Քաղաքական ճգնաժամ Աբխազիայում (2024)
Քաղաքական ճգնաժամ Աբխազիայում (2024) | |||
---|---|---|---|
![]() Ցուցարարները բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի դիմաց: | |||
Ամսաթիվ |
| ||
Վայր | Սուխում, Աբխազիա ![]() | ||
Պատճառ |
| ||
Նպատակ |
| ||
Մեթոդ |
| ||
Արդյունք |
| ||
Հակամարտող կողմեր | |||
Ղեկավարներ | |||
| |||
Թվաքանակ | |||
Կորուստներ | |||
Վիրավորներ | նոյեմբերի 15 ≥9 |
Քաղաքական ճգնաժամ Աբխազիայում, բողոքի ցույցեր մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետությունում, որը սկսվել է 2024 թվականի նոյեմբերի 11-ին հինգ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունից հետո, ովքեր դեմ էին Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրին։ Ցուցարարները Սուխումիում փակել են ճանապարհները և փորձել գրոհել Պետական անվտանգության ծառայության շենքը՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։ Նոյեմբերի 12-ին ակտիվիստներն ազատ են արձակվել։ Այնուամենայնիվ, բողոքի ցույցերն էլ ավելի մեծ ուժգնությամբ շարունակվեցին նոյեմբերի 15-ին, երբ ցուցարարները ներխուժեցին խորհրդարանի, կառավարության և նախագահի վարչակազմի շենքերը՝ պահանջելով նախագահ Ասլան Բժանիայի և նրա կառավարության հրաժարականը, որը հեռացել է Տամիշի գյուղ, նախքան չորս օր տևած բանակցություններից հետո իր հրաժարականի մասին հայտարարելը, իսկ փոխնախագահ Բադրա Գունբան դառնում է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար[7][8]:
Ընդդիմության ներկայացուցիչները պնդում էին, որ բողոքի ակցիան ուղղված չէ Ռուսաստանի և Աբխազիայի միջև հարաբերությունների վատթարացմանը, սակայն հայտարարեցին, որ Բժանիան «փորձում է օգտագործել այդ հարաբերությունները իր եսասիրական շահերի համար՝ շահարկելով դրանք՝ հանուն իր ռեժիմի ամրապնդման»[9][4]։
Նախապատմություն
Ներդրումային պայմանագիր
2024 թվականի հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Աբխազիայի փոխվարչապետ Քրիստինա Օզգանը ստորագրել են համաձայնագիր, որը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային ծրագրեր իրականացնել Աբխազիայի Հանրապետությունում[10][11]։ Համաձայնագիրը նախատեսում է մի շարք արտոնություններ և աջակցության միջոցներ ռուս ներդրողների համար, ովքեր ցանկանում են ֆինանսավորել Աբխազիայում նախագծերը։ Դրանց թվում են մաքսատուրքից, գույքահարկից և շահութահարկից ժամանակավոր ազատումները, ավելացված արժեքի հարկի 5% դրույքաչափը (սա ստանդարտ դրույքաչափի կեսն է) և այլն։ Նման ներդրումային նախագծերի նվազագույն շեմը երկու միլիարդ ռուբլի է[12][13]։ Համաձայնագիրը Ռուսաստանի և Աբխազիայի օրենսդրության ներդաշնակեցման ծրագրի մի մասն է, որը նախաձեռնվել է դեռ 2020 թվականին[14]։
Աբխազիայի ընդդիմությունը քննադատել է օրինագիծը՝ կոչ անելով «պաշտպանել Աբխազիայի ազգային շահերը, նրա բնական պաշարները և հարստությունը, որը Բժանիան փորձել է յուրացնել անձնական շահի համար»[15]։ Համաձայնագրի հակառակորդները նաև նշում են, որ այն օգուտ չի բերի Աբխազիային։ Աբխազ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ադգուր Արձինբան համաձայնագրին դեմ հանդես եկող հասարակական և քաղաքական կազմակերպությունների ղեկավարների ասուլիսում հայտարարել է, որ «այս համաձայնագիրը կոչված է օտարերկրյա օլիգարխներին մինչև 25 տարի հարկերից ազատելու համար... Ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ այնպիսի ներդրումային ծրագրեր, որոնք քառորդ դար ոչ մի լումա չեն բերի բյուջե»: Մյուս կողմից, Աբխազիայի իշխանությունները կարծում էին, որ ներդրումային համաձայնագիրը կօգնի Աբխազիայի տնտեսությանը[15]։
Ընդդիմության ակտիվիստների կլանավորում
2024 թվականի նոյեմբերի 11-ին Աբխազիայի Ժողովրդական ժողովը օրենք է ընդունել երկրի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրների կարգավիճակը կարգավորելու մասին, որը, ի թիվս այլ բաների, վերաբերում է ներդրումային համաձայնագրին[10]։
Նոյեմբերի 11-ի երեկոյան ուժայինները չորս հոգու են բերման ենթարկել: Ըստ ՏԱՍՍ-ի, դրանք եղել են նախկին պատգամավորներ Գարրի Կոկայան, Ալմասխան Արձինբան, Ռամազ Ջոպուան, ինչպես նաև ընդդիմադիր ակտիվիստ Օմար Սմիրը։ Ընդդիմադիր «Աբխազիայի ազգային միասնության ֆորում» կուսակցության նախագահ Ասլան Բարցիցը հայտնել է, որ ձերբակալվել են հինգ ընդդիմադիր ակտիվիստներ։ Նա հայտնում է, որ «նրանք վերադառնում էին Գուդաուտայի շրջանում անցկացված հանրային հանդիպումից՝ նվիրված վերջերս ստորագրված ներդրումային գործունեության մասին ռուս-աբխազական համաձայնագրին… նրանք բերման են ենթարկվել»: Նա կատարվածն անվանել է «քաղաքական նկատառումներով հետապնդում»[10]։ Ըստ AMRA-life կառավարամետ Տելեգրամ ալիքի և Աբխազիայի գլխավոր դատախազության՝ «ձերբակալվածները ներգրավված են եղել Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի մեջ, որի ժամանակ ծեծի է ենթարկվել պատգամավոր Ալմաս Ակաբան։ Բացի այդ, ընդդիմադիրները Գուդաութայի հասարակությանը կոչ են արել բռնությամբ փոխել իշխանությունը»[13]։
