Տեռնի (իտալ.՝ Terni), քաղաք ԻտալիայիՈւմբրիա մարզի Տեռնի գավառում[1]։ Համանուն գավառի վարչական կենտրոնն է։ 2015 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 111.694 մարդ[2]։
Քաղաքի հովանավորն է համարվում Վալենտին Ինտերամնսկին, ում մասունքները պահվում է նրա անունը կրող բազիլիկ եկեղեցում։ Քաղաքի տոնը նշվում է փետրվարի 14-ին։ Մինչև մարտի 14-ն այստեղ նշվում է մարզական սիրային մարաթոն, տեղի է ունենում հատուկ մրցանակաբաշխություն, փողոցներում հնչում են տրուբադուրների երգերը, իսկ խանութներում վաճառվում են շոկոլադե «Բացիկներ»։ Այդ ժամանակ մեծ թվով սիրահարներ են գալիս Տեռնի։ Շքեղ տոնակատարությունները սկսել են անցկացնել վերջերս, չնայած նրան, որ Վալենտինի օրը եղել է Միջնադարում, տեղացիները միշտ նախընտրել են իրենց սեփական տոնը։