Փոլ Ադելշթեյն
![]() անգլ.՝ Paul Adelstein | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 29, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | Բոլդուն քոլեջ և Francis W. Parker School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, հնչյունավորող, պրոդյուսեր, film or television director, գործադիր պրոդյուսեր, showrunner, գրող, co-producer և հեռուստառեժիսոր |
Ամուսին(ներ) | Լայզա Վայլ |
Անդամություն | Phi Beta Kappa |
Փոլ Ադելշթեյն (անգլ.՝ Paul Adelstein, ապրիլի 29, 1969, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Փախուստ բանտից» և «Մասնավոր պրակտիկա» սերիալներում կատարած դերերով։
Կյանք և կարիերա
Ադելշթեյնը ծնվել է Չիկագոյում՝ ռեֆորմիստական հրեաների ընտանիքում[1]։ Անգլերեն լեզվի գիտական աստիճանով ավարտել է Բոուդոնի քոլեջը։ Իր կարիերան սկսել է թատրոնում։ Նրա կինոառաջնաելույթը կայացել է 1990 թվականին՝ խաղալով «The Grifters» դրամայում, որից հետո նկարահանվել է «Շտապ օգնություն», «Անհետ» և «Կլինիկա» հեռուստասերիալներում։ Նրա մասնակցությամբ առավել նշանավոր ֆիլմերը «Ցանկություններով կուրացածը» (2000), «Անտանելի դաժանություն» (2003), «Գեյշայի հուշերը» (2005) և «Եղիր զիլ» (2005) ֆիլմերն են։
Ադելշթեյնն առավել հայտնի է «Փախուստ բանտից» հեռուստասերիալում կատարած Փոլ Քելերմանի դերով, որը հեռարձակվել է 2005-2009 թվականներին։ Հատկանշական է այն փաստը, որ ի սկզբանե նա փորձել է Լինքոլն Բարոուզի դերը։ 2007-2013 թվականներին նկարահանվել է Շոնդա Ռայմսի «Մասնավոր պրակտիկա» սերիալում։ Այնուհետև Ռայմսը նրան վերցրել է իր «Սկանդալ» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում նկարահանվելու համար[2]։
Բացի այդ, լինելով երգիչ, կոմպոզիտոր և կիթառիստ, Ադելշթեյնը միշտ նվագել է խմբերում, իսկ ներկայումս նվագում է Doris խմբում, որը ձայնագրել է կոմպակտ սկավառակ և թողարկել Լոս Անջելեսում[3]։
2006-2016 թվականներին Ադելշթեյնը ամուսնացած է եղել դերասանուհի Լայզա Վայլի հետ։ Զույգն ունի դուստր[4]։
Մասնակի ֆիլմագրություն
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | The Grifters | The Grifters | նավաստի |
1999 | ս | Շտապ օգնություն | ER | Հենք Լոման |
2000 | ֆ | Ցանկություններով կուրացածը | Bedazzled | Բոբ, Ռոբերտո, լողափնայ ատլետ, Բոբ Բոբ |
2003 | ս | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Սթիվեն Քելերման |
2003 | ֆ | Անտանելի դաժանություն | Intolerable Cruelty | Ռիգլի |
2003 | ս | Անհետ | Without a Trace | Դեյվ |
2005 | ֆ | Գեյշայի հուշերը | Memoirs of a Geisha | լեյտենանտ Հաթչինս |
2005-2009 | ս | Փախուստ բանտից | Prison Break | Փոլ Քելերման |
2006 | ս | Կլինիկա | Scrubs | բժիշկ Սթոուն |
2007-2013 | ս | Մասնավոր պրակտիկա | Private Practice | Կուպեր Ֆրիդման |
2013-2014 | ս | Սկանդալ | Scandal | Լեո Բերգեն |
2014 | ֆ | Սկզբում | Return to Zero | Ահարոն Ռոյալ |
2017 | ս | Փախուստ բանտից։ Շարունակություն | Prison Break: Sequel | Փոլ Քելերման |
2013 | ս | Բրուքլին 9-9 | Brooklyn Nine-Nine | Շեյմըս Մրֆի |
2016 | ս | Հնարավորություն | Chance | Ռեյմոնդ Բլեքսթոուն |
Ծանոթագրություններ
- ↑ Miller, Gerri. «Fall Tv Preview: Paul Adelstein». American Jewish Life Magazine. September/October 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Sandra Gonzalez (9 сентября 2013). «'Scandal' books 'Private Practice' alum Paul Adelstein». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «American Jewish Life Magazine». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Dr. Cooper Freedman Would Breastfeed if He Could» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ադելշթեյն» հոդվածին։ |
|