Տելմո Սառա

Տելմո Սառա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տելմո Սառաոնանդիա Մոնտոյա
Ազգությունը Իսպանիա Իսպանիա
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1921
Ծննդավայր Էրինդիո, Իսպանիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 23, 2006(2006-02-23)[1] (85 տարեկան)
Մահվան վայր Բիլբաո, Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1939–1940 Իսպանիա Էրանդիո ՖԱ 20 (12)
1940–1955 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 277 (251)
1955–1956 Իսպանիա Իդաունտխու ՖԱ 14 (3)
1956–1957 Իսպանիա Բարակալդո 12 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Տելմո Սառաոնանդիա Մոնտոյա (հունվարի 20, 1921(1921-01-20)[1][2], Erandio, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա - փետրվարի 23, 2006(2006-02-23)[1], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա), հայտնի որպես Սառա, եղել է իսպանացի ֆուտբոլային հարձակվող։ Նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Ատլետիկ Բիլբաոյում, 1940 թվականից 1955 թվականներին, որում մնում է բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն 332 գոլով։

Սառան տեղափոխվել է Ատլետիկ մեկ մրցաշրջան անցկացնելով Էրանդիոյում։ Նա դարձավ յուրահատուկ ռմբարկու իր Ատլետիկում անցկացրած 15 մրցաշրջանների ընթացքում` նվաճելով Պիչիչի մրցանակը Լա Լիգայի լավագույն ռմբարկուի համար վեց մրցաշրջանի համար։ Իր կարիերայի ընթացքում Սառան Լա Լիգայում խփել է 251 գոլ[3], որը ռեկորդային էր Իսպանիայում և չգերազանցվեց հաջորդ 60 տարիների ընթացքում։ Կոպա դել Ռեյում խփած 81 գոլը մինչև հիմա ոչ ոք չի գերազանցել։

Չնայած իր փայլուն խաղին նա Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում խաղացել է ընդամենը քսան անգամ։ Անգամ քիչ խաղալով նա դարձել է 20 գոլի հեղինակ, այդ թվում չորս գոլի հեղինակ ընդդեմ Շվեյցարիայի դեմ խաղում, որը կայացել է 1951 թվականի փետրվարի 18-ին և ավարտվել է 6-3 հաշվով։ Նա նաև խփել է հաղթական գնդակը 1950 թվականի Աշխարհի գավաթի Անգլիայի դեմ խաղում և դուրս են եկել եզրափակիչ քառյակ, այս ցուցանիշը Իսպանիան չի գերազանցել մինչև 2010 թվականը։

Բիլբաոյից հետո նա խաղացել է Ինդաուտխու ակումբում մեկ տարի և ևս մեկ տարի Բարակալդո ակումբում։ Սառան մահացել է սրտի կաթվածից 2006 թվականի փետրվարի 24-ին, 85 տարեկան հասակում։ Նրա հիշատակին Լա Լիգայի լավագույն իսպանացի ռմբարկուի համար սահմանվել է Սառա մրցանակ։

Կյանք

Մանկություն և առաջին քայլեր

Սառան ծնվել է 1921 թվականի հունվարի 20-ին Բիսկայի Էրանդիո քաղաքում, նրա հայրը ` Տելմո Սառաոնանդիան եղել է Ասուա կայարանի ինժեներ, իսկ Սառան եղել է տաս երեխաներից յոթերորդը, որոնցից հինգը տղաներ։

Վաղ տարիքից Սառան ֆուտբոլ է խաղացել իր հարևանների հետ։ Մինչ մյուս երեխաները տարբեր իրերից գնդակներ էին պատրաստում, Սառան կարող էր սովորել իրական գնդակով, քանի որ նրա երկու ավագ եղբայրները ֆուտբոլիստներ էին։ Ամենամեծը` Տոմասը խաղացել է Լա Լիգայում Արենաս դե Գետխոյի կազմում և Դոմինիգոն, որը մահացել էր Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Նրա հայրը չէր ցանկանում, որ Սառան ֆուտբոլ խաղա, կարծելով որ երկու եղբայրները բավական են։ Բայց Սառան շատ սիրեց սպորտաձևը և սկսեց խաղալ տեղի սիրողական ակումբների կազմում։ Այդ ժամանակ նրա մականունը "Տելմիտո անվախ" էր, քանի որ նա խաղում էր չվախենալով վնասվածքներից։

Սառան առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց երկրորդ դիվիզիոնի Էրանդիո ՖԱ-ի հետ, որտեղ նա անցկացրեց 1937-1938 թվականների մրցաշրջանը։ Հետո Սառայի ակումբը խաղաց Գիպուսկոայից ժամանած ակումբի դեմ, որում Սառան դարձավ յոթ գոլի հեղինակ, խաղն ավարտվեց 9-0 հաշվով։

Այս ժամանակներում Ատլետիկ Բիլբաոն վերակառուցում էր ակումբը, այն քաոսից հետո, որում հայտնվել էր Քաղաքացիական պատերազմի պատճառով։ Ակումբը սկսեց երիտասարդ ֆուտբոլիստների փնտրել Էրանդիոյի կազմից 1940-1941 մրցաշրջանի համար։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տելմո Սառա» հոդվածին։