Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրես

Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրես (ՎԺՀԿ), Վրաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող վրացիների հասարակական միավորում, հիմնադրվել է 2009 թվականի մարտին։

Կառուցվածքը և կառավարումը

ՎԺՀԿ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Վիեննայում (Ավստրիա)։ Ռուսաստանյան մասնաճյուղը բացվել է Սանկտ Պետերբուրգում։

Նախագահն Ալեքսանդր Եբրալիձեն է՝ ռուսաստանցի գործարար, «Տալիոն» ԲԲԸ գլխավոր տնօրենը։

Փոխնախագահը Բադրի Մելաձեն է՝ Մոսկվա քաղաքի «Ստոլիչնիյե ապտեկի» կազմակերպությունում անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալը։

Փոխնախագահը Վլադիմիր Խոմերիկին է՝ իննովացիոն և ներդրումային բնագավառի մասնագետների Ռուսաստանի պետական ակադեմիայի ռեկտորի խորհրդականը։

Ռուսաստանյան մասնաճյուղի տնօրենը Ալեքսանդր Կինտերայան է։

Գործունեությունը

  • Կոնգրեսի պաշտոնական դիմումում հայտարարվում է Վրաստանը ճգնաժամային իրավիճակից դեպի ստաբիլ ժողովրդավարական զարգացման ճանապարհ դուրս բերելու նպատակը, միացյալ, չեզոք, ազատ, բարգավաճող ժողովրդավարական Վրաստանի ստեղծումը։ Առաջ է քաշվում Միխայիլ Սաակաշվիլիի Վրաստանի նախագահի պաշտոնից կամավոր հրաժարականի առաջարկը[1]։
  • Regnum ՏԳ օնլայն-կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց Թբիլիսիում ՎԺՀԿ-ի վրացական մասնաճյուղի բացման, սեփական թերթի, ռադիոկայանի և հեռուստաալիքի ստեղծման նախագծերը[2]։
  • 2009 թվականի մայիսի 14-ին Սոչիում Վրաստանի ժողովուրդների միջազգային կոնֆերանս-ի ժամանակ կոնգրեսի նախագահ Ալեքսանդր Եբրալիձե-ն հայտնեց Վրաստանի նախագահի պաշտոնի համար պայքարի մտնելու իր ցանկության մասին[3]։

Ծանոթագրություններ

Մեջբերումներ