Փաք Քըն Հյե (հանգըլ՝ 박근혜, փետրվարի 2, 1952(1952-02-02)[5][6][7], Դեգու, Հարավային Կորեա), Հարավային Կորեայի 11-րդ նախագահ, 2004—2006 և 2011—2012-2017 թթ. Ազգային մեծ կուսակցության առաջնորդ (կուսակցությունն իր անվանումը փոխել է «Սենուրի»-ի (հանգըլ՝ 새누리당) 2012 թվականի փետրվարին)։ Կորեայի Հանրապետության նախագահ է ընտրվել 2012 թվականին անցկացված ընտրություններում[8], պաշտոնը ստանձնել է 2013 թվականի փետրվարի 25-ին։ Մոր մահվանից հետո կատարել է առաջին տիկնոջ դերը հոր կառավարման ժամանակ։
2017 թվականի Մարտի 7-ին նրան Սահմանադրական Դատարանը որոշեց հեռացնել պաշտոնից.