Տիբեթերեն

Տիբեթերեն
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
Ենթադաստիբեթական լեզուներ[1]
Երկրներ Չինաստան[2],  Նեպալ[3] և  Հնդկաստան[4]
Խոսողների քանակ1 200 000 մարդ (1990)[5]
Գրերի համակարգՏիբեթական գիր և Tibetan Braille?
IETFbo
ԳՕՍՏ 7.75–97тиб 680
ISO 639-1bo
ISO 639-2bod և tib
ISO 639-3bod
 Tibetan language Վիքիպահեստում

Տիբեթերեն, տիբեթցիների լեզուն։ Պատկանում է չին-տիբեթական լեզվաընտանիքի տիբեթա-բիրմանական ճյուղին։ Խոսվում է ՉԺՀ-ում (Տիբեթական ինքնավար շրջանում և հարակից որոշ վայրերում), մասամբ՝ Հնդկաստանում, Նեպալում, Բութանում․ խոսողների թիվը՝ մոտ 4,5 միլիոն (1974)։ Հնչյունական համակարգում կա 16 ձայնավոր, 36 բաղաձայն։ Քերականական հորինվածքն անջատական է։

Վանկը և ձևույթը համընկնում են։ Գոյականն ու դերանունն ունեն թվի կարգ, բայը՝ դեմքի, եղանակի, կերպի, ժամանակի կարգեր։ Բառակազմությունն իրացվում է մասնիկավորումով, բառաբարդումով և կրկնությամբ։ Գրավոր հնագույն աղբյուրները VII–10-րդ դարերից են։

Ծանոթագրություններ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 694
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբեթերեն» հոդվածին։