Տիբերիո Գուարենտե
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 1, 1985[1] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Տիբերիո Գուարենտե (իտալ.՝ Tiberio Guarente, նոյեմբերի 1, 1985[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կարիերա
Ակումբային
14 տարեկանից հանդես է եկել «Ատալանտայի» երիտասարդական թիմում։ 2004 թվականին տեղափոխվել է «Հելլաս Վերոնա», որտեղ մասնակցել է 54 հանդիպման և խփել 1 գոլ Սերիա Բ-ում։ 2007 թվականին Տիբերիոն վերադարձել է Բերգամո։ Ա Սերիայում իր նորամուտը նշել է հոկտեմբերի 21-ին՝ 8-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղի 83-րդ րոպեին փոխարինելով Կրիստիանո Դոնիին[2]։ Հետագայում 2007/08 մրցաշրջանում Գուարենտեն անցկացրել է 27 հանդիպում։ Հաջորդ մրցաշրջանում Տիբերիոն արդեն 33 հանդիպում է անցկացրել՝ երկու անգամ գրավելով մրցակիցների դարպասը: Երկու անգամ էլ նրա գոլերը միակն էին ու հաղթական։ 2009/10 առաջնությունում «Ատալանտան» զբաղեցրել է 18-րդ տեղը և անցել է Սերիա Բ: 2010 թվականի հունիսի 17-ին իսպանական «Սևիլիան» 5 500 000 եվրոյով գնել է Գուարենտեին՝ պայմանագիր կնքելով ֆուտբոլիստի հետ մինչև 2015 թվականը[3]: Իսպանիայի առաջնությունում 7 խաղ անցկացնելուց հետո Տիբերիոն հոկտեմբերի վերջին վնասվածքի պատճառով դուրս է մնացել առնվազն կես տարով: Ծնկի հետ կապված խնդիրներ նրա մոտ հայտնաբերվել էին դեռևս պայմանագրի ստորագրման ժամանակ բժշկական զննության ժամանակ, բայց նա դուրս էր գալիս խաղադաշտ՝ չնայած ծնկի շրջանում առաջացած անհարմարությանը[4]։ «Սևիլիան» խաղացողին հետ է կանչել մինչև առաջնության ավարտը։ Տիբերիոն կազմ է վերադարձել 1,5 տարի անց։ 2011/12 մրցաշրջանում նա անցկացրել է 3 հանդիպում և ամռանը մեկ տարվա վարձավճարային պայմանագիր է կնքել «Բոլոնիայի» հետ[5]։
Հավաքականում
2003 թվականից խաղացել է Իտալիայի պատանեկան տարբեր հավաքականներում։ 2008 թվականին օլիմպիական հավաքականի կազմում դարձել է Տուլոնի մրցաշարի հաղթող։
Ձեռքբերումներ
Իտալիա (օլիմպ.)
- Տուլոնի մրցաշար - 2008
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Ատալանտա (Բերգամո) 2:2 Տորինո (Թուրին)» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին. Վերցված է 2012-12-31-ին.
- ↑ ««Севилья» усилилась полузащитником «Аталанты» Гуаренте» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին. Վերցված է 2012-12-31-ին.
- ↑ «Полузащитник «Севильи» Гуаранте выбыл из строя на полгода» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին. Վերցված է 2012-12-31-ին.
- ↑ ««Севилья» отдаст полузащитника Гуаренте в аренду «Болонье»» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին. Վերցված է 2012-12-31-ին.
Արտաքին հղումներ
- «Ֆուտբոլիստի էջը» (իտալերեն). «Բոլոնիա» ակումբի պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին. Վերցված է 2012-12-31-ին.
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- «Ֆուտբոլիստի էջը» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին. Վերցված է 2012-12-31-ին.