Փոխինդ

Փոխինդ
փոխինձ
Հայկական
Ծագում
Ենթատեսակսննդամթերք և ալյուր
Առաջացման երկիրՀայաստան Հայաստան
Բաղադրամասեր
Հիմնականբոված ցորենի ալյուր
Հնարավորյուղ, մեղր, շաքար, նուշ
Նույնական ուտեստներտալկան, տոլոկնո, կամա
 Kama (food) Վիքիպահեստում

Փոխինդ, կամ փոխինձ, բոված ցորենի[1] կամ գարու ալյուր, նաև այդ ալյուրից մեղրով (շաքարաջրով, ռուպով) շաղախելով պատրաստվող ուտելիք[2]։

Պատրաստում

Ցորենի կամ գարու ընտրած հատիկները բովում և աղում են։ Այսպիսով պահպանվում են մեծ քանակով վիտամիններ և միներալներ։

Փոխինձով խաշիլ կամ խավիծ

Բաղադրությունը`

  • ցորենի ալյուր կամ փոխինձ՝ 80 գրամ
  • յուղ՝ 30 գրամ
  • տաք ջուր՝ 50 գրամ
  • թան՝ 30 գրամ
Պատրաստման եղանակ

Կաթսայում ջուրը եռացնել, ավելացնել աղ, հետո փոխինձը դանդաղ լցնել ջրի մեջ և, լավ խառնելուց հետո, մարմանդ կրակին եփել այնքան, մինչև դառնա խաշիլ։ Մատուցելիս ափսեի մեջտեղում գդալով փոսիկ անել և լցնել հալած յուղ, մեղր կամ թան[3]։

Կոլոնդակ

Բաղադրությունը`

  • փոխինձ՝ 80 գրամ
  • յուղ՝ 50 գրամ
  • դոշաբ կամ ընկույզի մուրաբայի օշարակ՝ 50 գրամ
  • ընկույզ՝ 50 գրամ
Պատրաստման եղանակ

Յուղը հալեցնել և դոշաբի հետ եփել, ավելացնել փոխինձը, ընկույզը, ձեռքով լավ հարել։ Պատրաստել կոլոնդակներ և սառը վիճակում մատուցել[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. http://www.sarm.am/am/standarts/view/125501
  2. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
  3. Книга о национальной армянской пище. Домашней хозяйке. Ереван, Армгиз, 1950, 150 стр.
  4. http://www.hayary.org/wph/?p=2369
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոխինդ» հոդվածին։
Տես՝ փոխինձ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս