Տոկանտինս (նահանգ)
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Մասն է | Հյուսիսային տարածաշրջան (Բրազիլիա) | ||||
Հիմն | Anthem of Tocantins? | ||||
Կարգավիճակ | Բրազիլիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Հյուսիսային տարածաշրջան (Բրազիլիա) | ||||
Վարչկենտրոն | Պալմաս | ||||
ԲԾՄ | 525 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Legislative Assembly of Tocantins? | ||||
Բնակչություն | ▼1 511 460 մարդ (2022)[1] | ||||
Տարածք | 278 420,7 կմ² | ||||
Հիմնադրված է | 1988 թ. | ||||
Սահմանակցում է | Պարա, Մարանյան, Պիաուի, Իտամարաժու, Գոյաս և Մատու Գրոսու | ||||
Ժամային գոտի | UTC−3 և America/Araguaina?[2] | ||||
Հապավում | TO և TO | ||||
ISO 3166-2 կոդ | BR-TO | ||||
Անվանված է | Տոկանտինս | ||||
portal.to.gov.br | |||||
Տոկանտինս (պորտ.՝ Tocantins), նահանգ Բրազիլիայի կենտրոնական մասում։ Հյուսիսում այն սահմանակից է Պարա և Մարանյան նահանգներին, արևելքում՝ Պիաուին և Բահիային, արևմուտքում՝ Մատու Գրոսուին, հարավում՝ Գոյասին[3]։ Վարչական կենտրոնը Պալմաս քաղաքն է։
Ստուգաբանություն
Տոկանտինս նահանգի անվանումը ծագում է նույնանուն գետի անվանումից, ինչը տուպի լեզվից թարգմանվում է որպես «սղոցակտցի կտուց»։
Աշխարհագրություն
Նահանգի տարածքի մեծ մասը զբաղեցնում է Սերադոյի հսկայական էկոշրջանը, քանի որ Տոկանտինսը գտնվում է Ամազոնի արևադարձային անտառների և Բրազիլիայի խոտածածկ հարթավայրերի միջև ընկած հատվածում։ Հյուսիսից հարավ նահանգը հատում է Տոկանտինս գետը։
Պատմություն
Տոկանտինսը Ռորայմայի և Ամապայի հետ Բրազիլիայի ամենաերիտասարդ նահանգներից մեկն է։ 1988 թվականին այն առանձնացվել է Գոյաս նահանգի հյուսիսային մասից[4]։
Բնակչություն
Աշխարհագրության և վիճակագրության ազգային ինստիտուտի (ԱՎԱԻ, IBGE) կողմից 2010 թվականի մարդահամարի ընթացքում հավաքված տեղեկատվության համաձայն՝ պետության բնակչությունը կազմում է.
երկրի բնակչության հաշվով |
---|
Նահանգում բնակչության մեծ մասը խառնածին ծագում ունի՝ 71%-ը մետիսներ և մուլատներ, 24%-ը՝ սպիտակամորթ, 3%-ը՝ սևամորթ։ Նահանգում խոսվող հիմնական և գրեթե միակ լեզուն պորտուգալերենն է։
Վարչական կառուցվածք
Վարչականորեն նահանգը բաժանված է 2 միջշրջանի և 8 միկրոշրջանի։ Նահանգում կա 139 մունիցիպալիտետ։
Տնտեսություն
Նահանգի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության (բուսաբուծություն և անասնաբուծություն) վրա։ Տոկանտնիսի հողերում են գտնվում Բրազիլիայի խոշորագույն տնտեսություններից մի քանիսը։ Նահանգում մշակում են սոյա, հացահատիկ և այլ մշակաբույսեր[4]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://censo2022.ibge.gov.br/panorama/
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/southamerica
- ↑ Токантинс в энциклопедии «Вокруг света».
- ↑ 4,0 4,1 Токантинс Արխիվացված 2012-02-09 Wayback Machine на сайте russobras.com.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկանտինս (նահանգ)» հոդվածին։ |
|