Ցեֆալոսպորիններ
Ցեֆալոսպորիններ | |
---|---|
![]() Հակաբիոտիկների խումբ | |
Տեսակ | նմանատիպ կիրառությամբ կամ գործառույթով քիմիական նյութերի դաս և Քիմիական միավորների կառուցվածքային դաս |
Կենսաբանական թիրախ | Պենիցիլին կապող սպիտակուց |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/be/Cephalosporins_Generation1.svg/220px-Cephalosporins_Generation1.svg.png)
Ցեֆալոսպորիններ, β-լակտամային օղակ պարունակող հակաբիոտիկների խումբ, որոնք ստացվում են են ակրեմոնիա սնկից, որը նախկինում կոչվել ցեֆալոսպորիում[1]։
Ցեֆամիցինների հետ միասին կազմում են β-լակտամայինին հակաբիոտիկների ենթախմբերից մեկը՝ ցեֆեմները։ Ցեֆալոսպորինները հայտնաբերվել են 1945 թվականին և վաճառքի են հանվել 1964-ից[2]։
Հայտնաբերում
Աերոբ բորբոսը, որն արտադրում է ցեֆալոսպորին C հայտնաբերվել է իտալացի դեղագետ Ջուզեպպե Բրոցուի կողմից 1945 թվականի հուլիսին Սարդինիայի Կալյարի նավահանգստի մոտակայքում։
Կառուցվածք
Ցեֆալոսպորինները պարունակում են դիհիդրոթիազինի 6-անդամանի օղակ։ 3-րդ դիրքում տեղակայված խմբերը հիմնականում ապահովում են ֆարմակալոգիական հատկությունները, իսկ 7-րդ դիրքի խմբերը հակաբակտերիալ ակտիվությունը։ Սակայն առկան են բացառություններ[3]։
Կիրառում
Ցեֆալոսպորիններն օգտագործվում են իրենց նկատմամբ զգայուն բակտերիալ ինֆեկցոին հիվանդությունների կանխերգելման և բուժման նպատակով։ Առաջին սերնդի ցեֆալոսֆորինները հիմնականում ակտիվ են Գրամ-դրական բակտերիաների, օրինակ՝ ստաֆիլակոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ[4]։ Դրանք օգտագործվում են մաշկի, փափուկ հյուսվածքների և վիրաբուժական վարկների բուժման համար[5]։ Ցեֆալոսպորինների հաջորդող սերունդները ավելի բարձր ակտիվություն են ցուցաբերում Գրամ-բացասական բակտերիաների նկատմամբ, դիտվում է նաև Գրամ-դրականների նկատմամբ ակտիվության թուլացում[6]։
β-լակտամային օղակում առկա որոշակի տարբերությունների շնորհիվ ցեֆալոսֆորինները երբեմն կարող են օգտագործվել այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ալերգիա պենիցիլինների նկատմամբ։ Ցեֆալաոսֆորինների արտազատումը կատարվում է երիկամերով[4]։
Կողմնակի ազդեցություններ
Ցեֆալոսպորինների հաճախ հանդիպող (≥ 1% դեպքերում) կողմնակի ազդեցություններն են՝ փորլուծությունը, սրտխառնոցը, ցանը, ջրա-էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարումները, ցավն ու բորբոքումը ներարկման տեղում։ Հազվադեպ հանդիպող կողմնակի (0.1–1% դեպքերում) էֆեկտներն են՝ փսխումը, գլխացավը, գլխապտույտը, բերանի և հեշտոցի կանդիդոզը, կեղծ թաղանթային կոլիտը, սուպերինֆեկցիաները, էոզինոֆիլիան,նեֆրոտոքսիկությունը, նեյտրոպենիան, թրոմբոցիտոպենիան և ջերմության բարձրացումը։
Ցեֆալոսպորինները կարող են առաջացնել խաչաձև ալերգիկ ռեակցիաներ այլ բետա լակտամային հակաբիոտիկների հետ[6]։
