Փենսիլվանիա (պողոտա), փողոց Վաշինգտոնում։ Կապելով Սպիտակ տունըԿապիտոլիումին, հաճախ անվանվում է «Ամերիկայի գլխավոր փողոց», քանի որ այնտեղով անցնում են շքերթներ, պաշտոնական երթեր, ինչպես նաև բողոքի երթեր[1]։
Նկարագրություն
Պողոտան անցնում է Մերիլենդի հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևելք՝ մինչև Ջորջթաուն։ Փողոցի երկարությունը Վաշինգտոնում 11 կմ է։ Նրա ամենակարևոր կայարանը՝ Սպիտակ տնից մինչև Կապիտոլիում, կազմում է 1․9 կմ։ Պողոտայի հարավարևելյան մասը (նրա ամբողջ երկարությունը կազմում է 29 կմ) անցնում է Կապիտոլիումի բլուրի տարածքով, ապա Անակոստիա գետով մտնում է Մերիլենդի նահանգ (23.3 կմ), որտեղ ավարտվում է Ուեյսոն Քորների MD408 ճանապարհի խաչմերուկում, Պատուկսենտ գետի մոտ։ Այնուհետև շարունակվում է որպես Հարավային Մերիլենդի բուլվար։ Փենսիլվանիայի հյուսիսարևմտյան հատվածը գտնվում է Սպիտակ տնից 2-3 կմ հյուսիս-արևմուտք և ավարտվում Ջորջթաունի Մ-փողոցում։