Ցայց

Բնակավայր
Ցայց
գերմ.՝ Zeitz
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքԲուրգենլանդ
Առաջին հիշատակում967
Մակերես87,18 կմ²
ԲԾՄ160 մետր
Բնակչություն28 345 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ03441
Փոստային դասիչ06712
Պաշտոնական կայքzeitz.de(գերմ.)
Ցայց (Գերմանիա)##
Ցայց (Գերմանիա)

Ցայց (գերմ.՝ Zeitz), քաղաք Գերմանիայում՝ Սաքսոնիա-Անհալտ երկրամասի հարավում գտնվող Բուրգենլանդ շրջանում։ Ընկած է Վայսե Էլստեր (Սպիտակ Էլստեր) գետի ափին՝ Սաքսոնիա-Անհալտ, Սաքսոնիա և Թյուրինգիա երկրամասերի սահմանագծերի կազմած եռանկյունում, Լայպցիգից մոտավորապես 40 կիլոմետր դեպի հարավ, Գերայից՝ 25 կիլոմետր դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 87,18 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 27 601[2]: Պաշտոնական կոդը՝ 15 2 56 100:

Ցայցը 1653-ից մինչև 1718 թվականը եղել է Սաքսեն-Ցայց դքսության մայրաքաղաքը։

Տարածքի կտրտվածության պատճառով այնպես է ստացվել, որ միջին դարերում կառուցված պատմա-մշակութային հուշարձաններ ունեցող հին քաղաքամասը երկու կեսի է բաժանված. Ներքին քաղաքը ընկած է Վայսե Էլստեր գետի ափին, Վերին քաղաքը՝ Սուրբ Միքայել եկեղեցով ու Հին ռատուշայով հանդերձ՝ բարձունքի վրա։

Անվանի անձինք

  • Աննա Մագդալենա Բախ (1701–1760), Յոհան Սեբաստիան Բախի երկրորդ կինը
  • Կլեմենս Դենհարդ (1852–1929), Աֆրիկայի հետազոտող
  • Գուստավ Դենհարդ (1856–1917), Աֆրիկայի հետազոտող
  • Կուրտ Ֆլոերիկե (1869–1934), բնագետ, գրող
  • Էվալդ Անդրե Դյուպոն (1891–1956), կինոռեժիսոր և սցենարիստ
  • Վալտեր Կրյուգեր (1892-1973), վերմախտի գեներալ
  • Էվալդ Ռիբշլեգեր (1904–1993), ջրացատկորդ, Եվրոպայի չեմպիոն
  • Կարլ Վալտեր (1905–1981), նկարիչ
  • Գոթհարդ Հանդրիկ (1908–1978), ռազմական օդաչու և մարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն
  • Ֆրից Գյոդիքե (1919–2009), ֆուտբոլային մարզիչ
  • Հորստ Վենդե (1919–1996), երաժշտախմբի ղեկավար, գործիքավորող, երգահան
  • Հայնց-Գյունտեր Լեման (1923–2006), լողորդ, Եվրոպայի չեմպիոն
  • Մանֆրեդ Կայզեր (1929–2017), ֆուտբոլիստ և մարզիչ
  • Ռուդոլֆ Դրյոսլեր (ծնվ. 1934), գրող, ժուռնալիստ
  • Ֆրիդրիխ Շմալց (1781—1847) — գյուղատնտեսության բնագավառի գիտնական, մինչև 1845 թվականը՝ Դորպատի (ներկայիս էստոնական Տարտու քաղաքի) համալսարանի պրոֆեսոր

Քույր քաղաքներ

Ցայցը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[3].

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. Gemeinsames Statistikportal der Statistischen Ämter des Bundes und der Länder
  3. «Partnerstädte». zeitz.de (գերմաներեն). Zeitz. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցայց» հոդվածին։