Կալանավորմանը մասնակցել է ավելի քան 10 իրավապահ, որը աբխազական ընդդիմությունն անվանել է «անօրինական և անհիմն դաժան»։ Աբխազական «Respublika» Տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ հարազատներին թույլ չեն տվել տեսակցել ձերբակալվածներին, իսկ նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն եղել[13]։
Իրադարձություններ
Նոյեմբերի 11-12
Նոյեմբերի 11-ի երեկոյան ցուցարարները հավաքվել էին Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկվածներին։ Ցուցարարների մյուս խմբերը փակել են կենտրոնական մայրուղին և Սուխումի դուրս եկող երեք կամուրջներ՝ Կոդորի, Վերին Գումիստա և Ստորին Գումիստա[10]։ Պարբերաբար ծեծկռտուքներ էին տեղի ունենում ընդդիմության կողմնակիցների և Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների միջև, ցուցարարները փորձել են կոտրել դարպասը և ներխուժել Պետական անվտանգության ծառայության տարածք։ Աբխազիայի նախագահի նստավայր է բերվել ռազմական տեխնիկա[13][16]:
Ճանապարհները փակելուց և Պետական անվտանգության ծառայության շենքը գրոհելու փորձից հետո Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռաուլ Լոլուան հայտարարել է, որ ընդդիմության գործողությունները «հանցավոր բնույթ են կրում»: Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Կուչուբերիան իր գերատեսչության շենքում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է «զանգվածային անկարգություններ»[10]։
Գիշերվա մոտ ցուցարարների հիմնական մասը շարժվեց դեպի Ազատության հրապարակ[16]։ Ընդդիմությունը հայտարարել է, որ նոյեմբերի 15-ին խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաներ կանցկացնի՝ ընդդեմ ներդրումային համաձայնագրի վավերացման[13][11]։
Նոյեմբերի 12-ի առավոտյան, պատգամավոր Բեսլան Էմուրխբայի և Օչամչիրայի շրջանի ղեկավար Բեսլան Բիգվավայի խոստումից հետո՝ նպաստել կալանավորված ակտիվիստներին քննչական մեկուսարանից ազատ արձակելուն, ցուցարարներն ապաշրջափակեցին Կոդորի կամուրջը[10]: Սակայն ավելի ուշ «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը հայտնել է, որ կամուրջը կրկին փակվել է[16]։ Ցուցարարների հետ բանակցությունների ժամանակ Աբխազիայի հանրային պալատի անդամ Սոկրատ Ջինջոլիան ասել է, որ իշխանությունները պատրաստ են ազատ արձակել բոլոր ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներին կամուրջների բացման դիմաց[17]։
Նոյեմբերի 12-ի կեսօրին բոլոր հինգ ընդդիմադիր ակտիվիստներն ազատ են արձակվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սուխումի քաղաքային դատարանը նյութեր է ստացել ընդդիմության երեք կալանավորված ներկայացուցիչների (Կոկայայի, Արձինբայի և Ջոպուայի) վերաբերյալ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել մանր խուլիգանության համար, սակայն դատարանը վարույթը կարճել է «վարչական իրավախախտման բացակայության պատճառով»։ Սմիրի և Գվարամիայի վերաբերյալ նյութեր դատարան չի ստացել։ Ազատ է արձակվել նաև նախկին պատգամավոր Թենգիզ Ագրբան, ով կալանավորվել էր նոյեմբերի 9-ին, և ընդդիմությունը նույնպես պահանջում էր նրան ազատ արձակել։ Ընդդիմադիրներին ազատ արձակելուց հետո կամուրջները վերջնականապես ապաշրջափակվել են երթևեկության համար[17][18]։
Նոյեմբերի 15
Նոյեմբերի 15-ի առավոտյան հարյուրավոր ցուցարարներ եկան խորհրդարանի շենքի մոտ, երբ պատգամավորները պատրաստվում էին քննարկել ներդրումային համաձայնագրի վավերացման հարցը։ Ցուցարարները ցույցի են բերել աբխազական և ռուսական դրոշներ, իրենց խոսքերով, «ի նշան բարեկամության և աջակցություն Աբխազիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը»: Ընդդիմությունը նաև հայտարարություն է տարածել, որ «ցուցարարների գործողություններն ուղղված չեն ռուս-աբխազական հարաբերությունների դեմ»։ Ըստ «Respublica»-ի՝ բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ[15]:
Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Աբխազիայի ժողովրդական շարժման նախագահ Ադգուր Արձինբան հայտնել է, որ մի խումբ պատգամավորներ եկել են խոսնակի մոտ և պնդել, որ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցը հանվի օրակարգից։ Նա նաև կոչ է արել հանրապետության իշխանություններին «ժողովրդին պառակտող բոլոր հրատապ հարցերը հետաձգել մինչև 2025 թվականի գալիք նախագահական ընտրությունները» և հայտարարել, որ եթե իշխանությունները դա չանեն, «մոտ օրերս հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի և նրա շրջապատի վրա»[15]։
Ի վերջո, խորհրդարանը չհաստատեց օրակարգը, և նոյեմբերի 15-ի նիստը չեղարկվեց խոսնակ Լաշա Աշուբայի կողմից: Խորհրդարանի նիստը, ըստ տեղեկությունների, տևել է 10 րոպեից էլ քիչ[19]։ Սակայն ցուցարարները պատգամավորներից պահանջում էին նիստ անցկացնել և դեմ քվեարկել համաձայնագրի նախագծին հավանություն տալուն։ Շուտով նրանք պահանջեցին նաև Բժանիայի հրաժարականը։ Շուտով խորհրդարանի շենքի մոտ բախումներ ու ծեծկռտուքներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանների միջև, որոնք բերվել էին շենքի ուժեղացված անվտանգությունն ապահովելու համար: Ցուցարարները ձվեր են նետել ուժայինների ուղղությամբ, ինչպես նաև կոտրել են շենքի շուրջ գտնվող ցանկապատն ու ներխուժել տարածք։ Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել և ծխային ռումբեր նետել ամբոխի մեջ։ Անվտանգության ուժերը նաև հրշեջ ծառայության մեքենայով փորձել են փակել դեպի խորհրդարանի տարածք անցումը։ Հաղորդվում է, որ անվտանգության որոշ աշխատակիցներ անցել են ցուցարարների կողմը[19]:
Հաղորդվել է նաև, որ կրակոցներ են հնչել խորհրդարանի շենքի տարածքում։ Սուխումիի շտապօգնության ծառայության գլխավոր բժիշկը հայտնել է, որ երկու մարդ վիրավորվել է խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, սակայն չի նշել նրանց վնասվածքների պատճառը[15]։ Աբխազիայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումների արդյունքում տուժել է ութ մարդ, որոնք տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոց։ Նրանցից յոթը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել ամբուլատոր բուժման համար[20]։ Ավելի ուշ շտապօգնության ծառայությունները հայտնել են, որ առնվազն ինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց[21]:
Այն բանից հետո, երբ ցուցարարները մոտեցան խորհրդարանի շենքին, նախագահ Ասլան Բժանիանի անձնական անվտանգության ղեկավարը դուրս եկավ նրանց մոտ և խոստացավ նրան փոխանցել ցուցարարների պահանջները։ Ցուցարարների հետ փորձել են բանակցել նաև պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Կուչուբերիան և ներքին գործերի նախարար Ռոբերտ Կիուտը։ Դրանից հետո ցուցարարները շրջափակել են կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի շենքը[15]։
Աբխազական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Էշսու Կակալիայի խոսքերով, «Բժանիայի կառավարական համալիրի շրջակայքը վերահսկվում է ցուցարարների կողմից։ Նախագահն իր պահակախմբի հետ լքել է իր վարչակազմի շենքը»։ Կակալիան նաև նշել է, որ Սուխումիում տեղի ունեցող իրադարձությունները «հանրապետության ներքին գործն են և հրահրվել են բացառապես գործող իշխանության հակաժողովրդական գործողություններով»։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ժողովրդական ժողովի անդամները լքել են խորհրդարանի շենքը[20]։
Խորհրդարանի, կառավարության և նախագահի աշխատակազմի շենքերի գրավումից անմիջապես հետո Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահի աշխատակազմը փաստաթուղթ է պատրաստում խորհրդարանից ներդրումային համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը հետ կանչելու մասին։ Մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «այս որոշումը կայացվել է հանրապետությունում իրավիճակը կայունացնելու նպատակով»[20][22]։
Սակայն օրինագծի հետկանչման շուրջ բանակցությունները ձգձգվեցին։ Միավորված ընդդիմությունը և հասարակական կազմակերպությունները ձևավորեցին Քաղաքական ճգնաժամի հաղթահարման համակարգող խորհուրդ։ Խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան և պատգամավորները Պետական անվտանգության ծառայության շենքում բանակցություններ են վարել նախագահի հետ, որից հետո վերադարձել են խորհրդարան։ Կողմերը քննարկել են Աբխազիայի ղեկավարի պաշտոնակատարի հնարավոր թեկնածուներին՝ մինչև նոր նախագահական ընտրությունների անցկացումը։ Կառավարության կողմնակիցներն այս պաշտոնում առաջարկել են փոխնախագահ Բադրա Գունբային, մինչդեռ ընդդիմությունն առաջարկել է խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբային կամ մեկ այլ չեզոք թեկնածուի, որը կհամապատասխանի երկու կողմերին։ Աբխազական ընդդիմության ներկայացուցիչն ասել է, որ Ասլան Բժանիան իր հրաժարականի պահանջին կոնկրետ պատասխան չի տվել և ասել է, որ մտածելու համար ժամանակ է պետք[23]։
