Վրաստանի խորհրդարան

Վրաստանի խորհրդարան
վրաց.՝ საქართველოს პარლამენტი
Изображение логотипа
Տեսակ
Տեսակմիապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրված1992
Ղեկավարում
ԽոսնակԿախա Կուչավա
սկսած Ապրիլի 24, 2021
Կազմը
Նստատեղեր150
Քաղաքական խմբավորումներՎրաստանի կառավարություն
     Վրացական երազանք (87)[1]

Ընդդիմություն

     Միավորված ազգային շարժում (50)[1]
     Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ (8)[1]
Ընտրություններ
ընտրակարգ73՝ մեծամասնական համակարգով
77՝ համամասնական համակարգով
վերջին ընտրություններհոկտեմբերի, 2012
Հանդիպումների վայր

parliament.ge(վրաց.)(անգլ.)

Վրաստանի խորհրդարան (վրաց.՝ საქართველოს პარლამენტი[2]), Վրաստանի գերագույն օրենսդիր մարմինը։

2012 թվականից Վրաստանի խորհրդարանի նոր շենքը գտնվում է Քութայիսում։

Համաձայն Վրաստանի սահմանադրությանը՝ խորհրդարանը կենտրոնական օրենսդիր իշխանության ճյուղ է, որի լիազորությունները սահմանափակվում են Աջարիայի և Աբխազիայի ինքնավար հանրապետությունների խորհրդարաններով։

Գտնվելու վայր

Վրաստանի խորհրդարանի գտնվելու վայրը հանդիսանում է Քութայիս քաղաքի նոր շենքը՝ Աբաշիձեների փողոց 26 հասեցում։ Մինչ այդ խորհրդարանը գտնվել է Թբիլիսի քաղաքի հին շենքում, Ռուսթավելիի պողոտայում։ Հին շենքը կառուցվել է 1938-1953 թվականներին Վիկտոր Կոկորինի և Գեորգի Լեժավի նախագծով։

Կարգավիճակ և կանոնակարգ

Ներկա ժամանակներում Վրաստանի խորհրդարանը գումարվում է երկու նստաշրջանով. գարնանային (փետրվար-հունիս) և աշնանային (սեպտեմբեր-դեկտեմբեր)։ Իրար հաջորդում են լիակազմ նիստեր և աշխատանքներ կոմիտեներում։

Վրաստանի խորհրդարանի օրենսդիր իշխանությունը, համաձայն Վրաստանի ահմանադրության, սահմանագծվում է խորհրդարանի օրենսդիր իշխանությամբ ինքնավար հանրապետությունում՝ Աբխազիայում և Աջարիայում։

Գործող կազմ

Խորհրդարանը միապալատ է, բաղկացած 150 անդամներից՝ պատգամավորներից, որոնցից 77-ը ընտրվում են համամասնական ընտրական համակարգով, 73-ը՝ մեծամասնական՝ ներկայացնելով իրենց ընտրական շրջանները։ Պատգամավորները ընտրվում են չորս տարի ժամկետով։

2016-2020 թթ.-ի գումարում

Ընտրությունների մասաթիվ՝ 2016, հոկտեմբերի 29

Խորհրդարանի խոսնակ՝ Իրակլի Կաբախիձե

Ֆրակցիաներ

2017 թվականի մարտ

  • Մեծամասնություն՝ 1 Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան, 2 Վրացական երազանք-Պահպանողականներ, 3 Ձեռնարակատերեր, 4 Կանաչներ, 5 մարզերի զարգացման համար, 6 Սոցիալ դեմոկրատներ
  • Փոքրամասնություն՝ 7 Եվրոպական Վրաստան, 8 Ազատության շարժում-Եվրոպական Վրաստան, 9 Ազատության շարժում-շրջաններ
  • Անկախ ֆրակցիաներ՝ 10 Ազգային շարժումներ
  • Անկախ ֆրակցիաներ՝ Պատրիոտների դաշինք

Նախորդ կազմ

2012-2016

ԸՆտրությունների ամսաթիվ՝ 2012, հոկտեմբերի 1

Խորհրդարանի խոսնակ՝ Դավիթ Ուսուպաշվիլի

Ֆրակցիաներ

Ցանկ Առաջնորդ Տեղ % Ձայներ
Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան Բիձինա Իվանիշվիլի 85 56,67 % 1184612
Միավորված ազգային շարժում Միխայիլ Սաակաշվիլի 65 43,33 % 873233

2016 թվականի հուլիս

  • Մեծամասնություն՝ 1 Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան 2 Հանրապետականներ, 3 Պահպանողականներ,4 Ազգային ֆորում, 5 Ձեռնարկատերեր, 6 Անկախ դեմոկրատներ, 7 Անկախ դեմոկրատները հանուն ուժեղ շրջանների
  • Փոքրամասնություն՝ 8 Միավորված ազգային շարժում, 9 Մեծամասնականներ, 10 Շրջաններ
  • Անկախ ֆրակցիաներ՝ 11 Ազատ դեմոկրատներ
  • Ֆրակցիաներում չընդգրկված պատգամավորներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 http://www.civil.ge/eng/article.php?id=28157
  2. Under the constitution of Georgia, Article 8, Abkhazian language is the second state language along with Georgian in the Autonomous Republic of Abkhazia. http://parliament.ge/index.php?option=com_content&view=article&id=180&Itemid=85&lang=en

Արտաքին հղումներ