Տարտալյա (կոմեդիա դել արտե)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3f/Tartaglia.jpg/180px-Tartaglia.jpg)
Տարտալյա (իտալ.՝ Tartaglia), դիմակավոր կերպար իտալական դել արտե կատակերգությունից։ Իրենից ներկայացնում է հարավային կամ նեապոլյան դիմակների կվարտետը՝ Կովյելոյի, Սկարամուչայի և Պուլչինելայի հետ։
Տարտալյայի դիմակը ի հայտ է գալիս Նեապոլում, 1610 թվականին։ Նրա առաջին մեկնաբանությունների հեղինակ դարձան ժամանակի հայտնի դերասաններ Օտտավիո Ֆերարեզեն և Բալտրանի դա Վեռոնան։
- Ծագում՝ իսպանիացի, ով վատ է խոսում իտալերեն լեզվով։
- Զբաղմունք՝ պետական ծառայության մեջ գտնվող պաշտոնյա։ Նա կարող է լինել դատավոր, ոստիկան, դեղատան վարիչ, նոտարիուս, հարկահավաք և այլն։
- Զգեստ՝ հատուկ ոճազարդված պաշտոնական զգեստ, ճաղատ գլխին կրում է մեծ գլխարկ. կրում է նաև մեծ ակնոց։
- Վարք՝ որպես կանոն, նա ծերուկ է մեծ փորով՝ մոռացված և վախկոտ, կասկածամիտ է։ Նրա առանձնացվող հնարքը դա կակազելու դեմ պայքարելն է, որի հետևանքով դատարանում արտասանվող լուրջ մենախոսությունը վերածվում է անպատշաճ կատակերգության։
Իր հանրաճանաչության գագաթնակետին դիմակը հասնում է XVII դարում։ XVIII դարում Կառլո Գոցիի ներկայացումներում այդ դերը կատարում էին դերասաններ Ագոստինյո Ֆիորլին և Անտոնիո Սակին։ Բայց Գոցիի ներկայացումներում այդ դիմակը չի ունենում այդքան սահմանափակ իրավունքներ և այն կարող են կրել նախարարը կամ արքայազնը(տարբեր ներկայացումներում)։
Աղբյուրներ
- Ա. Կ. Ջիվելեգով, «Իտալիայի ժողովրդական կատակերգություն», Մոսկվա, 1954թ., էջ 146—149.