Տեխնիկական թանգարան (Զագրեբ)
Տեխնիկական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան և մշակութային կառույց |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Զագրեբ |
Հասցե | Савска 1810000 |
Հիմնադրվել է | 1954 |
Կայք | tehnicki-muzej.hr(խորվ.) |
Զագրեբի տեխնիկական թանգարան (խորվ.՝ Tehnički muzej u Zagrebu), Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում գտնվող տեխնոլոգիաների քաղաքային թանգարան, որտեղ ցուցադրվում են տեխնոլոգիաների բնագավառում մարդկային մտքի նվաճումների և հայտնագործությունների մեծաքանակ նմուշներ, այդ թվում բազմաթիվ պատմական ինքնաթիռներ, ավտոմեքենաներ, մեքենաներ և սարքավորումներ[1]։ Հաստատությունը համարվում է ոչ միայն ճանաչողական ցուցահանդես, այլև ժամանակակից գիտահետազոտական կենտրոն։
Ընդհանուր տեղեկություններ
Զագրեբի տեխնիկական թանգարանը գտնվում է մեծ հարմարեցված շինությունում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 44000 մ², որից 14000 մ² գտնվում է տանիքի տակ։ Թանգարանն ունի բազմաթիվ բաժիններ`
- Աստղադիտարան[2], որը ղեկավարում է խորվաթ հայտնի աստղագետ Անտե Ռադոնիչը (խորվ.՝ Ante Radonić)
- Մեղվանոց[2]
- «Շախտա»՝ 300 մ երկարությամբ լեռնաարդյունահանման հանքահորի մոդել[2]
- Նիկոլա Տեսլայի կաբինետը[2] և այլն
Թանգարանում աշխատում է 34 մարդ։ Թանգարանը կազմակերպում է կրթական, ուսումնական, տեղեկատվական և պարբերական ցուցահանդեսներ, դասախոսություններ, քննարկումներ գիտահանրամատչելի թեմաներով, խաղասենյակներ և ստեղծագործական արվեստանոցներ։
Պատմություն
Զագրեբի տեխնիկական թանգարանի հայեցակարգը չի տարբերվում համաշխարհայինից, դա գիտության և տեխնիկայի լայն շրջանակի համալիր է, այլ ոչ թե մասնագիտացված տեխնիկական թանգարան, որը ընդգրկում է միայն տեխնիկայի որոշակի ճյուղ։ Խորվաթիայում նմանատիպ թանգարան ստեղծելու գաղափարը վերաբերվում է 19-րդ դարի վերջին, երբ Զագրեբում գոյություն ուներ Առևտրա-արհեստագործական թանգարան (խորվ.՝ Trgovačko-obrtnički muzej), սակայն Զագրեբի տեխնիկական թանգարանի իսկական պատմությունը սկսվում է 1954 թվականի դեկտեմբերի 21-ից, երբ որոշում ընդունվեց նրա ստեղծման մասին։
Թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում է համալսարանի պրոֆեսոր տեխնիկական գիտությունների դոկտոր Բոժո Տեժակին (խորվ.՝ Božo Težak), ով հետագայում երկար ժամանակ եղել է թանգարանի Խորհրդի նախագահը, իսկ թանգարանի առաջին տնօրենը եղել է Պրեդրագ Գրդենիչը (խորվ.՝ Predrag Grdenić): 1959 թվականից մինչ օրս հաստատությունը տեղակայված է Սավսկի փողոցի 18 հասցեում։
Տեխնիկական թանգարանի էներգիայի փոխակերպման, տրանսպորտի և լեռնային գործի առաջին բաժինները, հանրության առաջ բացվեցին 1963 թվականին։ Այնուհետև սկսեցին գործել նավթի արդյունահանման (1964) և տիեզերագնացության ու աստղագիտության (1965) բաժինները, Նիկոլա Տեսլայի ցուցադրության կաբինետը (1976), «Գյուղատնտեսության հիմունքներ» (1981) ցուցադրությունը և հակահրդեհային անվտանգության բաժինը (1992):
Թանգարանի մշտական ցուցադրությունը վերջին տարիներին հարստացել է այլ բովանդակությամբ, օրինակ տեխնոլոգիաների բնագավառում հայտնի խորվաթ գիտնականների դիմանկարային քանդակների ծառուղի (1993): Գյուղատնտեսությանը, հանքարդյունաբերությանը, երկրաբանությանը և նավթարդյունահանմանը նվիրված բաժինները 1994 թվականին ընդլայնվեցին, մասնավորապես առաջինում ավելացվեց գիտական մեղվաբուծությունը (մեղվանոց), իսկ էներգիայի փոխակերպման բաժինը համալրվեց, ջերմային էներգիայի արտադրության սարքավորումների հավաքածուով (1999): 2006 թվականին ամբողջությամբ վերականգնվեց Նիկոլա Տեսլայի ցուցասրահը։
Պատկերասրահ
![]() |
![]() | ||
Հին երկաթուղային սայլակ թանգարանում (1919)
|
Ն. Տեսլայի քանդակներից (1932)
|
UTVA Aero-3 նախատիպային մոդել
|
Տրանսպորտային միջոցներ թանգարանում
|
Ծանոթագրություններ
- ↑ «Tehnički muzej». Официальная веб-страница (хорв.). Technical Museum, Zagreb, Croatia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 26-06-2011-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Tehnical Museum». Zagreb Tourist Board. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 26-06-2011-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ
- Թանգարանի կայք
- Թանգարանի մասին Խորվաթիայի թանգարանների փաստաթղթավորման կենտրոնի էջում Արխիվացված 2016-03-25 Wayback Machine
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տեխնիկական թանգարան (Զագրեբ) կատեգորիայում։ |