Տաբուլատներ (Tabulata), մահացած կորալային պոլիպների ենթախումբ։ Ապրել են ուշ քեմբրիից մինչև պերմ։ Գաղութները եղել են զանգվածային, թփակալած կմախքը՝ կրային։ Ունեցել է 160 սեռ, որոնք միավորվում են 7 կարգում։ Ապրել են ծովերի ծանծաղ զոնայում։ Կարևոր նշանակություն ունեն պալեոզոյան նստվածքների շերտագրության համար։
Պատկերասրահ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 539)։