Տրևիզո (գավառ)
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Իտալիայի պրովինցիաներ | ||||
Մտնում է | Վենետո | ||||
Վարչկենտրոն | Տրևիզո | ||||
Տարածք | 2476,68 կմ² | ||||
Սահմանակցում է | Բելունո, Պորդենոնե, Վենետիկ, Պադովա, Վիչենցա, Metropolitan City of Venice? և Պորդենոնե | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-TV | ||||
Հեռախոսային կոդ | 0421, 0423, 0438, 0422 և 0434 | ||||
Փոստային ինդեքսներ | 31100 և 31010–31059 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TV | ||||
provincia.treviso.it | |||||
Տրևիզո (իտալ.՝ Provincia di Treviso), գավառ Իտալիայի Վենետո մարզում։ Նրա մայրաքաղաքը Տրևիզոն է։ Գավառը հյուսիսից սահմանակից է Բելունոյին, արևմուտքից՝ Վիչենցային, հարավարևմտյան կողմից Պադովային, հարավ-արևելքից՝ Վենետիկին, իսկ արևելքից սահմանակից է Ֆրիուլի Վենետիկ Ջուլիային։ Պիավե գետը հոսում է պրովինցիայի տարածքով, իսկ Սիլա և Կանյան գետերը՝ մայրաքաղաքի տարածքով[1]։ Տրևիզո գավառի մականունը Լա Մարկա Տրևիանա է։ Այն ունի զարգացած տնտեսություն և գինի արտադրող կարևոր կենտրոն է[2]։ Ընդգրկում է 750 քառ. մղոն տարածք[3]։
Տրևիզո գավառը հիմնադրվել էր կելտերի կողմից, սակայն ավելի է բարգավաճել հռոմեացիների օրոք, նախքան հոներին, օստգոթերին և լանգոբարդներին ենթարկվելը[4]։ Հռոմեական իշխանության ժամանակ գավառը կոչվում էր «Տրավիզիում»[1]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Տրևիզոն ուժգին վնասներ է կրել Ավստրիայի բանակի կողմից[5]։
Պրովինցիայի բնակչությունը ըստ 2016 թվականի տվյալների՝ կազմում է 900000 մարդ։ Ներառում է 95 մունիցիպալիտետներ[1]։ Սենտ Անտոնի Մարաթոնը հանրաճանաչ իրադարձություն է Վեդելագո կոմունայում։ Ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է ապրիլի վերջին կիրակի օրը։ Մրցավազքն սկսվում է քաղաքից և ավարտվում է Պադովայում։ Ճանապարհին վազորդներն անցնում են ութ տարբեր քաղաքներով[6]։ Տրևիզո գավառում հիմնական գովազդվող արտադրանքներն են կահույքը, սպորտային համակարգերը, տեքստիլը, գինին, կոշիկները և մեքենաները[7]։
Գավառի ամենաբարձր գագաթը Մոնտելլոն է։ Կանսիլիո բարձրավանդակից բերված փայտց պատրաստում են մեծ քանակությամբ նավեր[8]։
Տեսարժան վայրեր
Տրևիզո գավառի տեսարժան վայրերից են Պիացցա դեի Սինյորի և Պալացցո դեի Տրեչենտո։
Բարչեսսա դի Վիլլա Պոլա Պոմինի, Կա Կորներ դելլա Ռեգինա և Էմո վիլլաները տեղակայված են Վեդելագո կոմունայի մոտակայքում։ Տեսարժան վայրերից է նաև Կաստելֆրանկո Վենետո քաղաքի Մայր տաճարը։ Բադուարի Ռոտոնդան մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում[8]։ Հյուսիսային Մարկան, Կոնելիանոն, Վալդոբիադենեն հայտնի են իրենց խաղողի այգիներով։ Շատ տարբեր լանդշաֆտների առկայության պատճառով Ազոլոն կոչվում է «հարյուր լանդշաֆտների քաղաք»[8]։
Մունիցիպալիտետներ
(ըստ 2010 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալների)
Մունիցիպալիտետ | Բնակչություն |
---|---|
Տրևիզո | 82716 |
Կոնելիանո | 35689 |
Կաստելֆրանկո Վենետո | 33708 |
Մոնտեբելունա | 31156 |
Վիտորիո Վենետո | 29029 |
Մոլիանո Վենետո | 28134 |
Պաեզե | 21920 |
Օդերցո | 20236 |
Վիլորբա | 18041 |
Պրեգանցիոլ | 16999 |
Վեդելագո | 16641 |
Ռոնկադե | 14129 |
Սան Բիաջիո դի Կալալտա | 13157 |
Պիևե դի Սոլիգո | 12161 |
Կազալե սուլ Սիլե | 12713 |
Պոնցանո Վենետո | 12274 |
Սուզեգանա | 12028 |
Ռիեզե Պիո X | 11656 |
Կարբոներա | 11171 |
Կազիեր | 11089 |
Վալդոբիադենե | 10844 |
Մոտա դի Լիվենցա | 10721 |
Տրևինյանո | 10587 |
Սպրեզիանո | 10267 |
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Domenico, 2002, էջ 387
- ↑ Fabris, 2005, էջ 133
- ↑ Bell, 1832, էջ 386
- ↑ Wilhelm, 1881, էջ 596
- ↑ Domenico, 2002, էջ 388
- ↑ Fabris, 2005, էջ 85
- ↑ Cindio, Aurigi, էջ 282
- ↑ 8,0 8,1 8,2 «Treviso, Veneto». Italia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
Աղբյուրներ
- Bell, James (1832). A System of Geography, Popular and Scientific: Or A Physical, Political, and Statistical Account of the World and Its Various Divisions. A. Fullarton and Company.
- Cindio, Dr Fiorella De; Aurigi, Dr Alessandro (2012). Augmented Urban Spaces: Articulating the Physical and Electronic City. Ashgate Publishing, Ltd. էջ 282. ISBN 978-1-4094-8785-2.
- Domenico, Roy Palmer (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture. Greenwood Publishing Group. ISBN 978-0-313-30733-1.
- Fabris, Marissa (2005). Venice and the Veneto. Hunter Publishing, Inc. ISBN 978-1-58843-519-4.
- Wilhelm, Thomas (1881). A Military Dictionary and Gazetteer: Comprising Ancient and Modern Military Technical Terms, Historical Accounts of All North American Indians, as Well as Ancient Warlike Tribes; Also Notices of Battles from the Earliest Period to the Present Time, with a Concise Explanation of Terms Used in Heraldry and the Offices Thereof. The Work Also Gives Valuable Geographical Information. Comp. from the Best Authorities of All Nations. With an Appendix Containing the Articles of War, Etc. L.R. Hsamersly. էջ 596.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրևիզո (գավառ)» հոդվածին։ |
|