Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Տետրալին Քառահիդրանավթալին, արոմատիկ ածխաջրածին։ Անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ —35,79°С, եռմանը՝ 207,57°С, խտություն՝ը 970,2 կգ/մ3 (20°С)։ Ջրում չի լուծվում։ Պարունակվում է քարածխիխեժում և նավթամշակման արդյունքներում։ Ստացվում է նավթալինի կատալիտիկ հիդրմամբ։ Օգտագործվում է որպես լաքաներկերի լուծիչ, ներկանյութերի սինթեզի հումք, յուղազերծող հեղուկների և շարժիչային վառելանյութերի հավելանյութ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 660)։