Քաղցրիկը
Քաղցրիկը անգլ.՝ Honey | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | Դրամա Մելոդրամա երաժշտական ֆիլմ |
Թվական | 2003 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բիլլե Վուդրաֆ |
Պրոդյուսեր | Նիկոլ Բրաուն Անդրե Հապել Բիլլի Հիգինս Մարկ Պլատ |
Սցենարի հեղինակ | Ալոնսո Բրաուն Կիմ Ուոտսոն |
Դերակատարներ | Ջեսիկա Ալբա Լիլ Ռոմեո Մեխի Ֆայֆեր Դևիդ Մոսկոու Զախարի Ուիլյամս Ջոյ Բրայանտ |
Օպերատոր | Ջոն Լեոնետի |
Երաժշտություն | Մերվին Ուորեն |
Մոնտաժ | Մարկ Հելֆրիչ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք և Տորոնտո |
Կինոընկերություն | Universal Pictures |
Տևողություն | 94 րոպե |
Բյուջե | 18 միլիոն $ |
Շահույթ | 58 միլիոն $ |
Հաջորդ | Քաղցրիկը 2. Պարի քաղաքը |
IMDb | ID 0322589 |
Պաշտոնական կայքէջ |
Քաղցրիկը (անգլ.՝ Honey)` 2003 թվականին Universal Pictures կինոընկերության կողմից նկարահանված երաժշտական մելոդրամա։ Նախապես գլխավոր դերն առաջարկվել է երգչուհի Ալիային, բայց նրա մահից հետո գլխավոր դերակատար ընտրվեց Ջեսիկա Ալբան[1]։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ամերիկայում և նրա սահմաններից դուրս հանրաճանաչ ռեփ և R&B ոճերի երաժիշտներ` Միսի Էլիոտ, Tweet(անգլ.), Ginuwine(անգլ.), Jadakiss(անգլ.) և Sheek Louch(անգլ.)։
Սյուժե
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում։ Հանի Դենիելսը բարմենուհի է ակումբում, ինչի շնորհիվ ընկերուհու՝ Ջինայի հետ կարողանում է ազատ ժամանակ անվճար զվարճանալ այդ ակումբում։ Աշխատանքից հետո Հանին այնպես է պարում, որ բոլորը հիանում են։ Մի պատահական հաճախորդ նկարահանում է նրա պարերից մեկը։ Ակումբից դուրս գալիս Հանին ընկերուհու հետ վեճի մեջ է ներքաշվում պրոֆեսիոնալ պարուհի Կատրիանայի հետ։ Փողոցում նրանք հանդիպում են դեռահասների, որոնք պարում են բիտբոքս։ Հանին նրանց հրավիրում է պարերի դպրոց, որտեղ ինքը հիփ-հոփ է սովորեցնում, սակայն միայն Ռեյմոնդն է համաձայնում գալ։ Հաջորդ օրը պարելու է գալիս ամբողջ խումբը, այդ թվում նաև Ռեյմոնդի ավագ եղբայր Բենին, բայց նրանք հրաժարվում են պարել խմբով և հեռանում են։ Դասերից հետո Հանին մեկնում է Միդթաուն՝ տեսահոլովակի պարուհու համար քաստինգի, սակայն չի կարողանում մասնակցել, քանի որ պրոֆեսիոնալ պարուհի չէր, իսկ բաց փորձերն ավարտվել էին մինչ կեսօր։
Ծանոթագրություններ
- ↑ «Aaliyah Biography» (անգլերեն). johntorres. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք Արխիվացված 2006-01-25 Wayback Machine (անգլ.)
- «Քաղցրիկը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Քաղցրիկը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Քաղցրիկը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|