Փիթեր Ռիգերթ (անգլերեն՝ Peter Riegert.ապրիլի 11, 1947(1947-04-11)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ, ով ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես Animal House (1978), «Mac» MacIntyre A Cool Guy (1983) ֆիլմերում՝ Դոնալդ «Բուն» Շոնշտեյնի, «Դիմակը» (1994) և «Ամերիկյան հովվերգություն» (2016) ֆիլմերում՝ համապատասխանաբար Միթչ Քելավեյի ու Լու Լևովի կերպարների մարմնավորումով։ Նա նկարահանել է By Courier կարճամետրաժ ֆիլմը (2000) և պրոդյուսեր Էրիկա Ֆրեդերիքի հետ միասին առաջադրվել է Օսկարի «Lավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[5]։
Հեռուստատեսությամբ Ռիգերթը խաղացել է Ռոնալդ Զելմանի կրկնվող դերը HBO-ի « Սոպրանոները» սերիալում (2001–2002), Ջորջ Մուրինը՝ «Վնասներ» սերիալի առաջին եթերաշրջանում (2007) և Սեթ Գրինի հոր դերը՝ « Հայրիկներ» կատակերգությունում (2013–2014) .) Նա առաջադրվել է «Փրայմթայմ Էմմի» մրցանակի «Բարբարոսները դարպասի մոտ » հեռուստաֆիլմում (1993) իր մասնակցության համար[6]։