Որոշ ցեֆալոսպորիններ կարող են առաջացնել դիսուլֆիրամին նման ազդեցություն (բարձրացնում են զգայունությւոնը էթանոլի նկատմամբ), ինչպես նաև կարող են բերել հիպոպրոթրոմբինեմիայի[7][8]։ Դրանց խմբին են պատկանում լատամոքսեֆը (մոքսալակտամ), ցեֆենօքսիմը, ցեֆոպերազոնը, ցեֆամանդոլը, ցեֆմետազոլը և ցեֆոտետանը։ Սրա հավանական պատճառը կարող է լինել այս ցեֆելաոսպորինների կառուցվածքում առկա N-մեթիլթիոտետրազոլի կողմնային շղթան, որը արգելակում է վիտամին K էպոքսիդ ռեդուկտազ ֆերմենտը (հիպոպրոթրոմբինեմիա) և ալդեհիդ դեհիդրոգենազ ֆերմենտը (էթանոլի տանելիության նվազում)[9]։ Այպիսով, ալկոհոլի և ցեֆալոսպորինների զուգակցումը հակացուցված է և ծանր դեպքերում կարող բերել մահվան[10]։
Ազդման մեխանիզմ
Ցեֆալոսպորինները, որոնք մանրէասպան հակաբիտիկներ են, այլ β-լակտամայինին հակաբիոտիկների նման ընկճում են բակտերիալ բջջապատի պեպտիդոգլիկանների սինթեզը։ Պեպտիդոգլիկանները կարևոր նշանակություն ունեն բջջապատի ամբողջականության պահպանման համար։ Պեպտիդոգլիկանների տրանսպեեպտիդացման պրոցեսի վերջին փուլը կատարում են պենիցիլին-կապող սպիատակուցները (ՊԿՍ)։ Ցեֆալոսպորինները իրենց β-լակտամայինին օղակով նմանակում են պետտիդոգլիկանի D-Ala-D-Ala հատվածին և կապվում են պենիցիլին-կապող սպիատակուցներին՝ անդարձելի ընկճելով տրանսպեպտիդացման պրոցեսը և բջջապատի սինթեզը[11]։
Կայունություն
Ցեֆալոսպորինների նկատմամբ կայունությունը զարգանում է կա՛մ առկա ՊԿՍ-ների նկատմամբ խնամակցության նվազմամբ կամ β-լակտամայինին օղակի նկատմամբ անզգայուն ՊԿՍ-ների սինթեզով։ Համեմատած այլ β-լակտամային հակաբիոտիկների առավել կայուն են β-լակտամազի նկատմամբ։ Citrobacter freundii-ի, Enterobacter cloacae-ի, Neisseria gonorrhoeae-ի, and Escherichia coli-ի որոշ շտամներ ձեռք են բերել կայունություն ցեֆալոսպորինների նկատմամբ։ Morganella morganii-ի, Proteus vulgaris-ի, Providencia rettgeri-ի, Pseudomonas aeruginosa-ի, Serratia marcescens-ի and Klebsiella pneumoniae-ի որոշ շտամներ զարգացրել են տարբեր աստիճանների կայունություն ցեֆալոսպաորինների նկատմամբ[12][13]։
Դասակարգում
Ցեֆալոսպորինները պայմանականորեն բաժանվում են 5 սերունդների։ Ամեն հաջորդ սերունդ ունի ավելի բարձր ակտիվություն Գրամ-բացասական մանրէների նկատմամբ, իսկ Գրամ-դրակաների նկատմամբ ակտիվությունը սովորաբար նվազում է[14]։
Առաջին սերունդ
Ցեֆալոտին, ցեֆազոլին, ցեֆալեքսին, ցեֆապիրին, ցեֆրադին։
Երկրորդ սերունդ
Ցեֆօքսիտին, ցեֆուրօքսիմ, ցեֆակլոր, ցեֆպրոզիլ և ցեֆմետազոլ։
Երրորդ սերունդ
Ցեֆտազիդիմ, ցեֆտրիաքսոն, ցեֆոտաքսիմ, ցեֆոպերազոն։
Չորրորդ սերունդ
Ցեֆեպիմ, ցեֆպիրոմ։
Հինգերրորդ սերունդ
Ցեֆտոբիպրոլ (զևտերա)։
Ակտիվություն
1-ին-4-րդ սերունդների ցեֆալոսպորինները անարդյունավետ են հետևյալ մանրէների նկատմամբ[15].
