Փարիզի ռազմական դպրոց
Փարիզի ռազմական դպրոց ֆր.՝ École militaire | |
---|---|
![]() | |
Տեսակ | զինվորական դպրոց |
Հիմնադրված է | 1751 թվական |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | École-Militaire?[2] |
Փարիզի ռազմական դպրոց (ֆր.՝ École militaire), զինվորական մասնագիտացված ուսուցմամբ ուսումնական հաստատություն Ֆրանսիայում։
Տեղակայված է երկրի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում՝ Մարսի դաշտի արևելյան հատվածում, վարչականորեն՝ Փարիզի յոթերորդ շրջանում։
Պատմություն
Ռազմական դպրոցը հիմնադրվել է Ավստրիայի ժառանգության համար մղվող պատերազմից հետո՝ 1751 թվականի հունվարի 18-ին։ Այն ստեղծվել է Ֆրանսիայի թագավոր Լուի Սիրվածի հրամանագրով, ինչպես նաև Մարքիզուհի դե Պոմպադուրի հովանավորությամբ և Ժոզեֆ Պարի Դյուվերնի ֆինսանսավորմամբ։
Դպրոցի ստեղծման նպատակը աղքատ ազնվականական ընտանիքների երեխաներին զինվորական կրթություն տալն է։ Կառույցի շենքը նախագծել է ճարտարապետ Անժ-Ժակ Գաբրիելը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1752 թվականին, սակայն դպրոցի պաշտոնական բացումը տեղի է ունեցել միայն ութ տարի հետո՝ 1760 թվականին։
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I Բոնապարտը ևս եղել է այս դպրոցի սանը։ Երիտասարդ հասակում Նապոլեոնն ընդունվել է Փարիզի ռազմական դպրոց, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով մեկ տարի անց ստիպված է եղել թողնել ուսումը։
Ռազմական հաստատություն
Ներկայումս Փարիզի ռազմական դպրոցն իրենից ներկայացնում է ռազմագիտական և գիտահետազոտական հաստատությունների համալիր։ Այստեղ գործում են ստորև նշված հիմնական հաստատությունները՝
- Ռազմական ակադեմիա
- Զինվորական դպրոցի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ
- Առաջատար ռազմական հետազոտությունների կենտրոն
- Գլխավոր շտաբի սպայական բարձրագույն դպրոց
Ծանոթագրություններ
- ↑ base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի ռազմական դպրոց» հոդվածին։ |
|