Չճշտված տվյալներով Տիսմենիցա քաղաքում բնակվում էր 9 720 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 38,16 կմ²։
Հայերը Տիսմենիցայում
Տիսմենիցաում հայերը հաստատվել են դեռևս XVI դարի 40-ական թթ., սակայն թուրքերի և թաթարների հաճախակի հարձակումների պատճառով շուտով հեռացել են այլ վայրեր։ Տիսմենիցայում հայերը կրկին հաստատվել են 1679-ին։ Նրանց շնորհվել են բազմաթիվ արտոնություններ, այդ թվում՝ ինքնավարություն։ Հայրենակից չքավորներին նյութապես օգնելու և այլ բարեգործական նպատակների համար 1714-ին համայնքում կազմակերպել են Ս. Գրիգոր եղբայրությունը, 1724-ին՝ Ս. Հովակիմի և Ս. Աննայի, 1729-ին՝ Անարատ հղության տիրամոր Աստվածածնի եղբայրությունները։ 1750-ին կառուցվել է Ս. Աստվածածին (նաև՝ Ս. Կայեթան) հայկական եկեղեցին (կանգուն էր մինչև 1950-ական թթ. սկիզբը)։ 1782-ին Տիսմենիցայում ապրել է 375, 1894-ին՝ 130 հայ։ Հայ համայնքը քայքայվել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 12)։