Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը
Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը հինդի՝ अजब प्रेम की ग़ज़ब कहानी | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 2009 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Rajkumar Santoshi?[1] |
Սցենարի հեղինակ | Rajkumar Santoshi? |
Դերակատարներ | Կատրինա Կաիֆ, Ռանբիր Կապուր, Upen Patel? և Darshan Jariwala? |
Օպերատոր | Տիրու |
Նկարահանման վայր | Ուտի |
Տևողություն | 161 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը (հինդի՝ अजब प्रेम की ग़ज़ब कहानी, Ajab Prem Ki Ghazab Kahani), հնդկական կատակերգություն, որի ռեժիսորը Ռաջկումար Սանթոշն է։ Նկարահանվել է հնդկերեն և վարձույթով թողարկվել է 2009 թվականի նոյեմբերի 6-ին։
Սյուժե
Պրեմը (Ռանբիր Կապուր) ապրում է Գոայում և միանգամայն գոհ է իր կյանքից։ Կյանքում նրա միակ զբաղմունքը ուրիշներին երջանկացնելն է։ Այդ պատճառով նա խանդավառությամբ ձեռնամուխ է լինում օգնել իր սիրահարված ընկերոջը տնից փախցնելու նրա ընկերուհուն։ Միևնույն ժամանակ Պրեմին համարձակվում է ստեղծել ավելի շատ խնդիրներ։ Նա ծանոթանում է Ջենիի հետ (Կատրինա Կաիֆ), որը սկզբում նրան լուրջ չի վերաբերվում, բայց հետո սկսում է նուրբ զգացմունքներ տածել այս բարի պատանու նկատմամաբ։ Բացի թեթև բնավորությունից, Պրեմն օժտված է ևս մեկ հաճելի հատկանիշով. հուզվելիս նա սկսում է կակազել, ինչպես Ջենին։ Նա աղջկան նվիրում է իր սերը, իսկ դա հենց այն է, ինչ որբ Ջենին չի ստացել իրեն որդեգրած ընտանիքից։ Բայց Պրեմի փոխադարձ սիրո երազանքները կոտրվում են, երբ Ջենին հայտնում է, որ սիրում է Ռախուլին (Ուպեն Պատել)՝ քաղաքական գործիչ Փիթամբարա Ջալանայի որդուն։
Մրցանակներ և անվանակարգեր
- Filmfare Award ըստ քննադատների կարծիքի՝ տղամարդու լավագույն դերի համար — Ռանբիր Կապուր[2]
- առաջադրվել է Filmfare Award մրցանակին ֆիլմի լավագույն երաժշտության համար — Փրիթան Չիկրաբորթի
- առաջադրվել է Filmfare Award մրցանակին տղամարդու արտակադրային լավագույն ձայնի համար — Աթիֆ Ասլամ
- առաջադրվել է Filmfare Award մրցանակին կանացի արտակադրային լավագույն ձայնի համար — Ալիշա Չինայ
- առաջադրվել է Filmfare Award մրցանակին տղամարդու լավագույն դերի համար — Ռանբիր Կապուր[3]
Ծանոթագրություններ
- ↑ http://www.imdb.com/title/tt1252596/
- ↑ «Winners of 55th Filmfare Awards 2009» (անգլերեն). Bollywood Hungama, News Network. 2011 թ․ փետրվարի 27. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Nominations for 55th Filmfare Awards 2009» (անգլերեն). Bollywood Hungama, News Network. 2010 թ․ փետրվարի 11. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
|