Սակայն ավելի ուշ Ասլան Բժանիան հայտարարեց, որ հրաժարվում է հրաժարական տալ։ Բժանիան հայտարարել է, որ ինքը, փոխնախագահն ու վարչապետը, ինչպես նաև կառավարության անդամները «տեղում են՝ Աբխազիայում և կշարունակեն աշխատել»։ Բժանիայի հայտարարությունից հետո ընդդիմությունը նրան վերջնագիր է ներկայացրել՝ մեկ ժամվա ընթացքում հրաժարական տալ։ Ընդդիմության ներկայացուցիչ, ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի առաջնորդ, Աբխազիայի հերոս Լևան Միկաան հայտարարել է. «Եթե [Բժանիան] հրաժարական չտա, մենք կգնանք այնտեղ, որտեղ նա է»։ Ընդդիմադիր պատգամավոր Կան Կվարչիան նույնպես ասել է, որ ընդդիմությունն ամբողջությամբ դադարեցրել է բանակցությունները իշխանությունների հետ և այժմ մտադիր է «ուժ հավաքել»[21][24][25]։
Կառավարական լրատվամիջոցները հաղորդում են, որ իր ելույթից հետո Բժանիան հանդիպում է ունեցել անվտանգության ուժերի հետ։ Ընդդիմադիր Տելեգրամ ալիքները գրել են, որ նա փորձել է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել և հրաման տալ գրոհել կառավարական շենքերը, սակայն անվտանգության ուժերը հրաժարվել են դա անել[26]։
Նոյեմբերի 16
Նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բժանիան գտնվում է իր հայրենի գյուղում՝ Տամիշիում և հերքել է այն պնդումները, որ նա իր ելույթից հետո տեղափոխվել է ռուսական ռազմաբազա[21][27]: Մամուլի ծառայությունը նաև նշել է, որ Բժանիան չի ստորագրել ներդրումային համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու մասին փաստաթուղթը։ Համակարգող խորհրդի ներկայացուցիչ Լևան Միկաան հայտարարել է, որ եթե մինչև առավոտ նախագահը կապի դուրս չգա, խորհրդարանը կքննարկի նրա հրաժարականի հարցը[28]:
Նոյեմբերի 16-ի առավոտյան նախագահ Բժանիան Տամիշիում հանդիպում է ունեցել իր կողմնակիցների հետ։ Բժանիան հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի կառավարական շենքերի համալիրը։ Նա հավելել է, որ նախագահի պաշտոնակատար կդառնա իր փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ Բժանիան կառաջադրի իր թեկնածությունը արտահերթ նախագահական ընտրություններում[29][30]։ Սակայն ցուցարարները մերժեցին Բժանիայի առաջարկները և հրաժարվեցին լքել իրենց զբաղեցրած կառավարական թաղամասը։ Ընդդիմության առաջնորդները կոչ են արել մարդկանց աջակցել իրենց, քանի դեռ Բժանիան հրաժարական չի տվել[31]։ Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Լևան Միկաան, հայտնեց, որ նոյեմբերի 15-ի բողոքի ակցիային մասնակցել է մոտ 5000 մարդ, և որ «ամեն երեկո ավելի ու ավելի շատ մարդիկ են գալիս՝ մասնակցելու բողոքի ցույցին»[5]։
Նոյեմբերի 17
Նոյեմբերի 17-ին նախագահ Բժանիան, որը դեռևս գտնվում է իր կողմնակիցների հետ Տամիշիում, ՏԱՍՍ-ին ասել է, որ մնում է իր պաշտոնում։ Նրա խոսքով, Աբխազիայի իշխանությունները ոչ մի հարցում չկարողացան փոխզիջում գտնել ընդդիմության հետ։ Նա բողոքի ցույցերն անվանել է հեղաշրջման փորձ[32][33]։
Բանակցությունների արդյունքում ցուցարարները Պաշտպանության նախարարություն են վերադարձրել նաև ռազմական բեռնատարները, որոնք մինչ անկարգությունների սկսվելը անվտանգության ուժերը տեղադրել էին կառավարության շենքի շուրջ։ Ընդդիմության առաջնորդներից մեկը պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բեսլան Ցվիժբայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «ռազմական տեխնիկան պետք է օգտագործվի հանրապետության անվտանգությունն ապահովելու համար և պետք է լինի այնտեղ, որտեղ այն պատկանում է», բայց ոչ ժողովրդական դժգոհությանը հակազդելու համար։ Նախկինում ցուցարարները նույն բեռնատարներով ճեղքել էին խորհրդարանի և նախագահի աշխատակազմի դարպասները և մուտք գործել շենքեր[34]։
Ավելի ուշ ցուցարարները, որոնք դեռ վերահսկում են կառավարության շենքային համալիրը, քանդեցին իրենց շրջապատող ցանկապատերն ու արգելապատնեշները[32]։ Ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Լևան Լագուլաան ասել է, որ ցանկապատի մի մասը կանգուն է մնալու, և դրա վրա ցուցանակ է տեղադրվելու՝ «որպես նախազգուշացում Աբխազիայի ապագա կառավարիչներին, որ մենք պետք է լինենք ժողովրդի հետ և չմեկուսանանք նրանցից»[35]:
