Տեր Հուսիկ Լազարյան
Տեր Հուսիկ Լազարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1955 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 19, 2015 (59 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Տեր-Հուսիկ (Գարուշ) Բենիկի Լազարյան (փետրվարի 23, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2015, Երևան, Հայաստան), հայ հոգևորական, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն
Ծնվել է 1955 թվականի փետրվարի 23-ին` Երևան քաղաքում[1]։ 1974–1979 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1979-1982 թվականներին սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, ստացել սարկավագի, իսկ 1984 թվականին՝ քահանայի հոգևոր աստիճան։ 1981-1987 թվականներին որպես ուսումնական գծով պատասխանատու աշխատել է հոգևոր ճեմարանում, որից հետո նշանակվել է Աշտարակի ս.Մարինե եկեղեցու քահանա[2]։ 1994 թվականին ընտրվել է Ուղղափառ երկրների պառլամենտական քարտուղարության անդամ։ 1988 թվականից ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1990–1995 թվականներին ՀՀ Գերագույն Խորհրդի, իսկ 1995–1999 թվականներին` ՀՀ ԱԺ պատգամավոր։ 1997 թվականի նոյեմբերից մինչև 1998 թվականի փետրվար զբաղեցրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 1992–1997 թվականներին եղել է ՀՀՇ Վարչության նախագահը։
Մահացել է սրտամկանի ինֆարկտից, 2015 թվականի փետրվարի 19–ին[3]։
Ծանոթագրություններ
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Հանկարծամահ է եղել Տեր Հուսիկ Լազարյանը». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Տեր Հուսիկ Լազարյանի հոգեհանգիստը՝ այսօր». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
- Վախճանվել է Տեր-Հուսիկ քահանա Լազարյանը(չաշխատող հղում)
- Лазарян Тер-Усик Беникович