- Լիստերիա
- Ատիպիիկ թոքաբորբի հարուցիչներ (այդ թվում միկոպլազմա և քլամիդիա)
- MRSA (մեթիցլին-կայուն ոսկեգույն ստաֆիլակոկ)
- Էնտերոկոկեր
5-րդ սերնդի ցեֆալոսպորինները ակտիվ են MRSA-ի, լիստերիայի և Enterococcus faecalis-ի նկատմամբ[15][16]։
Անվանում | Նկարագիր | ||
---|---|---|---|
Հիմնական | Վաճառքային անվանում | ||
1 | Ցեֆալեքսին
(Cefalexin) |
Կեֆլեքս (Keflex) | Ակտիվությունը Գրամ-դրականների նկատմամբ. Ակտիվ են պենիցիլինազ արտադրող, մեթիցիլին-զգայուն ստրեպտոկոկերի և ստաֆիլակոկերի նկատմամբ (սակայն չեն համարվում առաջին ընտրության դեղեր նշված վարակների բուժման համար)։ Ակտիվ չեն մեթիցիլին-կայուն ստաֆիլակոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ[6]։
Ակտիվությունը Գրամ-բացասականների նկատմամբ. Ակտիվ են Proteus mirabilis-ի, Escherichia coli-ի որոշ շտամների և Klebsiella pneumoniae-ի նկատմամբ։ Չունեն ակտիվություն Bacteroides fragilis-ի, Pseudomonas-ի, Acinetobacter-ի, Enterobacter-ի, ինդոլ-դրական Proteus-ի և Serratia-ի նկատմամբ[6]։ |
Ցեֆադրoքսիլ
(Cefadroxil) |
Դուրիցեֆ (Duricef) | ||
Ցեֆազոլին
(Cefazolin) |
Անցեֆ, Կեֆզոլ
(Ancef, Kefzol) | ||
Ցեֆապիրին
(Cefapirin) |
Ցեֆադրիլ (Cefadryl) | ||
Ցեֆացետրիլ
(Cefacetrile) |
|||
Ցեֆալոգլիցին
(Cefaloglycin) |
|||
Ցեֆալոնիում
(Cefalonium) |
|||
Ցեֆալորիդին
(Cefaloridine) |
|||
Ցեֆալոտին
(Cefalotin) |
Կեֆլին (Keflin) | ||
Ցեֆատրիզին
(Cefatrizine) |
|||
Ցեֆազաֆլուր
(Cefazaflur) |
|||
Ցեֆազեդոն
(Cefazedone) |
|||
Ցեֆրադին
(Cefradine) |
Վելոսեֆ (Velosef) | ||
Ցեֆօքսադին
(Cefroxadine) |
|||
Ցեֆտեզոլ
(Ceftezole) |
|||
2 | Ցեֆուրօքսիմ
(Cefuroxime) |
Ալտացեֆ, Զեֆու Զինատ, Զինացեֆ, Ցեֆտին, Բիոֆուրօքսիմ, Քսորիմաքս (Altacef, Zefu, Zinnat, Zinacef, Ceftin, Biofuroksym[17], Xorimax) | Ակտիվությունը Գրամ-դրականների նկատմամբ. Ավելի ցածր քան առաջին սերունդը։
Ակտիվությունը Գրամ-բացասականների նկատմամբ. Ավելի ակտիվ են, քան նախորդ սերունդը։ Ակտիվ են Haemophilus influenzae-ի, Enterobacter aeogenes-ի, որոշ Neisseria-ների և Klebsiella pneumoniae-ի նկատմամբ։ |
Ցեֆպրոզիլ
(Cefprozil) |
Ցեֆզիլ (Cefzil) | ||
Ցեֆակլոր
(Cefaclor) |
Ցեկլոր, Դիստակլոր, Կեֆլոր Ռանիկլոր
(Ceclor, Distaclor, Keflor, Raniclor) | ||
Ցեֆոնիցիդ
(Cefonicid) |
Մոնոցիդ (Monocid) | ||
Ցեֆուզոնամ
(Cefuzonam) |
|||
Ցեֆամանդոլ
(Cefamandole) |
|||
(2) | Ցեֆօքսիտին
(Cefoxitin) |
Մեֆօքսին (Mefoxin) | Ցեֆամիցինները երբեմն դասակարգվում են որպես 2-րդ սերնդի ցեֆալոսպորիններ։ |
Ցեֆոտետան
(Cefotetan) |
Ցեֆոտան (Cefotan) | ||
Ցեֆմետազոլ
(Cefmetazole) |
Զեֆազոն (Zefazone) | ||
Ցեֆմինօքս
(Cefminox) |
|||
Ցեֆբուպերազոն
(Cefbuperazone) |
|||
Ցեֆոտիամ
(Cefotiam) |
Պանսպորին (Pansporin) | ||
Լորակարբեֆ
(Loracarbef) |
