Տարբեր ճակատագրեր
Տարբեր ճակատագրեր ռուս.՝ Разные судьбы | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1956 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Լուկով |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Լուկով |
Դերակատարներ | Տատյանա Պիլեցկայա, Յուլիան Պանիչ, Գեորգի Յումատով, Լև Սվերդլին և Օլգա Ժիզնևա |
Օպերատոր | Միխայիլ Կիրիլով |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Պատմվածքի վայր | Սանկտ Պետերբուրգ |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 101 րոպե |
IMDb | ID 0049603 |
«Տարբեր ճակատագրեր» (ռուս.՝ «Разные судьбы»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Լուկովը[1][2][3] 1956 թվականին Մ. Գորկու անվան կինոստուդիայում։
Սյուժե
Երիտասարդ լենինգրադցիներ՝ նախկին դպրոցականները, մտնում են հասուն կյանք։ Սոնյան սիրում է Ստյոպային, բայց նա սիրահարված է Տանյային, իսկ Տանյան նախապատվությունը տալիս է Ֆեդյային։ Մերժված Ստյոպան մեկնում է հեռավոր սիբիրյան քաղաք, այնտեղ ընդունվում գործարան և երեկոյան ինստիտուտ։ Սոնյան գնում է նրա հետևից։
Բայց Լենինգրադում Ֆեդյայի և Տանյայի միջև հարաբերությունները չեն ստացվում։ Գեղեցիկ և եսասեր Տանյան, ցանկանալով ավելի հարմար տեղ գտնել կյանքում, սիրավեպ է սկսում հայտնի կոմպոզիտոր Ռոշչինի հետ, բայց Ռոշչինի առաջին իսկ ձախողումից հետո լքում է նրան։
Ստյոպան, վերջապես գնահատելով Սոնյայի նվիրվածությունը, ամուսնանում է նրա հետ։ Մտածելով, թե ինչպես կարելի է գումար փոխանցել ծանր հիվանդ Ֆեդյային բուժման համար, Ստյոպան և Սոնյան այդ խնդրանքով դիմում են Վերային, որը մեկնում է Լենինգրադ։ Վերայի և Ֆեդյայի միջև համակրանք է առաջանում, և երբ Ֆեդյան մեկնում է Սիբիր՝ ընկերների մոտ, Վերան նրան ուղեկցում է կայարան։ Այնտեղ նրանք հանդիպում են Տանյայի հետ։ Նա լսում է բացատրությունը երիտասարդների միջև և հասկանում է, որ Ֆեդյան սիրահարվել է Վերային։ Տանյան մնում է մենակ։
Դերերում
- Տատյանա Պիլեցկայա[4][5] - Տանյա Օգնևա
- Յուլիան Պանիչ – Ֆեդյա Մորոզով
- Գեորգի Յումատով – Ստյոպա Օգուրցով
- Տատյանա Կոնյուխովա – Սոնյա Օռլովա
- Վալենտինա Ուշակովա – Վերա Զուբովա
- Լև Սվերդլին – Նիկոլայ Կապիտոնովիչ, Տանյայի հայրը
- Օլգա Ժիզնևա – Ելենա Սեմյոնովնա, Տանյայի մայրը
- Բրունո Ֆրեյնդլիխ – կոմպոզիտոր Իգոր Ստեպանովիչ Ռոշչին
- Սերգեյ Ֆիլիպով – Կոստյա, Ռոշչինի վարորդը
- Վսեվոլոդ Սանաև – Վլադիմիր Սերգեևիչ Ժուկով, կուսկազմակերպիչ
- Սերգեյ Բլիննիկով – Եգոր Պետրովիչ Զուբով, արտադրամասի պետ
- Վլադիմիր Դորոֆեև – Իվան Ռոմանովիչ Սերգեյչուկ, սեմինարի վարպետ
- Աննա Կոլոմիյցևա – Լյուդմիլա Իվանովնա, Եգոր Զուբովի կինը
- Լիլիա Մաքսիմովա – Մաշա, Ռոշչինի կինը
- Վերա Օրլովա – Նինա Նիկիֆորովնա, Մորոզովների հարևանը
- Ալեքսանդր Պելևին – Պետրունինի արտադրամասի կուսակցական կոմիտեի քարտուղար
- Յուրի Սարանցև – Գալկին, կոմերիտական կազմակերպության քարտուղար
- Կոնստանտին Սորոկին – Պյոտր Պետրովիչ, գործարանի կադրերի բաժնի պետ
- Ադա Վոյցիկ – Մարիա Յակովլևնա, Ֆեդյայի մայրը
- Էդուարդ Բրեդուն – Ստեպան բաժակակից ընկերը
- Եվգենի Կուդրյաշև – Ստեպանի բաժակակից ընկերը
- Ալեքսանդր Տոլստիխ – Ստեպան բաժակակից ընկերը
