Տարյա Տուրունեն

Տարյա Տուրունեն
ֆիններեն՝ Tarja Turunen
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1977(1977-08-17)[1] (47 տարեկան)
ԾննդավայրPuhos, Կիտեե
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Կրոնլյութերականություն
ԿրթությունՍիբելիուս ակադեմիա և Hochschule für Musik Karlsruhe?
Մասնագիտությունօպերային երգչուհի, կոմպոզիտոր, դաշնակահարուհի և երգերի հեղինակ
ԱմուսինMarcelo Cabuli?[2]
ԱնդամությունՆայթվիշ, Raskasta Joulua? և Outlanders?
Կայքtarjaturunen.com
 Tarja Turunen Վիքիպահեստում

Տարյա Սոյլե Սուսաննա Տուրունեն Կաբուլի (ֆին․՝ Tarja Soile Susanna Turunen Cabuli, օգոստոսի 17, 1977(1977-08-17)[1], Puhos, Կիտեե), ֆինն օպերային երգչուհի, դաշնակահար, կոմպոզիտոր, Նայթվիշ սիմֆոնիկ-մետալ խմբի նախկին վոկալիստ։ Այդ ժանրում Տարյան հանդիսանում է ամենահայտնի և ամենատաղանդավոր երգչուհիներից մեկը ոչ միայն Ֆինլանդիայում, այլ նաև ողջ Եվրոպայում։ Տարյայի հզոր ձայնը և մետալի համար անսովոր կատարման ոճը Նայթվիշի ծանր երաժշտությանը հաղորդում էին ունիկալ հնչողություն։ 2003 թվականի մայիսին Տարյան հայտնում է, որ մի քանի ամիս առաջ ամուսնացել է արգենտինացի բիզնեսմեն, "NEMS Enterprises" ձայնագրման ընկերության սեփականատեր, Հարավային Ամերիկայում Նայթվիշի պրոդյուսեր և մենեջեր՝ Մարցելո Կաբուլիի (իսպ. Marcelo Cabuli) հետ։ 2005 թվականի հոկտեմբերի 21-ին, համաշխարհային շրջագայության ("Once" ալբոմի աջակցության համար) ավարտական համերգից հետո, Հարտվալլ Արենայում, Հելսինկի, հեռացվեց խմբից։ Հեռացման մասին որոշումը տարածվել է բաց նամակի տեսքով, որը Տարյան ստացավ համերգի ավարտից անմիջապես հետո խմբի մյուս անդամների անունից, որոնք խնդրեցին նամակը բացել հաջորդ օրը։ Դրանից հետո նա հեռացավ Արգենտինա` իր ամուսնու մոտ` հասարակայնության լայն շրջաններից հեռու մնալու համար։ Բայց Բուենոս Այրեսում Տարյային նույնպես հանգիստ չտվեցին, և նա ստիպված եղավ իր սեփական կայքում հրապարակել պատասխան նամակը։ Ներկայումս նա զբաղվում է մենակատարողական գործունեությամբ, ձայնագրել է երկու Սուրբ Ծննդյան ալբոմ՝ "Henkāys ikuisuudesta" (2006), սրա վերաթողարկումը "Henkāys ikuisuudesta (Re-Release)" (2010) և բացի վերջիններիցս՝ "My Winter Storm" (2007) ու "What Lies Beneath" (2010) ալբոմները։ Տարյան նոմինացված է եղել Emma-ի վեց մրցանակի և 2009 թվականին Գրեմմիի մրցանակաբաշխմանը։

Ենթադրվում է, որ վաճառվել է ավելի քան 900000 նրա անձնական սկավառակներից, և 3 միլիոնից ավել Նայթվիշի կազմում։

Սկավառակագրություն

Նայթվիշ-ի կազմում

Ալբոմները

  • Angels Fall First (1997 թ.)
  • Oceanborn (1998 թ.)
  • Wishmaster (2000 թ.)
  • Century Child (2002 թ.)
  • Once (2004 թ.)

Սինգլները

  • The Carpenter (1997)
  • Sacrament Of Wilderness (1998)
  • Walking In The Air (1998)
  • Sleeping Sun (1999)
  • Deep Silent Complete (2000)
  • Over The Hills And Far Away (2001)
  • Ever Dream (2002)
  • Bless The Child (2002)
  • Nemo (2004)
  • Wish I Had An Angel (2004)
  • Kuolema Tekee Taiteilijan (2004)
  • The Siren (2005)
  • Sleeping Sun 2005 (2005)

DVD

  • From Wishes To Eternity (2001)
  • End Of Innocence (2003)
  • Once (DVD-Audio) (2005)
  • End Of An Era (2005)

Տեսահոլովակները

  • The Carpenter (1998)
  • Sleeping Sun (1998)
  • Sacrament of Wilderness (1998)
  • Over the Hills and Far Away (2001)
  • Bless the Child (2002)
  • End of All Hope (2002)
  • Nemo (2004)
  • Wish I Had an Angel (2005)
  • Sleeping Sun (2005)

Մենակատարողական կարիերա

Ալբոմները

  • Henkāys ikuisuudesta (2006, Universal Music)
  • My Winter Storm (2007, Universal Music/Vertigo Records)
  • What Lies Beneath (2010, Universal Music/Vertigo Records)
  • Henkāys ikuisuudesta (Re-Release) (2010, Nuclear Blast)

Սինգլները

  • Yhden enkelin unelma (Acoustic) (2004)
  • Yhden enkelin unelma (2004)
  • You Would Have Loved This (2006)
  • I Walk Alone (2007)
  • Die Alive (2008)
  • Enough (2009)
  • Falling Awake (2010)
  • Until My Last Breath (2010)
  • I Feel Immortal (2010)
  • The Good Die Young - Scorpions խմբի Sting in the Tail ալբոմի գլխավոր սինգլը (2010)
  • Underneath (2011)

EP

  • One Angel's Dream (2004)
  • The Seer (2008)

DVD

  • Christmas Concert (2006)

Տեսահոլովակներ

  • I Walk Alone (2007)
  • Die Alive (2008)
  • I Feel Immortal (2010)
  • Until My Last Breath (2010)
  • Until My Last Breath 2 տարբերակ (2010)

Հետաքրքիր տեղեկություններ

  • Ուսման առաջին վեց տարիների ընթացքում նա միակ աղջիկն էր դպրոցում։
  • Նրան ֆորտեպիանոյի դասեր տվող ուսուցիչներից մեկը Տուոմաս Հոլոպայնենի մայրն է եղել։
  • Խոսում է հինգ լեզուներով՝ ֆիններեն, շվեդերեն, գերմաներեն, իսպաներեն և անգլերեն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