Լորաբիդ (Lorabid) | Ցեֆակլորի կարբացեֆեմային անալոգն է։ | |
3 | Ցեֆդինիր
(Cefdinir) |
Սեֆդին, Զինիր, Օմնիցեֆ, Կեֆնիր
(Sefdin, Zinir, Omnicef, Kefnir) |
Ակտիվությունը Գրամ-դրականների նկատմամբ. Այս խմբի որոշ ներկայացուցիչներ հատկապես նրանք, որոնք օգտագործվում են մարսողական ճանապարհով ունեն իջած ակտիվություն Գրամ-դրական օրգանիզմների նկատմամբ։
Ստաֆիլակոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ ակտիվությունը ավելի ցածր է, քան առաջին և երկրորդ սերունդներինը[18]։ Ակտիվությունը Գրամ-բացասականների նկատմամբ. 3-րդ սերնդի ցեֆալոսպորինները ունեն ազդեցության լայն ոլորտ Գրամ-բացասական օրգանիզմների նկատմամբ։ Հատկապես արդյունավետ են հիվանդանոցային վարակների բուժման համար, սակայն բետա լակտամազ ֆերեմնտ ունեցող բակտերիաների շտամների քանակի մեծացումը նվացեցնում է այս սերնդի հակաբիոտիկների կլինիկական օգտագործումը։ Թափանցում են նաև արյուն-ուղեղային պատնեշով, որը նրանց արդյունավետ է դարձնում պնևմոկոկերով, մենինգոկոկերով, H. influenzae-ով, զգայուն E. coli-ով, Klebsiella-ով և պենցիլին-կայուն N. gonorrhoeae-ով հարուցաված մենինգիտների բուժման համար։ 2012-թվականի օգոստոսից սկսած ԱՄՆ-ում ցեֆտրիաքսոնը համրվում է գոնորեայի բուժման հիմնական պրեպարատ (ազիթրոմիցինի կամ դօքսիցիկլինի հետ զուգակցված քլամիդիոզի բուժման համար)։ Ցեֆիքսիմն այլևս չի հավարվում առաջին շարքի պերեպարատ, քանի որ բարձրացել է դրա նկատմամբ բակտերիաների կայունությունը[19]։ |
Ցեֆտրիաքսոն(Ceftriaxone) | Ռոցեֆին (Rocephin) | ||
Ցեֆտազիդիմ
(Ceftazidime) |
Մեզատ, Ֆորտում, Ֆորտազ (Meezat, Fortum, Fortaz) | ||
Ցեֆիքսիմ
(Cefixime) |
Ֆիքս, Զիֆի, Սուպրաքս (Fixx, Zifi, Suprax) | ||
Ցեֆպոդօքսիմ
(Cefpodoxime) |
Վանտին, PECEF, Սիմպլիցեֆ
(ՍVantin, PECEF, Simplicef) | ||
Ցեֆտիոֆուր
(Ceftiofur) |
Նաքսացել, Էքսցենել
(Naxcel, Excenel) | ||
Ցեֆոտաքսիմ
(Cefotaxime) |
Կլաֆորան (Claforan) | ||
Ցեֆտիզօքսիմ
(Ceftizoxime) |
Ցեֆիզօքս (Cefizox) | ||
Ցեֆդիտորեն
(Cefditoren) |
Զոստոմ-Օ (Zostom-O) | ||
Ցեֆտիբութեն
(Ceftibuten) |
Ցեդաքս (Cedax) | ||
Ցեֆովեցին
(Cefovecin) |
Կոնվենիա (Convenia) | ||
Ցեֆդալօքսիմ
(Cefdaloxime) |
|||
Ցեֆկապեն
(Cefcapene) |
|||
Ցեֆետամետ
(Cefetamet) |
|||
Ցեֆմենօքսիմ
(Cefmenoxime) |
|||
Ցեֆոդիզիմ
(Cefodizime) |
|||
Ցեֆպիմիզոլ
(Cefpimizole) |
|||
Ցեֆտերամ
(Cefteram) |
|||
Ցեֆտիոլեն
(Ceftiolene) |
|||
Ցեֆոպերազոն
(Cefoperazone) |
Ցեֆոբիդ (Cefobid) | ||
(3) | Լատամօքսեֆ
(Latamoxef ) |
Օքսացեֆեմ է, որը երբեմն դասվում է 3-րդ սերնդի ցեֆալոսպորինների շարքին։ | |
4 | Ցեֆեպիմ
(Cefepime) |
Մաքսիպիմ (Maxipime) | Ակտիվությունը Գրամ-դրականների նկատմամբ. Առաջին սերնդի հետ համեմատած ունեն գրեթե նույն ակտիվությունը Գրամ-դրական բակտերիաների նկատմամբ։
