Քաղաքային ծիծեռնակ
Քաղաքային ծիծեռնակ | |
Քաղաքային ծիծեռնակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Ծիծեռնակներ (Hirundinidae) |
Ցեղ | Delichon |
Տեսակ | Քաղաքային ծիծեռնակ (D. urbicum) |
Միջազգային անվանում | |
Delichon urbicum | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ծիծեռնակ քաղաքային (Delichon urbicum), ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն։
Արտաքին կառուցվածք
Քաղաքային ծիծեռնակի մարմնի վերին մասը կապտասև է՝ մետաղափայլով, նախորդ տեսակի համեմատությամբ՝ պոչը կարճ է, մկրատաձև կտրվածքով։ Մեջքի, պոչի մակերեսը և որովայնը սպիտակ են։ Քաշը՝ 20-22 գ, թևի երկարությունը՝ 97-118 մմ։
Բնադրում
Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Տարածված է առավելապես լեռնային շրջաններում, որտեղ կան լերկ, զառիթափ ժայռեր։ Բնակվում է նաև մարդու հարևանությամբ։ Բնադրվում է գաղութներով։ Բույնը ծեփում է ցեխից՝ ժայռերի կամ շենքերի պատերին, կարող է բնադրվել նաև ոչ մեծ խմբերով։ Խոշոր գաղութներում կարելի է հաշվել 100-500 բույն։ Բույնը նման է կիսագնդի։ Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ ձու։ Քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարելի է տեսնել մեծ և փոքր խմբերով էլեկտրալարերին նստած։ Ծիծեռնակների մյուս տեսակների համեմատությամբ՝ ավելի հաճախ իջնում է գետնին։
Սննդառություն
Սնվում է միջատներով։
Տարածվածություն
Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իսրայելում, Հիմալայներում, Բիրմայում, Աֆրիկայում, Սիբիրում, Ենիսեյի ստորին հոսանքում, Սախալինում, Կուրիլյան կղզիներում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում[1]։
Պատկերասրահ
-
Delichon urbicum
-
Քաղաքային ծիծեռնակ
-
Delichon urbicum
-
Քաղաքային ծիծեռնակի բույնը
Ծանոթագրություններ
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 17.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքային ծիծեռնակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքային ծիծեռնակ» հոդվածին։ |
|