- Մուսա Կրեպկոգորսկայա – Գալյա, Սոնյայի հարևանը հանրակացարանում
- Վալենտինա Բերեզուցկայա – Սոնյայի հարևանը հանրակացարանում
- Միխայիլ Դերժավին – Կոստյա, ուսանող ժողովում
- Վլադիմիր Զեմլյանիկին – ուսանող ժողովում
- Իրինա Զարուբինա – Ստեպան Օգուրցովի մորաքույրը
- Եվգենի Զինովև – Ստեպանի հարևանը հանրակացարանում
- Ալլա Բուդնիցկայա – Ստեպանի համակուրսեցին
- Լեոնիդ Սատանովսկի – Ստեպանի համակուրսեցին
- Լև Բորիսով – ուսանող ժողովում
- Յուրի Բոգոլյուբով – ուսանող ժողովում
- Վիկտոր Շչեգլով – ուսանող ժողովում
- Եվգենի Գուրով – կուսակցական կոմիտեի բյուրոյի անդամ
- Նիկոլայ Սմիրնով – կուսակցական կոմիտեի բյուրոյի անդամ
- Ալեքսանդր Տիտով – կուսակցական կոմիտեի բյուրոյի անդամ
- Կլավդիա Կոզլենկովա – Սոնյայի հարևանը հանրակացարանում (լուսագրերում նշված չէ)
- Լյուբով Ստուդնևա – Մորոզովների հարևանը
- Մարկ Նիկելբերգ – Ռոշչինի ընկերը (լուսագրերում նշված չէ)
Վոկալ
- Գելենա Վելիկանովա - վոկալ - շրջանավարտների վալս
- Վլադիմիր Տրոշին - վոկալ - շրջանավարտների վալս
- Ալեքսանդր Բորիսով - վոկալ - Ռոշչինի ռոմանս
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակներ՝ Լեոնիդ Լուկով, Յակով Սմոլյակ
- Բեմադրող ռեժիսոր՝ Լեոնիդ Լուկով
- Գլխավոր օպերատոր՝ Միխայիլ Կիրիլով
- Ռեժիսոր՝ Բորիս Կանևսկի
- Նկարիչ՝ Պյոտր Պաշկևիչ
- Կոմպոզիտոր՝ Նիկիտա Բոգոսլովսկի
- Հնչյունային օպերատոր՝ Ն. Կրատենկովա
- Մոնտաժող՝ Լիդիա Ժուկովա
- Երգերի տեքղտի հեղինակ՝ Նիկոլայ Դորիզո
- Խմբագիր՝ Վ. Բիրյուկովա
- Նկարիչ-դիմահարդար՝ Ն. Մարդիսովա
- Զգեստների նկարիչ՝ Շ. Բիկովսկայա
- Օպերատոր՝ Ա. Խվոստով
- Ռեժիսորի օգնականներ՝ Պ. Պոզնանսկայա, Էրիկ Պիրև
- Օպերատորի օգնական՝ Ս. Եգորով
- Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ
- Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր
- Ֆիլմի տնօրեն՝ Վլադիմիր Բերենշտեյն
Ֆիլմի երաժշտություն
- Երաժշտության հեղինակ՝ Ն. Բոգոսլովսկի
- Տեքստի հեղինակ՝ Ն. Դորիզո
- Ուվերտյուրա և շրջանավարտների երգ, Գելենա Վելիկանովա, Վլադիմիր Տրոշին, երգչախումբ և նվագախումբ
- Աստիճանների վրայի տեսարանի երաժշտություն, նվագախումբ
- Почему ж ты мне не встретилась? (Ռոշչինի երգը), Ալեքսանդր Բորիսով
1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին ֆիլմի երաժշտությունը թողարկվել է «Ակորդ» գրամպլաստինկաներում (Դ-003483 և այլն), 1960-ականների կեսերից այն թողարկվել է «Մելոդիա» ընկերության ձայնապնակներում։
Վիդեո
- 1990-ականներին ֆիլմը թողարկվել է «Крупный план» կինոընկերության կողմից՝ տեսաերիզների վրա։ 2000 թվականին ֆիլմը վերաթողարկվել է «Дом Видео» ընկերության կողմից։
- 2000-ական թվականներին ֆիլմը վերականգնվել և DVD-ով թողարկվել է Russian Cinema Councill-ի կողմից, իսկ 2009 թվականի նոյեմբերի 19-ին՝ «Новый Диск»-ի կողմից։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Գրականություն
- Зоркая Н. Сложные, волнующие вопросы — упрощённые ответы: Фильм «Разные судьбы» // Советская культура : газета. — 1956. — № 114. — С. 3.
- Иванов П. А мне картина нравится…: Продолжаем разговор о фильме «Разные судьбы» // Советская культура : газета. — 1956. — № 116. — С. 3.
|