Ակտիվությունը Գրամ-բացասականների նկատմամբ. 4-րդ սերնդի ցեֆալոսպորինները ներքին աղեր են և կարող են թափանցել Գրամ-դրական բակտերիաների արտաքին թաղանթով[20]։ Ունեն ավելի բարձր կայունություն բետա-լակտամազի նկատմամբ, քան նախորդ սերունդները։ Շատերը կարող են օգտագործվել մենինգիտի բուժման հմաար։ Ակտիվ են նաև կապտաթարախային ցուպիկի նկատմամբ[6]։ |
Ցեֆիդերոկոլ
(Cefiderocol) |
Ֆետրոժա (Fetroja) | ||
Ցեֆքինոմ
(Cefquinome) |
|||
Ցեֆկլիդին
(Cefclidine) |
|||
Ցեֆլուպրենամ
(Cefluprenam) |
|||
Ցեֆոսելիս
(Cefoselis) |
|||
Ցեֆոզոպրան
(Cefozopran) |
|||
Ցեֆպիրոմ
(Cefpirome) |
Ցեֆրոմ (Cefrom) | ||
(4) | Ֆլոմօքսեֆ
(Flomoxef) |
Օքսացեֆեմ է, որն երբեմն դասվում է 4-րդ սերնդի ցեֆալոսպորինների շարքին։ | |
5 | Ցեֆտարոլին
(Ceftaroline) |
Ցեֆտոբիպրոլը ակտիվ է կապտաթարախային ցուպիկի նկատմամբ և դրա հանդեպ կայունունությունը առաջանում է բավականին ուշ։ Ցեֆտարոլինը ի տարբերություն ցեֆտոբիպրոլի ակտիվ չէ կապտաթարախային ցուպիկի, վանկոմիցին-կայուն էնտերոկոկերի նկատմամբ[21]։ Ցեֆտոլոզամն օգտագործվում է ներորովայնային և միզուղիների ծանրացած վարակների բուժման նպատակով։ Այն զուգակցվում է բետա լակտամազի արգելակիչ տազոբակտամի հետ[22][23][24][25][26]։ | |
Ցեֆտոլոզան
(Ceftolozane) |
Զերբաքսա (Zerbaxa) | ||
Ցեֆտոբիպրոլ
(Ceftobiprole) |
|||
? | Ցեֆալորամ
(Cefaloram) |
Այս ցեֆալոսպորինները դեռևս դասակարգված չեն։ | |
Ցեֆապարոլ
(Cefaparole) |
|||
Ցեֆկանել
(Cefcanel) |
|||
Ցեֆեդրոլոր
(Cefedrolor) |
|||
Ցեֆեմպիդոն
(Cefempidone) |
|||
Ցեֆետրիզոլ
(Cefetrizole) |
|||
Ցեֆիվիտրիլ
(Cefivitril) |
|||
Ցեֆմատիլեն
(Cefmatilen) |
|||
Ցեֆմեպիդիում
(Cefmepidium) |
|||
Ցեֆօքսազոլ
(Cefoxazole) |
|||
Ցեֆրոտիլ (Cefrotil) | |||
Ցեֆսումիդ
(Cefsumide) |
|||
Ցեֆտիօքսիդ
(Ceftioxide) |
|||
Ցեֆուրացետիմ
(Cefuracetime) |
|||
Նիտրոցեֆին (Nitrocefin) |
Պատմություն
Ցեֆալոսպորիներն առաջին անգամ ստացել է իտալացի դեղագետ Ջուզեպպե Բրոցուին՝ ակրեմոնիա սնկից 1945 թվականին Սարդինիայում[27]։ Նա նկատել է, որ այս սնկի կուլտուրաները արտադրում են տիֆի հարուցչին ոչնչացնող ակտիվ նյութեր։ Գայ Նյուտոնը և Էդվարդ Աբրահամը Օքսֆորդի համալսարնում առաջին անգամ անջատել են ցեֆալոսպորին C-ն։ Ցեֆալոսոպրին C-ից անջատել են ցեֆալոսպորինի կորիզը՝ 7-ամինոցեֆալոսպորինաթթուն, որը 6-ամինոպենիցլինաթթվի անալոգն էր, բայց չուներ էական կլինիկակակն նշանակություն։ 1964 թվականին Eli Lilly and Company դեղագիտական ընկերությունը 7-ամինոցեֆալոսպորինաթթվի կողմնային շղթաների մոդիֆիկացիայի արդյունքում ստացել է խմբի առաջին հակաբիոտիկը՝ ցեֆալոտինը։
Ծանոթագրություն
- ↑ «cephalosporin» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ Oxford Handbook of Infectious Diseases and Microbiology. OUP Oxford. 2009. էջ 56. ISBN 9780191039621.
