում է ինքն իրեն, օտար գրքերում գտնում է իր գիրքը։ Հենց այդպես է գրականությունն ընկալել Հասը, որ էկրանավորել է մի շարք գլուխգործոցներ՝ Յան Պոտոցկու «Սարագոսայում հայտնաբերված ձեռագիրը» (1965), Բոլեսլավ Պրուսի «Տիկնիկը» (1969), Բրունո Շուլցի «Առողջարանը ջրի ժամացույցի տակ» (1973)։ - ([1])
|
Ֆիլմագրություն
Ռեժիսորական աշխատանքներ
- 1957 — Հանգույց / Pętla
- 1958 — Թողություն / Pożegnania
- 1959 — Ընդհանուր սենյակ / Wspólny pokój
- 1961 — Բաժանում / Rozstanie
- 1962 — Ինչպե՞ս լինել սիրելի / Jak być kochaną[7]
- 1962 — Ոսկի / Złoto
- 1964 — Սարագոսայում հայտնաբերված ձեռագիրը / Rękopis znaleziony w Saragossie
- 1966 — Գաղտնագրեր / Szyfry
- 1968 — Տիկնիկ / Lalka
- 1973 — «Առողջարանը ջրի ժամացույցի տակ» / Sanatorium pod Klepsydrą
- 1982 — Ձանձրալի պատմություն / Nieciekawa historia
- 1984 — Գրչակ / Pismak
- 1986 — Մեղսագործի անձնական օրագիրը / Osobisty pamiętnik grzesznika przez niego samego spisany
- 1988 — Բալթազար Կոբերի անհավանական ճամփորդությունը / Niezwykła podróż Baltazara Kobera, Les Tribulations de Balthazar Kober
Սցենարներ
- 1947 — Կեչուտների փողոց / Ulica Brzozowa
- 1948 — Ներդաշնակություն / Harmonia
- 1950 — Իմ քաղաքը / Мoje miasto
- 1950 — Առաջին բերք / Pierwszy plon
- 1957 — Հանգույց / Pętla
- 1958 — Թողություն / Pożegnania
- 1959 — Ընդհանուր սենյակ / Wspólny pokój
- 1961 — Բաժանում / Rozstanie
- 1968 — Տիկնիկ / Lalka
- 1973 — «Առողջարանը ջրի ժամացույցի տակ» / Sanatorium pod Klepsydrą
- 1982 — Ձանձրալի պատմություն / Nieciekawa historia
- 1988 — Բալթազար Կոբերի անհավանական ճամփորդությունը / Niezwykła podróż Baltazara Kobera, Les Tribulations de Balthazar Kober
Սերիալ։
- 1996 Կինեմատոգրաֆ (Filmówka (on sam / ona sama / zespół))
Ֆիլմ ռեժիսորի մասին
- 1998 թվականին Ադամ Կուչինսկին վավերագրական ֆիլմ է նկարահանել ռեժիսորի մասին՝ «Երազ երազատեսության մասին» վերնագրով։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 e-teatr.pl (польск.) — 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.mrbongo.com/collections/wojciech-has
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.polska-year.pl/event/en,176,retrospective_wojciech_jerzy_has.html
- ↑ Мирон Черненко. Имя ей - верность // СКФ, 1963, № 9.
Արտաքին հղումներ
(ֆր.) Անն-Հերեն Կաստելի կայքը՝ նվիրված Վոյցեխ Հասի ստեղծագործությանը
- (լեհ.) Հասի արվեստի մասին Արխիվացված 2009-06-15 Wayback Machine
- (անգլ.) IMDB կայք
- (լեհ.) Հասին նվիրված կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոյցեխ Եժի Հաս» հոդվածին։ |
|