Քարի Մեթթե Յոհանսեն

Քարի Մեթթե Յոհանսեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անունգերմ.՝ Kari Mette Johansen
Մասնագիտացումհանդբոլիստ
Երկիր Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվՀունվարի 11, 1979թ.
ԾննդավայրՖրեդրիկստադ, Նորվեգիա
ԱկումբLarvik HK?
Հասակ՝172 սանտիմետր

Քարի Մեթթե Յոհանսեն (գերմ.՝ Kari Mette Johansen, հունվարի 11, 1979(1979-01-11), Ֆրեդրիկստադ, Էստֆոլդ, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստուհի, ով մարզադաշտում հանդես է գալիս ձախ վերջնային դիրքում, Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն։

Ակումբային գործունեություն

Քարի Յոհանսենը երիտասարդ տարիքում՝ նախքան «Լավրիկ» ակումբ տեղափոխվելը, խաղացել է «Շեբերգ» և «Լիսլեբյու» ակումբներում։ 1998 թվականից իր սպորտային գործունեության ամբողջ ընթացքում հանդիսացել է ակումբի անփոխարինելի անդամը՝ Նորվեգիայի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճելով 13 անգամ, երկու անգամ դառնալով Գավաթակիրների գավաթի առաջնության գավաթակիր և մեկ անգամ Եվրոպայի գավաթի առաջնության գավաթակիր։ 2006 թվականին ընդգրկվել է աշխարհի հանդբոլի լավագույն հանդբոլիստուհիների եռյակում (առաջին հորիզոնականը զբաղեցրել է գերմանացի հանդբոլիստուհի Նադին Կրաուզենը, երկրորդ հորիզոնականը՝ նորվեգացի հանդբոլիստուհի Գրո Համերսենգը)[1]։ 2013/2014 մրցաշրջանից հետո հայտարարել է հանդբոլից հեռանալու մասին[2]։

Ազգային հավաքական

Քարի Յոհանսենը Նորվեգիայի հավաքականի կազմում խաղացել է 203 խաղ՝ խփելով 493 գոլ[3]։ Ազգային հավաքականի կազմում Յոհանսենն առաջին անգամ հանդես է եկել 2004 թվականի մարտի 26-ին Իսպանիայի հավաքականի դեմ խաղում։ Քարին չորս անգամ նվաճել է Եվրոպայի հանդբոլի կանանց առաջնության, 2011 թվականի աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսները և օլիմպիական խաղերի երկու ոսկե մեդալ (2008 թվականին Պեկինում և 2012 թվականին Լոնդոնում)[4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարի Մեթթե Յոհանսեն» հոդվածին։