Նոյեմբերի 17-ի կեսօրին Բժանիան զգուշացրել է, որ ցուցարարների գործողությունների պատճառով Աբխազիայի բնակիչները շուտով կարող են մնալ առանց էլեկտրականության։ Նրա խոսքով, կառավարությունը պետք է լուծի բնակչությանը էլեկտրաէներգիայով ապահովելու հարցը։ Ընդդիմության ներկայացուցիչ, «Արուաա» կազմակերպության նախագահ Թեմուր Գուլիան հայտնում է, որ «մենք չենք կարող ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, քանի որ մտածում ենք ժողովրդի և պետության մասին, որոնք պետք է ապրեն», և որ պետական ծառայողները պետք է երկուշաբթի սկսեն աշխատել[35]։ Գուլիան հայտարարել է նաև, որ այդ նպատակով ընդդիմությունը մտադիր է ձևավորել ժամանակավոր կաբինետ՝ ապահովելու կառավարության գործունեությունը, և որ ժամանակավոր կառավարության կազմում կարող են ընդգրկվել մի շարք ներկայիս նախարարներ[36]։
Նոյեմբերի 17-ի երեկոյան հանդիպում է տեղի ունեցել Աբխազիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների՝ խոսնակ Լաշա Աշուբայի գլխավորությամբ և հանրային պալատի աշխատանքային խմբի ներկայացուցիչների միջև՝ Սոկրատ Ջինջոլիայի գլխավորությամբ։ Պատգամավորները և հանրային պալատը քննարկել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի կարգավորմանն ուղղված համատեղ գործողությունները, այդ թվում՝ միջնորդական ջանքերը։ Փորձագետների կարծիքով, Աբխազիայում այդ պահին ձևավորվել էին երկու ուժային կենտրոններ, որոնք անհաշտ դիրքեր էին գրավում. ընդդիմությունը, որն ըստ էության վերահսկում է միայն Սուխումի կառավարական թաղամասը, և նախագահը, որը երկրի վրա իշխանություն է իրականացնում իր հայրենի Տամիշի գյուղից: Այս պայմաններում երկու կողմերի միջև զինված հակամարտության սպառնալիքը պահպանվում է[35]։
Նոյեմբերի 18
Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Աբխազիայի պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության շենքի մոտ կրակոցներ են եղել։ Նախագահ Բժանիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «15 մեքենաներով մի խումբ անհայտ անձինք կրակոցներ են օդ արձակել աբխազական հեռուստատեսության ստուդիայի անմիջական հարևանությամբ, որտեղ գտնվում էին աշխատակիցները՝ դրանով իսկ ստեղծելով լարված իրավիճակ»: Նախագահականի տեղեկատվական կենտրոնի մեկ այլ վարկածի համաձայն՝ անվտանգության աշխատակիցները կրակ են բացել՝ պաշտպանվելու «իբր ընդդիմադիր ուժեր ներկայացնող մի խումբ մարդկանցից», որոնք այնտեղ են ժամանել հեռարձակման վրա վերահսկողություն հաստատելու համար։ Ավելի ուշ տեղեկատվական կենտրոնը հայտարարեց, որ իրավիճակը կայունացել է, և աշխատանքը «շարունակվում է սովորական ռեժիմով»[37][38][39]։ Թեև ոչ ոք չի տուժել, սակայն հաղորդվում է, որ միջադեպը առաջին դեպքն է, երբ հրազեն է կիրառվել ընթացիկ ճգնաժամի ընթացքում[40]:
Նոյեմբերի 18-ի երեկոյան, խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբայի նախագահությամբ, պաշտպանության նախարարության շենքում սկսվել են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների ուղիղ բանակցությունները։ Հանդիպմանը Բժանիայի կողմը ներկայացնում են փոխնախագահ Բադրա Գունբան, Պետական մաքսային կոմիտեի նախագահ Օթար Խեցիան և Հանրային պալատի անդամ Դավիթ Պիլիան։ Ընդդիմությունը բանակցություններում ներկայացնում են Ադգուր Արձինբան, Կան Կվարչիան և Լևան Միկաան։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ընդդիմությունը համաձայնել է, որ Գունբան նախագահի պաշտոնակատարն է լինելու Ասլան Բժանիայի հրաժարականից հետո, սակայն նրանք ցանկանում են նրա հետ քննարկել մի շարք այլ հարցեր[41]։
Հաղորդվում է, որ Ռուսաստանի կողմից աջակցվող «Պյատնաշկա» միջազգային բրիգադը, որը կռվում է Դոնբասում 2014 թվականից, ուղարկվել է Աբխազիա, որի հրամանատար Ախրա Ավիձբան գրառում է կատարել իր վերադարձի մասին Facebook-ում[42]:
Նոյեմբերի 19
Նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերն ավարտվել են ավելի քան յոթ ժամ տևած բանակցությունները իշխանության և ընդդիմության միջև[43]: Բանակցություններից հետո Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբային։ Փաստաթղթի սքանավորումը հրապարակել է նաև Բժանիայի մամուլի ծառայությունը։ Սակայն Ասլան Բժանիան սպառնացել է հետ վերցնել իր հրաժարականի դիմումը, եթե ցուցարարները չազատեն գրավված կառավարական շենքերը։ Հրաժարականի դիմումը նույն օրը ընդունել է Աբխազիայի խորհրդարանը։ Բժանիայի հրաժարականից հետո փոխնախագահ Բադրա Գունբան դառնում է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Հրաժարական են տվել նաև վարչապետ Ալեքսանդր Անկվաբը և Պետական պահպանության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը[7][8]։ Խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան ասել է, որ Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն, և կորոշվի դրանց օրը[44]։
