Տաղտկալի մարդը (ֆիլմ)
Տաղտկալի մարդը ֆր.՝ L'Emmerdeur | |
---|---|
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[2], բադի մուվի և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թվական | սեպտեմբերի 20, 1973[3], փետրվարի 22, 1974[3], մարտի 4, 1974[3], հոկտեմբերի 28, 1974[3], հոկտեմբերի 31, 1974[3], դեկտեմբերի 25, 1974[3], հուլիսի 31, 1975[3] և մայիսի 24, 1979[3] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Էդուար Մոլինարո[2] |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Մնուշկին |
Սցենարի հեղինակ | Ֆրանսիս Վեբեր |
Դերակատարներ | Լինո Վենտուրա, Ժաք Բրել, Նինո Կաստելնուվո, Caroline Cellier?, Ժան-Պիեր Դարրաս, Ֆրանսուա Դիրեկ, Անդրե Վալարդի, Պիեռ Կոլե, Էդուար Մոլինարո, Առլետ Բալկիս, Էրիկ Վասբերգ, Jacques Galland?, Jean Franval?, Ժան-Լուի Տրիստան, Քսավիե Դեպրե, Sylvain Lévignac?[4], Պիեռ Ֆորգետ[4], Serge Sauvion?[4], Michele Gammino?[4] և Liza Braconnier?[4] |
Օպերատոր | Ռաուլ Կուտար |
Երաժշտություն | Ժաք Բրել |
Մոնտաժ | Մոնիկ Իսնարդոն |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա և Մոնպելիե[5] |
Տևողություն | 80 րոպե |
![]() |
«Տաղտկալի մարդը» (անգլ.՝ L'Emmerdeur), ֆրանսիական կատակերգություն, որը 1973 թվականին նկարահանել է Էդուար Մոլինարոն՝ Ֆրանսիս Վեբերի «Կոնտրակտ» պիեսի հիման վրա։ 2008 թվականի Ֆրենսիս վեբերը նկարահանեց ֆիլմի վերամշակված տարբերակը ։ Ֆիլմի ամերիկյան տարբերակը դուրս է եկել 1981 թվականին և կոչվում է Մտերիմ ընկեր (անգլ.՝ Buddy, Buddy): Կա նաև ֆիլմի հնդկական տարբերակը, որը նկարահանվել է 2012 թվականի և կոշվում է «Bumboo»:
Սյուժե
Վաղ առավոտյան Փարիզում պայթյուն որոտաց՝ պայթել է Սիթրոեն DS - ը, որը պատկանում է մեծամասշտաբ կաշառակերության գործով կարևոր վկայի։ Վկան չի տուճել, քանի որ ղեկին եղել է դռնապանը, ով փորձում էր տեղափոխել սխալ կայնված մեքենան։ Բացի բակ մաքրողից տուժել է նաև մեքենան ականապատած վարձու մարդասպանը, ում վերացրել են, քանի որ չի կատարել հանձնարարությունը։ Գործը ավարտելու համար կանչել են պրոֆեսիոնալ վարձու մարդասպան Ռալֆ Միլանին։
Վկան վկայություն պետք է տա Մոնպելիե քաղաքի Արդարադատության Պալատում։ Չստացված մահափորձից հետո ընդունվել են անվտանգության բոլոր միջոցները՝ համարյա ամբողջ քաղաքը պատված է ոստիկաններով և ժանդարմներով, ճանապարհների ստուգվում են բոլորի փաստաթղթերը… բայց Ռալֆ Միլանի համար վաղուց հյուրանոցում պատվիրված է համար, որի լուսամուտը Արդարադատության Պալատի մուտքի դիմաց է։ Միլանը ունի մեծ ճամպրուկ, որը չվստահեց միջանցքայինին, քանի որ այնտեղ ծալվող հրացան է՝ օպտիկական դիտակետով։ Մինչ վկային կբերեն, Միլանը ունի երկուսուկես ժամ և նա դանդաղ հավաքում է հրացանը։
Այդ ժամանակ Միլանի հարևան կից սենյակում կոմիվոյաժոր(շրջիկ գործակալ) Ֆրանսուա Փինյոնը զանգում է իր գրեթե նախկին կնոջը, ով հեռացել է հոգեբույժի հետ։ Հանդիպման առաջարկին մերժում ստանալով էմոցիոնալ Ֆրանսուան գնում է լոգարան և կախվում է ջրատար խողովակից։ Բայց քանի որ «Տաղտկալի մարդը» քրեական մարտաֆիլմ չէ, այլ կոմեդիա, խողովակը չդիմանալով պոկվում է և Ֆրանսուան ողջ է մնում։ Միջանցքայինը նրան գտնում է լրիվ հուսալքված, նստած պայթած խողովակից հոսող ջրի տակ և վախեցած կանչում է Միլանին։ Միլանը դուրս է հանում Ֆրանսուային և համոզում միջանցքայինին, որ չդիմի ոստիկանութուն։ Դա հասկանալի է՝ Միլանին ոստիկանների հետ հանդիպում պետք չէ։
Բնավորության կռվում երկաթե Միլանը զիջում է տաքարյուն և նյարդային Փինյոնին, և ահա վարձու մարդասպանը ստիպված է զանգել նրա կնոջը։ Նա խոսում է նույն հոգեբանի հետ, ում մոտ գնացել է Ֆրանսուայի կինը։ Դա և դարձավ Միլանի կանխորոշված ճակատագիրը…
Դերերում
- Լինո Վենտուրա - Ռալֆ Միլան
- Ժակ Բրել - Ֆրանսուա Փինյոն
- Каролин Селье - Լուիզա Փինյոն
- Жан-Пьер Дарра - բժիշկ Ֆուքս
- Նինո Կաստելնուվո - միջանցքային
- Քսավյե Դեպրա - Լուի Ռանդոնի
- Ժան - Լուի Թրիսթան - հյուրանոցի տեսուչ
- Անդրե Վառլադի - ամերկացի ինքնաարգելակիչ
- Ժան Ֆրանվայլ - բեռնատարի վարորդ
- Պյեր Կոլլե - մսավաճառ
- Արլետ Բալկի - հիվանդ
- Էրիկ Վասբեր - ավտոարշավորդ
- Ֆրանսուա Դյուրեկ - Ֆելիքս, նախկին զոհ
- Անժելա Կարդիլե - ապագա մայր
- Էդուարդ Մոլինարո - բարմեն
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաղտկալի մարդը (ֆիլմ)» հոդվածին։ |
|