Փարիզի 4-րդ շրջան
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c0/Paris_4e_arr_jms.gif/230px-Paris_4e_arr_jms.gif)
Փարիզի 4-րդ շրջան, Arrondissement de l’Hôtel de Ville, հանդիսանում է Փարիզի ամենահին շրջաններից մեկը։ Շրջանի տարածքը կազմում է 160 հեկտար։
Աշխարհագրական դիրք
4-րդ շրջանը գտնվում է Սեն գետի աջ ափին։ Հյուսիսում այն սահմանակցում է III շրջանին, հարավում V շրջանին, արևմուտքում` I շրջանին, իսկ արևելքում XI և XII շրջաններին։ Շրջանը ներառում է Սեն Լուի և Սիտե կղզիները։
Բնակչություն
1999 թվականին 4-րդ համայնքային շրջանում ապրում էին 30 680 մարդ, որը կազմում է Փարիզի բնակչության 2 %-ը։ Բնակչության խտությունը 19172 մարդ/կմ² Է։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Paris_4th.png/300px-Paris_4th.png)
Տարի | Բնակչություն | Բնակչության խտությունը (մարդ/կմ²) |
---|---|---|
1861 | 108 520 | 67 783 |
1872 | 95 003 | 59 377 |
1936 | 70 944 | |
1954 | 66 621 | 41 638 |
1962 | 61 670 | 38 520 |
1968 | 54 029 | 33 747 |
1975 | 40 466 | 25 275 |
1982 | 33 990 | 21 230 |
1990 | 32 226 | 20 129 |
1999 | 30 675 | 19 160 |
Թաղամասեր
- Թաղամասեր 13-16։
- Quartier Saint-Merri
- Quartier Saint-Gervais
- Quartier de l’Arsenal
- Quartier Notre-Dame
Շրջանի մի մասը զբաղեցնում է պատմական Մարե շրջանը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/Paris%2C_Mairie_du_4%C3%A8me%2C_23_mars_2006.jpg/200px-Paris%2C_Mairie_du_4%C3%A8me%2C_23_mars_2006.jpg)
Կառավարություն
1871-1880 թվականներին 4-րդ շրջանի համաշխարհային դատավորը Շեքսպիրի ողբերգությունների հայտնի թագմանիչն եղել է պատվո լեգեոնի շքանշանի հրամանատար Լեոն Դաֆրի դե Լամոննուա։ 2014 թվականի ապրիլին 4-րդ շրջանի կրկին քաղաքապետ է ընտրվել է սոցիալիստական կուսակցության անդամ Քրիստոֆ Ժիրարը (Christophe Girard)[1]:
- Քաղաքապետարանի հասցեն`
- Place Baudoyer 2
- 75004 Փարիզ
- Հեռախոս։ 01 44 54 75 80
Տեսարժան վայրեր
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Paris_75004_Rue_des_Hospitali%C3%A8res-Saint-Gervais_no_002_Chez_Marianne.jpg/200px-Paris_75004_Rue_des_Hospitali%C3%A8res-Saint-Gervais_no_002_Chez_Marianne.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/Notre-Dame-night.jpg/200px-Notre-Dame-night.jpg)
- Մարե թաղամաս
- Նորտ-Դամ Սիթե կղզում
- Պոմպիդու կենտրոն (Փարիզ)
- Վիկտոր Հյուգոյի տուն թանգարան
- Սեն Ժակ աշտարակ
- Օտել դե Վիլ
- Սյուլլի առանձնատուն
- Էլիզաբեթ 2-րդ թագուհու ծաղկի շուկա
Հրապարակները, փողոցները, կամուրջները
- Բաստիլի հրապարակ
- Օտել դե Վիլի հրապարակ (նախկին Գրևյան հրապարակ)
- Շատլե հրապարակ
- Վոգեզովի հրապարակ
- Ռիվոլի փողոց
- Սևաստոպոլյան ծառուղին
- Ռյու Սեն-Անտուան
- Ռյու Սեն-Մարտեն
- Բոմարշե ծառուղի
- Մենյալ կամուրջ
- Նոտր-Դամ կամուրջ
Փոխադրամիջոց
- Մետրո։ ուղղություններ` 1, 4, 5, 7, 8, 9, 11 և 14։
- Արագընթաց(RER): ուղղություններ A և B:
Ծանոթագրություններ
- ↑ «Girard Christophe». Paris.fr. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի 4-րդ շրջան» հոդվածին։ |
|