Հետևանքները
2024 թվականի նոյեմբերի 28-ին Աբխազիայի Ժողովրդական ժողովը հայտարարեց, որ նոր նախագահական ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 15-ին, իսկ հաղթողի երդմնակալությունը տեղի կունենա արդյունքների հրապարակումից հետո հաջորդ 30 օրվա ընթացքում[45]:
Դեկտեմբերի 6-ին Աբխազիայի իշխանությունները հայտարարեցին, որ ռուսական գրեթե ողջ ֆինանսավորումը դադարեցվել է, բացառությամբ կենսաթոշակների վճարումների։ Նույն օրը Վալերի Բգանբան հայտնել է, որ Ռուսաստանն արգելել է Աբխազիայից մանդարինի ներկրումը` պատճառաբանելով վնասակար միջատի առկայությունը[46]։
Աբխազիան նոյեմբերի 1-ից էլեկտրաէներգիա էր գնում Ռուսաստանից՝ Ինգուրի ամբարտակում ջրի ցածր մակարդակի պատճառով առաջացած էներգիայի պակասը լուծելու համար, որը սնուցում է տարածաշրջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանին: Այնուամենայնիվ, Ռուսաստանից ներկրվող էլեկտրաէներգիան անբավարար էր տարածաշրջանի կարիքները բավարարելու համար, ինչի պատճառով իշխանությունները երկուշաբթի օրվանից սկսած օրական 10-ժամյա էլեկտրաէներգիայի անջատումներ մտցրին[47]:
Աբխազական էներգետիկ ընկերության տվյալներով՝ դեկտեմբերի 11-ին Ինգուրի հիդրոէլեկտրակայանը, որը մասամբ գտնվում է Աբխազիայի տարածքում, դադարեցրել է աշխատանքը մոտակա ջրամբարում ջրի մակարդակի կրիտիկական ցածր մակարդակի պատճառով։ Տարածաշրջանը բախվում է էներգակիրների մշտական դեֆիցիտի, ինչը սրվում է Ռուսաստանի հետ լարված հարաբերություններով: Մոսկվան կրճատել է ֆինանսական աջակցությունը, ներառյալ էներգետիկ ոլորտի ֆինանսավորումը, այն բանից հետո, երբ Աբխազիայի տեղական խորհուրդը մերժեց Ռուսաստանի հետ առաջարկվող ներդրումային համաձայնագիրը[48]:
Հրաձգություն խորհրդարանում
Դեկտեմբերի 19-ին խորհրդարանի անդամ և Սուխումի նախկին քաղաքապետ Ադգուր Խարազիան, ենթադրաբար, կրակ է բացել Աբխազիայի Ժողովրդական ժողովում իր քաղաքական մրցակիցների վրա՝ սպանելով պատգամավոր Վախթանգ Գոլանձիային և վիրավորելով մեկ այլ պատգամավոր Կան Կվարչիային՝ դեպքի վայրից փախչելուց առաջ[49][50][51]:
Արձագանքներ
Ռուսաստան. Աբխազիայի խորհրդարանի ներխուժումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Աբխազիա մեկնելուց, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով, ինչպես նաև ցուցաբերել մեծ զգուշություն՝ չմոտենալ անկարգությունների վայրերին և, հնարավորության դեպքում, լքել երկիրը։ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Աբխազիայում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և որ «ռուսական կողմը, չմիջամտելով Աբխազիայի ներքին գործընթացներին, ակնկալում է, որ ստեղծված իրավիճակը կլուծվի բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով։ Միևնույն ժամանակ, իհարկե, պետք է խստորեն պահպանվեն Աբխազիայի օրենքները, այդ թվում՝ հասարակական կարգի պահպանման առումով»[9][19][21][52]։ ՌԴ ԱԳՆ-ն նաև մեջբերել է Զախարովային, ով աբխազական ընդդիմությանը մեղադրել է օրինական լիազորությունները գերազանցելու և «էսկալացիա հրահրելու» մեջ[53]։
Վրաստան. Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է լարվածությանը` դատապարտելով Ռուսաստանին Աբխազիայի «բռնակցմանն ուղղված արագացված քայլերի» համար։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է Աբխազիայում ընդունել «ռուսական օրենք» և համերաշխություն է հայտնել «օրենքի դեմ բողոքող քաղաքացիական հասարակությանը»[54]։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անկայունությունը պայմանավորել է «օտարերկրյա օկուպացիայի» և տարածաշրջանի ինստիտուտների անարդյունավետության հետ։ Նա հայտարարել է, որ «օկուպացիոն ռեժիմների կողմից ստեղծված գորշ գոտիները մշտապես ապակայունացման աղբյուրներ են»[55]։
Տես նաև
- Անկարգություններ Աբխազիայում (2021)
- Քաղաքական ճգնաժամ Աբխազիայում (2014)
- Քաղաքական ճգնաժամ Աբխազիայում (2020)
Ծանոթագրություններ
