Տասնյոթերորդ արքայատոհմ
Տասնյոթերորդ արքայատոհմ | |
---|---|
Տեսակ | եգիպտական արքայատոհմ |
Մասն է | Second Intermediate Period of Egypt? |
Ծագում | Sixteenth Dynasty of Egypt? |
Հիմնում | մ. թ. ա. 1580 |
Ավարտ | մ. թ. ա. 1550 |
Եգիպտոսի տասնյոթերորդ արքայատոհմ (անգլ.՝ Seventeenth Dynasty of Egypt, երբեմն գրվում է Արքայատոհմ XVII, ինչպես նաև՝ 17-րդ արքայատոհմ կամ Արքայատոհմ 17), եգիպտական երկրորդ անցումային դարաշրջանի երրորդ արքայատոհմ։ Տասնյոթերորդ արքայատոհմը թվագրվում է մ․թ․ա․ մոտավորապես 1580 - 1550 թվականներով[1]։ Դրա՝ հիմնականում թեբեյան ղեկավարները տասնհինգերորդ արքայատոհմի հիքսոսների ժամանակակիցներն էին, իսկ նրանց հաջորդել է նույնպես Թեբեում բնակված տասնվեցերորդ արքայատոհմը։
2012 թվականի մարտին Կառնակում գտնվող Ամոնի տաճարի կրաքարե դուռն ուսումնասիրող ֆրանսիացի հնագետները Սենախտենրա անունով հիերոգլիֆներ են հայտնաբերել՝ առաջին վկայությունն այդ թագավորի մասին[2]։
Արքայատոհմի վերջին երկու փարավոնները դեմ էին Եգիպտոսում հիքսոսների տիրապետությանը և նախաձեռնել են պատերազմ, որը Եգիպտոսը կազատեր հիքսոս արքաներից՝ հիմք դնելով միասնական կառավարման ժամանակաշրջանին՝ նոր թագավորությանը։
Տասնյոթերորդ արքայատոհմի վերջին փարավոն Սեկենենրե Տաա II-ի որդի Կամոսը եղել է տասնութերորդ արքայատոհմի առաջին փարավոն Ահմոս I-ի եղբայրը։
17-րդ արքայատոհմի փարավոններ
Տասնյոթերորդ արքայատոհմի փարավոններն իշխել են մոտավորապես 30 տարի։ Հայտնի փարավոններից էին[1]՝
Փարավոն | Պատկեր | Գահի անունը | Գահակալել է | Դամբարան | Կին/ամուսին | Մեկնաբանություն |
---|---|---|---|---|---|---|
Ռահոտեպ | Sekhemre-wahkhaw | մ․թ․ա․ մոտավորապես 1585 թվական | ||||
Սոբեկմսաֆ I | Պատկեր:RedGraniteStatueOfSobkemsafI(Detail), BritishMuseum-August19-08.jpg | Sekhemre-wadjkhaw | 7 տարի | Նուբեմհատ | ||
Սոբեկեմսաֆ II | Sekhemre-shedtawy | թալանվել է Ռամզես IX-ի գահակալության տարիներին | Նուբխաես | |||
Ինտեֆ V | Sekhemre-wepmaat | Դրա Աբու էլ-Նագա? | ||||
Ինտեֆ VI | Nubkheperre | Դրա Աբու էլ-Նագա | Սոբեկեմսաֆ | |||
Ինտեֆ VII | Sekhemre-heruhermaat | Հաանխես | ||||
Ահմոս | Senakhtenre | 1 տարի | Տետիշերի | |||
Տաա | Seqenenre | մոտավորապես 1560 (4 տարի) | Ահմոս Ինհապի Սիտջեհուտի Ահհոտեպ I |
Զոհվել է հիքսոսների դեմ ճակատամարտում | ||
Կամոս | Wadjkheperre | մ․թ․ա․ 1555 - 1550 թվականներ (5 տարի) | Ահհոտեպ II |
Եվ վերջապես, հավանաբար փարավոն Նեբմաատրեն եղել է տասնյոթերոդ արքայատոհմի վաղ շրջանի ղեկավար[3]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Shaw, Ian, ed. (2000). The Oxford History of Ancient Egypt. Oxford University Press. էջ 481. ISBN 0-19-815034-2.
- ↑ «A Pharaoh of the Seventeenth dynasty identified at Karnak». CFEETK – Centre Franco-Égyptien d'Étude des Temples de Karnak. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
- ↑ K. S. B. Ryholt, Adam Bülow-Jacobse, The political situation in Egypt during the second intermediate period, c. 1800-1550 B.C., pp 168, 170, 171, 179, 204, 400
Արտաքին հղումներ
Նախորդող: Տասնվեցերորդ արքայատոհմ |
Եգիպտական արքայատոհմեր մ․թ․ա․ 1585−1550 |
Հաջորդող: Տասնութերորդ արքայատոհմ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տասնյոթերորդ արքայատոհմ կատեգորիայում։ |