Տարն-է-Գարոն դեպարտամենտն ստեղծվել է Ֆրանսիական առաջին կայսրության տարիներին՝ 1808 թվականի նոյեմբերի 4-ին՝ Նապոլեոն I-ի որոշումով։ Կազմավորվել է հարևան ադմինիստրատիվ միավորներից վերցրած տարածքներից, իր ներկայից տարածքի ավելի քան կեսն ստացել է Լոյից (այդ թվում՝ Մոնթոբանը և Մուասաքը), մեկ երրորդից ավելին՝ Վերին Գարոնից, (ներառյալ՝ Քասթել Սարազենը) և մնացած մասը՝ Լո-է-Գարոն, Ժեր և Ավերոն դեպարտամենտներից։
Աշխարհագրական տվյալներ
Թար-է-Գարոն դեպարտամենտի ամենաբարձր կետն ունի 510 մ բարձրություն, գտնվում է Քասթանե համայնքում։
Դեպարտամենտը ստեղծվել է 1808 թվականի նոյեմբերի 4-ին, այդ պատճառով 1801 թվականի բնակչության վերաբերյալ պետական տվյալներ չկան։ Ըստ ոչ պետական տվյալների՝ բնակչությունը կազմել է 228 000 մարդ։
Ըստ 1999 թվականի տվյալների՝ դեպարտամենտի ամենամեծ քաղաքներն են՝
Մոնտոբան - 51.855 բնակիչ, որից 56.734-ը ագլոմերացիայում
Մուասակ - 12.321 բնակիչ, միակ կոմունան իր ագլոմերացիայում
Կաստելսառազեն:ժ - 11.352 բնակիչ, միակ կոմունան իր ագլոմերացիայում