Տափոլոռ անտառային
Տափոլոռ անտառային | |
![]() Տափոլոռ անտառային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Fabeae |
Ցեղ | Տափոլոռ (Lathyrus) |
Տեսակ | Տափոլոռ անտառային (L. sylvestris) |
Միջազգային անվանում | |
Lathyrus sylvestris | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Տափոլոռ անտառային (լատին․՝ Lathyrus sylvestris), լոբազգիների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
50-200 սմ երկարությամբ, թույլ, լայն-թևավոր ցողուններով, բազմամյա խոտաբույս է։ Տերևիկները 1 զույգ են, ռոմբաձև-էլիպսաձև կամ լայն-նշտարաձև, 6-14 սմ երկարությամբ, 1-4,5 սմ լայնությամբ։ Ծաղկակիրներն ունեն 3-10 տերևներից երկար ծաղիկներ։ Պսակը բազմերանգ է, դրոշի երկարությունը՝ 13-17 մմ։ 5-8 սմ երկարությամբ ունդերը գծային են։ Սերմերը ցանցաթմբիկավոր են[1]։
Տարածվածություն
Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, «Շիկահող» պետական արգելոցում։ Աճում է նաև Կովկասի այլ շրջաններում, Եվրոպայում, Հյուսիսային Անատոլիայում, Հյուսիսարևմտյան Աֆրիկայում[1]։
Էկոլոգիա
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա, անտառում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ անտառային» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ անտառային» հոդվածին։ |
|
|