- ↑ Prince, A. «Cephalosporins and vancomycin» (PDF). Columbia University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 4,0 4,1 «Cephalosporins – Infectious Diseases». Merck Manuals Professional Edition (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Pandey, Neelanjana; Cascella, Marco (2020). «Beta Lactam Antibiotics». StatPearls. StatPearls. PMID 31424895.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Laurence, Brunton (2018). Goodman & Gilman's: The Pharmacological Basis of Therapeutics. New York: McGraw-Hill Education. էջեր 1031–1035. ISBN 978-1-25-958474-9.
- ↑ Kitson, Trevor M. (May 1987). «The effect of cephalosporin antibiotics on alcohol metabolism: A review». Alcohol. 4 (3): 143–148. doi:10.1016/0741-8329(87)90035-8. PMID 3593530.
- ↑ Shearer, M. J.; Bechtold, H.; Andrassy, K.; Koderisch, J.; McCarthy, P. T.; Trenk, D.; Jähnchen, E.; Ritz, E. (January 1988). «Mechanism of Cephalosporin-induced Hypoprothrombinemia: Relation to Cephalosporin Side Chain, Vitamin K Metabolism, and Vitamin K Status». The Journal of Clinical Pharmacology. 28 (1): 88–95. doi:10.1002/j.1552-4604.1988.tb03106.x. PMID 3350995. S2CID 30591177.
- ↑ Stork CM (2006). «Antibiotics, antifungals, and antivirals». In Nelson LH, Flomenbaum N, Goldfrank LR, Hoffman RL, Howland MD, Lewin NA (eds.). Goldfrank's toxicologic emergencies. New York: McGraw-Hill. էջ 847. ISBN 978-0-07-143763-9.
- ↑ Ren, Shiyan; Cao, Yuxia; Zhang, Xiuwei; Jiao, Shichen; Qian, Songyi; Liu, Peng (2014). «Cephalosporin Induced Disulfiram-Like Reaction: A Retrospective Review of 78 Cases». International Surgery. 99 (2): 142–146. doi:10.9738/INTSURG-D-13-00086.1. ISSN 0020-8868. PMC 3968840. PMID 24670024.
- ↑ Tipper, D J; Strominger, J L (October 1965). «Mechanism of action of penicillins: a proposal based on their structural similarity to acyl-D-alanyl-D-alanine». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 54 (4): 1133–1141. Bibcode:1965PNAS...54.1133T. doi:10.1073/pnas.54.4.1133. ISSN 0027-8424. PMC 219812. PMID 5219821.
- ↑ «Cephalosporin spectrum of resistance». Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Sutaria, Dhruvitkumar S.; Moya, Bartolome; Green, Kari B.; Kim, Tae Hwan; Tao, Xun; Jiao, Yuanyuan; Louie, Arnold; Drusano, George L.; Bulitta, Jürgen B. (2018 թ․ մայիսի 25). «First Penicillin-Binding Protein Occupancy Patterns of β-Lactams and β-Lactamase Inhibitors in Klebsiella pneumoniae». Antimicrobial Agents and Chemotherapy. 62 (6): e00282-18. doi:10.1128/AAC.00282-18. PMC 5971569. PMID 29712652.