- ↑ Boyarsky, Alexei (2024-11-16). ««Передайте своим олигархам, что их здесь не ждут»: репортаж Forbes из Абхазии». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ Gluschenkova, Darya (2024 թ. նոյեմբերի 18). «Что происходит в Абхазии и почему оппозиция требует отставки действующего президента Аслана Бжании». Московские новости (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Партия «Амцахара»: Призываем оппозиционные силы разблокировать дороги и вернуться в правовое поле» [Amtsakhara Party: We call on the opposition forces to unblock the roads and return to the legal field]. www.amtsakhara.org (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 12. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Президент Абхазии Бжания заявил о готовности провести досрочные выборы» [Chairman of the Board of Directors has requested you to contact us]. Постньюс (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 16. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 5,0 5,1 «Оппозиция Абхазии рассказала о количестве участников протестов в субботу - Газета.Ru | Новости». Газета.Ru (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Abkhazia protests against a controversial investment deal with Russia, demand president's resignation. 15-16 November, 2024». JAMnews (անգլերեն). Sukhumi. 2024 թ. նոյեմբերի 16. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 7,0 7,1 «Глава Абхазии Бжания подал в отставку на фоне протестов – DW – 19.11.2024». dw.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 8,0 8,1 «Обнародовано соглашение об отставке Аслана Бжании». Кавказский Узел. 2024 թ. նոյեմբերի 19. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 9,0 9,1 «Protesters storm parliament in breakaway Georgia region of Abkhazia over Russia deal». CNN (անգլերեն). 2024 թ. նոյեմբերի 15. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «В Абхазии задержали активистов, выступающих против инвестиционного соглашения с Россией. В Сухуми начались протесты, оппозиция перекрыла мосты на выезде из города». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 11,0 11,1 «В Абхазии перекрыли дороги, требуя освободить задержанных активистов оппозиции. Что известно». BBC News Русская служба (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 12. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Почему в Абхазии вновь обострилось противостояние власти и оппозиции». РБК (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 12. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 «В Абхазии после задержания оппозиционеров проходят митинги, протестующие перекрыли дороги». Настоящее Время (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 12. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Оппозиция готовится к очередной акции протеста 15 ноября». Эхо Кавказа (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 13. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 «У парламента Абхазии собрались сотни протестующих против ратификации инвестиционного соглашения с Россией Участники акции сломали забор и проникли в здание. Полиция распылила слезоточивый газ». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 «В Абхазии после задержания оппозиционеров проходят протесты – DW – 12.11.2024». dw.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 17,0 17,1 «В Абхазии отпустили всех задержанных накануне оппозиционеров». Эхо Кавказа (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 12. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Задержанные в Абхазии оппозиционеры вышли на свободу – DW – 12.11.2024». dw.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 «Абхазские власти готовы отозвать инвестиционное соглашение, вызвавшее протесты». Эхо Кавказа (ռուսերեն). 2024-11-15. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 27-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 «Протестующие в Сухуми прорвались в здание парламента – DW – 15.11.2024». dw.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 27-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 «Protesters demand leader's ouster in Russian-backed breakaway region of Georgia». Reuters. 2024 թ. նոյեմբերի 16. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 27-ին.
