Տրիխոնիս լիճ (հուն․՝ Λίμνη Τριχωνίδα, Հին հունարեն։ Λίμην Τριχωνίς), Հունաստանի ամենամեծ լիճն է։ Այն տեղակայված է Էտոլիա և Ակարնանիայի արևելյան մասում, և գտնվում է հարավ-արևելք Ագրինիոնից և հյուսիս-արևելք Նաֆպակտոսից։ Լճի մակերեսը կազմում է 98․6 կմ², առավելագույն երկարությունը 19 կմ և առավելագույն խորությունն է 58 մ։
Մեկ միլիոն տարի առաջ լիճը շատ ավելի մեծ էր և ծածկում էր Էտոլիա և Ակարնանիայի կենտրոնական մասերը։ Իսկ այժմ նրա մի մասը հարթավայր է դարձել։ Լճից հյուիսի և հյուսիս-արևելք տարածվում են Պանաիտոլիկոյան լեռները։ Լիճը շրջապատող քաղաքային բնակավայրերն են՝ (արևելքից և ժամացույցի սլաքով)
Թերմոն, Մակրինեան, Արակինտոսը, Թեսթիեիսը և Պարավոլան։ Լճի շրջակայքում կան գեղեցիկ անտառներ, որտեղ կան թխկիներ, սոճի և այլ ծառի տեսակներ։ Լիճը և նրա հարակից տարածքները, թռչունների ավել քան 200 տեսակի համար որպես տուն է ծառայում։ Այստեղ են ապրում Սպիտակաաչք սուզաբադներ[1]։ Կան նաև գյուղատնտեսական տարածքներ և տարբեր գյուղեր, որոնք շրջապատում են այս տարածքները։ Դրանցից է Միրտեյան, որը հայտնի է իր նարնջի ծառերով։ Այստեղ աճեցվում է հայտնի արյունոտ նարինջները[2]։