Տերեսա Ռիբերա
Տերեսա Ռիբերա իսպ.՝ Teresa Ribera | |
Կուսակցություն՝ | Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1][2] |
---|---|
Կրթություն՝ | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Center for Political and Constitutional Studies? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, իրավաբան և պետական ծառայող |
Ծննդյան օր | մայիսի 19, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Teresa Ribera Rodríguez |
Ամուսին | Mariano Bacigalupo? |
Տերեսա Ռիբերա Ռոդրիգես (իսպ.՝ Teresa Ribera Rodríguez, մայիսի 19, 1969, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի փաստաբան, ավագ դպրոցի դասատու, պետական և քաղաքական գործիչ։ Սանչեսի երկրորդ կաբինետում 2020 թվականի հունվարի 13-ից կառավարության նախագահի 4-րդ տեղակալն ու էկոլոգիական բարեփոխումների և ժողովրդագրական խնդիրների նախարարը։ 2018 թվականի հունիսի 7-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը Սանչեսի կաբինետում եղել է բնապահպանական բարեփոխումների նախարար։
Կենսագրություն
Թերեսա Ռիբերան սահմանադրական իրավունքի և քաղաքագիտության ոլորտում դիպլոմավորված մասնագետ է, Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանի շրջանավարտ[3]։ Մադրիդի ինքնավար համալսարանում դասավանդել է պետական իրավունք և փիլիսոփայություն։ Զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, այդ թվում՝ գլխավորել Է Իսպանիայի զարգացման նախարարության նորմատիվ համակարգման բաժինը և կատարել է շրջակա միջավայրի պահպանության հարցերով ենթակետի խորհրդականի պարտականությունները։ 2004-2008 թվականներին զբաղեցրել է կլիմայի փոփոխության գրասենյակի գլխավոր տնօրենի պաշտոնը, 2008-2011 թվականներին Խոսե Ռոդրիգես Սապատերոյի կառավարությունում՝ գյուղատնտեսության և ձկնորսության, սննդամթերքի և շրջակա միջավայրի նախարարությունում կլիմայի փոփոխության հարցերով պետքարտուղար։
Տերեզա Ռիբերան շրջակա միջավայրի պահպանության տարբեր խորհրդատվական խորհուրդների անդամ է։ 2014 թվականի հունիսից գլխավորել է Փարիզի էկոլոգիական զարգացման և միջազգային հարաբերությունների ինստիտուտը։ 2015 թվականից Ռիբերան մտել է Պեդրո Սանչեսի փորձագետների թիմի մեջ, որը մշակում էր Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության նախընտրական ծրագիրը։ 2018 թվականի հունիսին Պեդրո Սանչեսի առաջին կաբինետում նշանակվել է բնապահպանական բարեփոխումների նախարար։ 2020 թվականի հունվարի 13-ին Սանչեսի երկրորդ կաբինետում նշանակվել է կառավարության նախագահի 4-րդ տեղակալ և էկոլոգիական բարեփոխումների և ժողովրդագրական խնդիրների նախարար։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=268&idLegislatura=13
- ↑ 2,0 2,1 https://www.congreso.es/es/busqueda-de-diputados?p_p_id=diputadomodule&p_p_lifecycle=0&p_p_state=normal&p_p_mode=view&_diputadomodule_mostrarFicha=true&codParlamentario=268&idLegislatura=XIII&mostrarAgenda=false
- ↑ CV Teresa Ribera (es)
Արտաքին հղումներ
- Биография(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերեսա Ռիբերա» հոդվածին։ |
|