Փարսաբադ (պարս.՝ پارس آباد), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արդաբիլ օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 93 387 մարդ (2016)[1]։
Տեղադրված է Արդաբիլ օսթանի հյուսիսային մասում` Ադրբեջանի հետ սահմանին, Արաքս գետի աջ ափից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Գտնվում է օսթանի վարչական կենտրոն Արդաբիլից մոտ 155 կմ հյուսիս։ Իրանի ամենահյուսիսային քաղաքն է։
Բնակչություն
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 93 387 մարդ, որոնք կազմում էին 26 505 տնտեսություն[2]։ Արդաբիլ օսթանի բնակչությամբ երկրորդ քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Արդաբիլից հետո[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.