Տարա Բաբուլֆաթ
Տարա Բաբուլֆաթ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մականուն(ներ) | Pippi[1] |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | Շվեդիա |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 2006[2] (19 տարեկան) |
Ծննդավայր | Huddinge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Տարա Բաբուլֆաթ (շվեդ.՝ Tara Babulfath, հունվարի 3, 2006[2], Huddinge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ ձյուդոիստ[3], որը հանդես է գալիս մինչև 48 կգ քաշային կարգում: 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Աշխարհի 2024 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր: Բաքվում անցկացված «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող (2024):
Կենսագրություն
Տարա Բաբուլֆաթը ծնվել է 2006 թվականի հունվարի 3-ին։
Կարիերա
2022 թվականին նվաճել է Եվրոպայի կադետների առաջնության չեմպիոնի տիտղոսը, որն անցկացվել է Խորվաթիայում։ Նույն թվականին դարձել է կադետների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, որը կայացել է Սարաևոյում։
2024 թվականին դարձել է Բաքվի Մեծ սաղավարտի մրցաշարի հաղթող[4]։ Տաշքենդում կայացած Մեծ սաղավարտի շարքի մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ[5]։
2023 թվականի նոյեմբերին Մոնպելյեում նշել է իր նորամուտը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որտեղ մինչև 48 կգ քաշային կարգում դարձել է 7-րդը:
2024 թվականի գարնանը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում Տարա Բաբուլֆաթը իր կարիերայում առաջին անգամ նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար մենամարտում հաղթելով պորտուգալացի մարզիկ Կատարինա Կոշտային և որակավորվելով 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար[6][7][8]։
2024 թվականի Փարիզի Ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթելով ղազախ մարզուհի Աբիբա Աբուժակինովային[9]։
Ծանոթագրություններ
- ↑ https://olympics.com/en/paris-2024/athlete/tara-babulfath_1571911
- ↑ 2,0 2,1 JudoInside - Tara Babulfath Judoka
- ↑ «Babulfath Tara». International Judo Federation. Արխիվացված օրիգինալից 2 March 2024-ին. Վերցված է 2 March 2024-ին.
- ↑ «OS-biljett i sikte efter Grand slam-guld för Tara Babulfath». Svenska Judoförbundet (շվեդերեն). 2024-02-19. Վերցված է 2024-05-19-ին.
- ↑ «Ny Grand Slam-medalj för unga talangen Tara Babulfath». Svenska Judoförbundet (շվեդերեն). 2024-03-01. Վերցված է 2024-05-19-ին.
- ↑ Bella, Franzén; Maria, Wallberg (20 May 2024). «Tara Babulfath om klarade OS-gränsen: 'Vill ta guld'» [Tara Babulfath on passing the Olympic threshold: 'I want to win gold']. Sveriges Television (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 6 June 2024-ին. Վերցված է 6 June 2024-ին.
- ↑ Löfgren, Christer (19 February 2024). «OS-biljett i sikte efter Grand slam-guld för Tara Babulfath» [Olympic ticket in sight after Grand Slam gold for Tara Babulfath]. Svenska Judoförbundet (շվեդերեն). Վերցված է 2 March 2024-ին.
- ↑ Johansson, Kristin (1 March 2024). «Ny Grand Slam-medalj för unga talangen Tara Babulfath» [New Grand Slam medal for young talent Tara Babulfath]. Svenska Judoförbundet (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 19 May 2024-ին. Վերցված է 2 March 2024-ին.
- ↑ Cowen, Thea (27 July 2024). «Sweden's First Olympic Medal in Paris». European Judo Union. Վերցված է 27 July 2024-ին.