- ↑ «Cephalosporins – Infectious Diseases – Merck Manuals Professional Edition». Merck Manuals Professional Edition (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 15,0 15,1 Bui, Toai; Preuss, Charles V. (2023), «Cephalosporins», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 31855361, Վերցված է 2023-06-02-ին
- ↑ Duplessis, C.; Crum-Cianflone, N. F. (2011). «Ceftaroline: A New Cephalosporin with Activity against Methicillin-Resistant Staphylococcus aureus (MRSA)». Clinical Medicine Reviews in Therapeutics. 3: a2466. doi:10.4137/CMRT.S1637. PMC 3140339. PMID 21785568.
- ↑ Jędrzejczyk, Tadeusz. «Internetowa Encyklopedia Leków». leki.med.pl. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 3-ին.
- ↑ Scholar, Eric M.; Scholar, Eric Michael; Pratt, William B. (2000). The Antimicrobial Drugs. Oxford University Press. էջ 108. ISBN 978-0-19-512528-3.
- ↑ Centers for Disease Control and Prevention (2012 թ․ օգոստոսի 10). «Update to CDC's Sexually transmitted diseases treatment guidelines, 2010: oral cephalosporins no longer a recommended treatment for gonococcal infections». Morbidity and Mortality Weekly Report. 61 (31): 590–594. PMID 22874837.
- ↑ Richard L Sweet; Ronald S. Gibbs (2009 թ․ մարտի 1). Infectious Diseases of the Female Genital Tract. Lippincott Williams & Wilkins. էջեր 403–. ISBN 978-0-7817-7815-2. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Kollef MH (December 2009). «New antimicrobial agents for methicillin-resistant Staphylococcus aureus». Crit Care Resusc. 11 (4): 282–6. PMID 20001879.
- ↑ Takeda, S; Nakai, T; Wakai, Y; Ikeda, F; Hatano, K (2007). «In vitro and in vivo activities of a new cephalosporin, FR264205, against Pseudomonas aeruginosa». Antimicrobial Agents and Chemotherapy. 51 (3): 826–30. doi:10.1128/AAC.00860-06. PMC 1803152. PMID 17145788.
- ↑ Toda, A; Ohki, H; Yamanaka, T; Murano, K; Okuda, S; Kawabata, K; Hatano, K; Matsuda, K; Misumi, K; Itoh, K; Satoh, K; Inoue, S (2008). «Synthesis and SAR of novel parenteral anti-pseudomonal cephalosporins: Discovery of FR264205». Bioorganic & Medicinal Chemistry Letters. 18 (17): 4849–52. doi:10.1016/j.bmcl.2008.07.085. PMID 18701284.
- ↑ Sader, H. S.; Rhomberg, P. R.; Farrell, D. J.; Jones, R. N. (2011). «Antimicrobial activity of CXA-101, a novel cephalosporin tested in combination with tazobactam against Enterobacteriaceae, Pseudomonas aeruginosa, and Bacteroides fragilis strains having various resistance phenotypes». Antimicrobial Agents and Chemotherapy. 55 (5): 2390–4. doi:10.1128/AAC.01737-10. PMC 3088243. PMID 21321149.
- ↑ Craig, W. A.; Andes, D. R. (2013). «In vivo activities of ceftolozane, a new cephalosporin, with and without tazobactam against Pseudomonas aeruginosa and Enterobacteriaceae, including strains with extended-spectrum β-lactamases, in the thighs of neutropenic mice». Antimicrobial Agents and Chemotherapy. 57 (4): 1577–82. doi:10.1128/AAC.01590-12. PMC 3623364. PMID 23274659.
- ↑ Zhanel, G. G.; Chung, P; Adam, H; Zelenitsky, S; Denisuik, A; Schweizer, F; Lagacé-Wiens, P. R.; Rubinstein, E; Gin, A. S.; Walkty, A; Hoban, D. J.; Lynch Jp, 3rd; Karlowsky, J. A. (2014). «Ceftolozane/tazobactam: A novel cephalosporin/β-lactamase inhibitor combination with activity against multidrug-resistant gram-negative bacilli». Drugs. 74 (1): 31–51. doi:10.1007/s40265-013-0168-2. PMID 24352909. S2CID 44694926.
{cite journal}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Podolsky, Daniel K. (1998). Cures out of Chaos. CRC Press. ISBN 978-1-4822-2973-8.[Հղում աղբյուրներին]
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեֆալոսպորիններ» հոդվածին։ |
|