- ↑ Достоевский, Генри (2024 թ. նոյեմբերի 15). «Абхазия решила отозвать проект о ратификации соглашения с Россией из-за протестов». Главные новости в России и мире - RTVI (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «В абхазской оппозиции заявили, что Бжания взял время на раздумья об отставке» [The Abkhaz opposition stated that Bzhania took time to think about resigning]. Interfax (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 15. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Президент Абхазии отказался уходить в отставку. Оппозиция заявила, что прекращает переговоры с властями и будет «наращивать силу»». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Абхазская оппозиция прекратила переговоры с властями после отказа президента уйти в отставку». Газета.Ru (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 16. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Президент обсудил с силовиками безопасность в Абхазии на фоне протестов». РБК (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 16. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Глава Абхазии заявил, что не уйдет в отставку – DW – 16.11.2024». dw.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Президент Абхазии не отозвал законопроект, из-за которого начался протест». РБК (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 16. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Президент самопровозглашенной Абхазии Аслан Бжания сказал, что уйдет в отставку, когда протестующие освободят парламент». Настоящее Время (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 16. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Абхазский лидер Аслан Бжания заявил о готовности уйти в отставку». Эхо Кавказа (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 16. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Протесты в Абхазии: глава региона готов уйти в отставку – DW – 16.11.2024». dw.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ 32,0 32,1 «Президент Абхазии заявил, что остается на своем посту. Ранее Аслан Бжания говорил, что готов уйти в отставку на фоне протестов». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Президент Абхазии назвал протесты в Сухуме попыткой госпереворота». РБК (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Протестующие в Абхазии вернули грузовики Минобороны республики». Коммерсантъ (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ 35,0 35,1 35,2 «Протесты в Абхазии: что известно на 17 ноября». Ведомости (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ Lebedeva, Olga. «Оппозиция в Абхазии намерена сформировать временный кабинет». dw.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Стрельба у здания Абхазской телерадиокомпании. Что произошло?». Эхо Кавказа (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 18. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Власти Абхазии заявили о попытке захвата гостелекомпании – DW – 18.11.2024». dw.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «They tried to take over the national television in Abkhazia». Fakti.bg - Да извадим фактите наяве (բուլղարերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ Ostiller, Nate (2024 թ. նոյեմբերի 18). «Political deadlock in Abkhazia as President Bzhaniya clings to power». OC Media (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «В Абхазии начались переговоры между властями и оппозицией». Эхо Кавказа (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 18. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Putin Faces Coup Attempt on Russia's Doorstep». Newsweek. 2024 թ. նոյեմբերի 18. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Оппозиция заявила об отставке президента Абхазии». РБК (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 19. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ Pavlova, Maria (2024 թ. նոյեմբերի 19). «В Абхазии будет назначена дата досрочных президентских выборов». Комсомольская правда. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Abkhazia Sets February Presidential Election After Mass Protests». The Moscow Times. 2024 թ. նոյեմբերի 28. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Russia Bans Tangerine Imports from Occupied Abkhazia». sakartvelosambebi.ge (բրիտանական անգլերեն). 2024 թ. դեկտեմբերի 6. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Abkhazia Loses Electricity as Russian Support Dwindles». The Moscow Times (անգլերեն). 2024 թ. դեկտեմբերի 11. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Russian-occupied Abkhazia left without electricity due to hydroelectric station shutdown». The Kyiv Independent (անգլերեն). 2024 թ. դեկտեմբերի 11. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Lawmaker shot dead in parliament in breakaway Georgian region of Abkhazia» (անգլերեն). Al Jazeera. 2024 թ. դեկտեմբերի 19.
- ↑ «Abkhaz Lawmaker Gunned Down Outside Parliament Building» (անգլերեն). The Moscow Times. 2024 թ. դեկտեմբերի 19.
- ↑ «Lawmaker in Georgia's breakaway Abkhazia shot dead at parliament» (անգլերեն). Al Arabiya. 2024 թ. դեկտեմբերի 19.
- ↑ «МИД рекомендовал россиянам не ездить в Абхазию». РБК (ռուսերեն). 2024 թ. նոյեմբերի 15. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Abkhaz Opposition Says Talks Under Way After Storming Of Parliament Over Russia Deal». Radio Liberty (անգլերեն). 2024 թ. նոյեմբերի 15. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «პრეზიდენტი - მინდა დავგმო ის, რომ რუსეთი დგამს აჩქარებულ ნაბიჯებს ანექსიის მიმართულებით - ეს უგულებელყოფს მთელ ლოგიკას საქართველოს მთავრობის, რომ დათმობებით შეიძლება შეაცვლევინო რუსეთს მისი პოლიტიკა». Interpressnews (վրացերեն). 2024 թ. նոյեմբերի 15. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Speaker: Stability unattainable under occupation gov't; unity essential for Abkhazia's development». 1tv.ge (անգլերեն). 2024 թ. նոյեմբերի 15. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 28-ին.